Ինչո՞ւ. աղջիկ երեխան անցանկալի է

02/02/2019 schedule15:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի փետրվարի 1-ի համարում

Եթե արհեստական միջամտություն չլինի, ապա ամբողջ աշխարհում իգական սեռի երեխաներն ավելի շատ կծնվեն: Դա ունի իր կենսաբանական պատճառաբանությունը եւ պայմանավորված է կնոջ ու տղամարդու քրոմոսոմներով: Սակայն աշխարհի շատ երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում, հակառակ միտումն է նկատվում: Ավելի շատ ծնվում են տղա երեխաներ: Դրա վառ ապացույցն է, օրինակ, մեր երկրում անցյալ եւ նախանցյալ տարիներին ծնված երեխաների սեռի մասին Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Այսպես, 2004 թվականին ծնված 37 հազար 520 երեխայից 20 հազար 328-ը տղա են եւ միայն 17 հազար 192-ը՝ աղջիկ: 2005 թվականին ծնվել է 37 հազար 509 երեխա, այդ թվում՝ 20 հազար  219 տղա եւ 17 հազար 290 աղջիկ:

Փաստորեն, անցած երկու տարիներին էլ ծնված տղաների թիվը մոտավորապես 3000-ով գերազանցել է աղջիկների թվին: Ինչո՞ւ: Այդ ինչպե՞ս է պատահում: Ասում են՝ պատերազմ տեսած երկրների համար դա օրինաչափ է: Այսինքն՝ պատերազմից հետո բնությունը լրացնում է տղամարդկանց շարքերում առաջացած բացը: Գուցե սեռերի այսպիսի տարբերության հարցում առկա է նաեւ այդ երեւույթը, սակայն ծնված տղաների թվաքանակի առավելության պատճառն ավելի շատ մոր ցանկությամբ հղիության արհեստական ընդհատումներն են, եթե սեռը որոշելուց հետո պարզվում է, որ աղջիկ երեխա է ծնվելու:

Հայաստանի «գենդերիստները», որոնք զբաղվում են կնոջ ու տղամարդու իրավահավասարության խնդիրներով կամ, ավելի ճիշտ, նրանց իրավունքների անհավասարությունն ու կանանց նկատմամբ խտրականության դրսեւորումները վերհանելով, այս վիճակագրությունը տեսնելուց հետո մեկ անգամ եւս կասեին, թե կնոջ իրավունքները ոտնահարվում են նույնիսկ դեռ չծնված: Այս դեպքում արդեն՝ նրանց ապրելու իրավունքը: Պատմությանը շատ ավելի դաժան դեպքեր են հայտնի: Օրինակ, դեռեւս ոչ վաղ անցյալում՝ 20-րդ դարում, բեդվինները ավազի մեջ բացած փոսերի վրա էին ծննդաբերում, եւ եթե ծնված երեխայի սեռն իրենց ձեռք էր տալիս, վերցնում էին, եթե ոչ՝ ավազով ծածկում ու հեռանում: Այդ «բախտին», որպես կանոն, արժանանում էին իգական սեռի երեխաները:

Այդաստիճան դաժանություն մեզանում թերեւս չի հանդիպել, սակայն ամեն դեպքում աբորտները նույնպես անմեղ քայլ համարել հնարավոր չէ: Գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Ժաննա Հակոբյանը նշում է, որ կանայք առաջին հղիության դեպքում սովորաբար աբորտների չեն գնում եւ ծննդաբերում են՝ անկախ երեխայի սեռից, իսկ արդեն հետո ապագա երեխայի սեռը որոշիչ դեր է խաղում նրա լինել-չլինելու հարցում: Սեռը որոշելու հնարավորությունն էլ գիտությունը լիուլի ընձեռում է, եւ գրեթե անշեղորեն կարողանում են դա որոշել: Կարո՞ղ եք հիշել վերջին երկու տասնամյակում ձեւավորված որեւէ ընտանիք, որտեղ 4, 5 կամ լավագույն դեպքում 3 աղջիկ երեխա լինի: Հիշողության մեջ պրպտումները գոնե մեզ փակուղի են տանում:

Իսկ նախկինում, երբ երեխայի սեռը նախապես պարզելու հնարավորություն չկար, նման ընտանիքներ գտնելու համար երկար մտածելու կարիք չէր լինի: Տղա երեխաներին նախապատվություն տալը Ժաննա Հակոբյանը բացատրում է մեր ազգային մենթալիտետով՝ միեւնույն ժամանակ նշելով, որ դրա պատճառները չենք էլ կարողանում բացատրել: Հաճախ իսկապես չենք  կարողանում բացատրել, դա պարզապես ենթագիտակցության մեջ է նստած: Թերեւս դրա արմատները ձգվում են մինչեւ հնագույն ժամանակներ, երբ տղա երեխայի ծնունդը համընդհանուր ուրախության պատճառ էր դառնում, իսկ աղջկանը՝ հակառակը, որովհետեւ, օրինակ, աղջկան ամուսնացնելիս ընտանիքը մեծ ծախսեր պիտի աներ՝ օժիտ եւ այլն: Բացի այդ, ընտանիքում ծնված յուրաքանչյուր անդամ դիտվում էր որպես հավելյալ աշխատուժ, իսկ աղջկան մեծացնելն ու նաեւ որպես աշխատուժ մեկ ուրիշ ընտանիքի տալն այնքան էլ չէր ոգեւորում նրա ծնողներին:

Աննա Զախարյան

Տպել
2061 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում