Այստեղ մարզպետի մեղավորությունը չկա. Դվինի համայնքապետ

Այսօր Արարատի մարզի Դվին համայնքի բնակիչները փակել էին Հյուսիս-Հարավ մայրուղին: Նրանք պահանջում են վերանորոգել գյուղը շրջակա այլ գյուղերի հետ կապող ճանապարհը: Նրանց խոսքով՝ ճանապարհը 40 տարի ընդհանրապես չի վերանորոգվել, ներկա իշխանություններն էլ ոչ մի քայլ չեն անում:

«Բողոքը կապված է ճանապարհները կառուցելու հետ: Ուղղակի այնպես է եղել, որ ֆինանսավորման պատճառով մեր գյուղը եւ Այգեզարդը ուշանում է: Ժողովուրդն էլ կարծում է, որ ոչ թե ուշանում է, այլ հանել են այդ ծրագրից: Դրա համար էլ ակցիա են իրականացրել»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Դվինի համայնքապետ Արծրուն Աբրահամյանը:

Մեր հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէր մինչեւ բողոքի ակցիա իրականացնելը ճշտել` թեկուզ համայնքապետի միջոցով, որպեսզի անտեղյակության պատճառով նման խնդիր չառաջանար, Աբրահամյանը պատասխանեց. «Դե, ես գնացի մարզպետի մոտ, խոսեցի, եկա, իրենց բացատրեցի: Բայց իրենք ասացին՝ չէ, չենք հավատում, հանել են ծրագրից մեր գյուղի ճանապարհների կառուցումը»:

Մեր դիտարկմանը, թե 40 տարի այդ ճանապարհները չեն կառուցվել ու փաստորեն մինչեւ հիմա չի խոսվել դրա մասին, իսկ այժմ միանգամից ակցիա են իրականացնում, Աբրահամյանն արձագանքեց. «Ճիշտ է, 40 տարի է՝ չի վերանորոգվել այդ ճանապարհը: 5 գյուղ մտել էր այդ ծրագրի մեջ, որ պետք է ճանապարհները կառուցվեր եւ այդ գյուղերից մեկը Դվինն էր: Հիմա այստեղ մարզպետի մեղավորությունը չկա, քանի որ ծրագրով ԾԻԳ-ն (ծրագրերի իրականացման գրասենյակ) է զբաղվում եւ տրանսպորտի նախարարությունը: Հիմա քիչ ֆինանսավորման պատճառով Դվինն ու Այգեզարդը դուրս էին մնացել առաջիկայում կատարվելիք աշխատանքներից, որը պետք է մարտին կատարվեր: Բայց մարզպետի միջնորդությունը եղել է ու եթե մարտին-ապրիլին դա չկարողացան անել, ապա հունիս-հուլիս ամիսներին այդ ճանապարհը կարվի»:

Մեր հարցին, թե սա արդեն գոհացրե՞ց գյուղացիներին, Աբրահամյանը պատասխանեց. «Այո, գոհացրեց: Վաղն էլ գյուղացիների պահանջով տրանսպորտի նախարարը կամ փոխնախարարը մարզպետի հետ գյուղ են գալու, որպեսզի տեսնեն այդ ճանապարհը: Վաղը կգան ու երեւի դրանով այդ հարցը կվերջանա»:

Ի դեպ, չնայած մի շարք հրապարակումներին, թե շուրջ 600 մարդ էր հավաքվել, Դվինի համայնքապետը նշեց, որ բողոքի ակցիային մասնակցում էր մոտ 200-250 հոգի:

Տպել
795 դիտում

Առանց միացյալ ջանքերի չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք. Զարեհ Սինանյանն այցելել է «Ռուսաստանի հայերի միություն»

Այս պահին ոստիկանության տեսադաշտում 36 մարդ կա, որոնցից 22-ը բերման են ենթարկվել. Օսիպյան

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին

Եվրոպական գրանդ ակումբները չեն թերագնահատում Եվրո 2019. նրանց ամենատես սկաուտները Երեւանում են

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ «Իմ քայլը» կաջակցի «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոնի կառուցմանը (լուսանկարներ)

Երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք. Վանեցյան

Դու օրը 10 հազարով կարո՞ղ ես տուն պահել. բողոքի ակցիայի մասնակիցը՝ Պապիկյանին. Իջեւանում կրկին լարված է

Հունիսին «Ժպիտների քաղաք» հիմնադրամը 58 երեխայի և երիտասարդի է օգնել. ամենափոքրերը 1 տարեկան են

Վերապատրաստում են անցել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողները

2000-5000-ական դրամ․ ՌՈ-ն բացահայտել է զորացրված զինծառայողներից դրամահավաքի դեպք

Որպես անհետ կորած որոնվող մայրը և դուստրը հայտնաբերվել են

Սխալ է ու հիասթափեցնող․ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35 կործանիչներ մատակարարել

Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես է բացվել Վարշավայում

Կարծում եմ, որ այսօր այս հարցի լուծումը վերջնական կտրվի. Արթուր Վանեցյան

Մեկնարկել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Իջեւանում է գտնվում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը

Լոռու մարզի Սվերդլով գյուղում գայլերը հոշոտել են 25 մանր եղջերավոր անասուն

Խորհրդարանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀԴՄ-ները քիչ են. տրամադրվելու են միայն սահմանամերձ գյուղերում հաշվառված եւ գործող հարկ վճարողներին. ՊԵԿ