Ո՞ւմ ցուցակով. Սերժ Սարգսյանին սպասելիս 

03/02/2019 schedule22:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի փետրվարի 2-ի համարում

2006-ի քաղաքական մեկնարկը խորհրդարանից եւ կուսակցությունների գրասենյակներից տեղափոխվել է մայրաքաղաքին կից ռեստորաններ ու «նախադուներ», որտեղ եւ 2007-ի խորհրդարանական ընտրությունների համար վերադասավորվող քաղաքական ուժերը ճշգրտում են իրենց դաշնակիցներին եւ քաղաքական հակառակորդներին։ Ըստ քաղաքական վերլուծաբանների, ընդհատակյա ճշտումներն ու բանակցությունները, քաղաքագիտության կանոններին համաձայն, պետք է ավարտվեն գարնան սկզբին, որից հետո արդեն 2007-ի համար պայքարող ուժերը սկսելու են բաց խաղը՝ արդեն նոր կանոններով։ Իսկ այժմ դեռ վերաձեւման հիմնական պրոցեսները տեղի են ունենում փակ բանակցությունների ֆորմատով։

Այս շաբաթների հիմնական քաղաքական պեյզաժն իրար թեւ մտած քաղաքական գործիչներն են, որոնք,  խուսափելով ԱԺ շենքի ժուչոկներից, մինուսավոյ ցրտի տակ զբոսնում են խորհրդարանի բակում։ Կամ էլ՝ տարբեր լուրեր են հասնում, որ հերթական ռեստորանում, հերթական քաղաքական ուժերը, մի կտոր խաշի սեղանի շուրջ հերթական բանակցություններն են տանում։ Եւ չնայած հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր հիմնական եւ հատկապես խորհրդարանական ուժերը գտնում են եւ ընդունում են, որ 2006-ին քաղաքական դաշտը լուրջ վերադասավորումների է ենթարկվելու, սակայն պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի լռությունը, որը բավականին դանդաղեցնում է վերադասավորումների պրոցեսը, լրջորեն բարդացրել է կողմնորոշվելու եւ սեփական ուժերը վերջնականապես ճշտելու տարբեր քաղաքական ուժերի գործը։

Դեկտեմբերի 17-ին, ՀՀԿ հերթական համագումարում Սերժ Սարգսյանը, լրագրողների համառ պնդումներին ի պատասխան, ասաց, թե Ծննդյան տոներից հետո կասի՝ որ կուսակցության հետ է գնալու խորհրդարանական ընտրությունների։ Եւ քանի որ Ծննդյան տոնը Հայաստանում հունվարի 6-ն է, սպասելի էր, որ ՊՆախարարն առնվազն հունվարի երկրորդ կեսին կտար, ինչպես ենթադրում են շատերը, Հանրապետական կուսակցության անունը։ Հատկապես, որ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը մի քանի անգամ արդեն նշել է, որ նման  պայմանավորվածություն Սերժ Սարգսյանի հետ իրենք արդեն ունեն։ Սակայն հունվարի վերջին ՊՆախարարն ասաց, որ կխոսի փետրվարի սկզբին: Փետրվարի սկզբին ասաց, որ կխոսի մեկ-երկու շաբաթից՝ ավելացնելով, թե դեռ հայտնի չէ՝ ընդհանրապես կմասնակցի՞ խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ։

Հետո էլ ավելացրեց մեկնաբանությունների համար տեղ թողնող լրացուցիչ մի դետալ՝ «դե, մեկ-երկու շաբաթից»։ Այն, որ հենց նույն ՀՀԿ ցուցակով խորհրդարան եկածների մեջ կան պատեհապաշտներ, կամ՝ ներկայիս լեքսիկոնով ասած, քաղաքական առնետներ, որոնք ակնհայտորեն նյարդայնանում են ՊՆախարարի լռությունից եւ պաուզան ձգելուց, միանգամայն հասկանալի է։ Ինչպես անկեղծորեն օրերս վրդովվեց ՀՀԿ ցուցակի գործարար պատգամավորներից մեկը՝ «Ազատիչը չի խոսում՝ իմանանք, թե ո՞ւր է գնալու, որպեսզի մենք էլ որոշենք, թե ո՞ր կուսակցության ցուցակի համար պետք է մուծվենք»։ Գործարար պատգամավորի անհանգստությունն, իհարկե, կարելի է հասկանալ. 16-ով պակասեցվել են մեծամասնական տեղերն, ու կուսակցական ցուցակի անցողիկ տեղի գլխագինը 150-200 հազար դոլարից դարձել է 300-350 հազար։ Եւ, ի դեպ, անգամ այդ գնի դեպքում ուշացողներին կարող է տեղ չհասնել։

Ուստի, առնետավազքի կանոններով առաջնորդվողները, որոնք քաղաքական դաշտի հիմնական ֆոնն են, իսկապես անհանգստանալու բան ունեն, որովհետեւ նրանք հասկանում են, որ եթե ՊՆախարարն իր որոշումը հօգուտ ՀՀԿ-ի չկայացնի, ապա իրենց մուծվելիք գումարը առնվազն 100 տոկոսանոց երաշխիք դժվար թե ունենա։ Եւ չնայած ՀՀԿ նախագահն ու նաեւ երեկ, մեր զրույցի ընթացքում, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեցին, որ Հանրապետականն ունի բավականին ռեսուրս միայնակ գնալու խորհրդարանական ընտրությունների եւ հաղթելու, բայց նաեւ շտապեցին ավելացնել, որ այնպիսի ռեսուրսը, ինչպիսին ՊՆախարարն է, զգալիորեն կավելացնի հաղթանակի իրենց շանսերը։

Պարզ հաշվարկի համաձայն, Սերժ Սարգսյանի՝ 2007-ին եւս ՀՀԿ համամասնական ցուցակ մտնելը թվում է ամենահավանականը, այդուհանդերձ, դատելով քաղաքական որոշ ուժերի տրամադրություններից՝ հասկանալի է դառնում, որ նախարարի ժամանակ ձգելը կարող է եւ որոշակի այլ պատճառներ ունենալ։ Մասնավորապես, ՀՅԴ որոշ ներկայացուցիչների հետ զրուցելիս պարզ դարձավ, որ նրանք, որոշակի պայմանների դեպքում, դեմ չեն լինի 2008-ի նախագահական ընտրություններում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, եթե, իհարկե, վերջինս նման մտադրություն ունենա։ Սակայն նրանց առանձնապես չի շոյում այն հանգամանքը, որ Դաշնակցությունը նախագահական ընտրություններում պետք է սատարի ՀՀԿ համամասնական ցուցակի թեկնածուին։

Համենայնդեպս, մեզ հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը չբացառեցին, որ որոշակի իրադրությունների դեպքում 2008-ին հնարավոր է ՀՅԴ-ն պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Նույն կարգի մտահոգությունների մեջ է նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի թիմը, որի կարկառուն դեմքերից մեկը, փոխանցելով իրենց թիմի հավաքական խոսքը, մեզ հետ զրույցում ասաց. «Բայց ինչքա՞ն կարող ենք մենք Գալուստի եւ Տիկոյի համար աշխատել։ Թող Ազատիչը նոր թիմով գա, եւ այդ ժամանակ մենք նրա կողքը կանգնած ենք»։ Ենթադրվում է, որ «աղվանականները» նկատի ունեն հենց իրենց թիմը, որի կուսակցության վերաճելու պրոցեսը, ըստ որոշ տեղեկությունների, խոչընդոտվում է նախագահականից, ինչն էլ առաջացրել է ապարանյան կլանի լուրջ դժգոհությունը։

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա այդ կուսակցությանը նման մտքեր չեն տանջում, քանզի որ թիմով էլ գա Ազատիչը, նրանց թեկնածուն Արթուր Բաղդասարյանն է։  Տեսականորեն, իհարկե, ընդունելի է, որ եթե Սերժ Սարգսյանը 2008-ի նախագահական ընտրություններում քաղաքական հնարավորինս լայն շրջանակի միասնական թեկնածու դառնալու հավակնություններ ունի, տրամաբանական կլիներ, որ նա 2007-ի ԱԺ ընտրություններին մասնակցեր նոր թիմով, որի մեջ չեն լինի ժողովրդին զզվեցրած դեմքեր, եւ այդ դեպքում քաղաքական մնացած ուժերի համար էլ «զապադլո» չի լինի 2008-ին նոր ուժի թեկնածուին սատարելը։ Սակայն դա միայն տեսականորեն, քանզի Հայաստանում բոլոր թիմերը, ինչի վկայությունն են նաեւ նոր ձեւավորվող կուսակցությունները, կազմվում են արդեն հայտնի «մատերիալներից», ուստի «նոր թիմ» հասկացությունը խիստ հարաբերական է։

Ինչ վերաբերում է որոշ ենթադրություններին, թե ՊՆախարարը կընտրի «Բարգավաճ Հայաստանը», ապա դա եւս քիչ հավանական է, չնայած, Սերժ Սարգսյանն այդ հարցին ի պատասխան ասել էր, որ «Բարգավաճ Հայաստանից» ինքը նման առաջարկ չի ստացել։ Ուստի ՀՀԿ-ն, կարծես, ՊՆախարարի համար մնում է միակ անայլընտրանք տարբերակը։ Ինչեւէ, հայտնի չէ՝ Սերժ Սարգսյանը տեղյա՞կ է քաղաքական ուժերի այս մտահոգություններին, եւ արդյո՞ք հնարավոր են անակնկալներ, թե՞ ժամանակ ձգելն ընդամենը նրա քաղաքական հաշվարկի մեջ է մտնում։ Այդուհանդերձ, հասկանալի է, որ այն պահին, երբ նա տա այն կուսակցության անունը, որի հետ գալու է խորհրդարան, այդ ժամանակ էլ քաղաքական դաշտի վերադասավորումները կստանան վերջնական եւ ավարտուն տեսք։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2407 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին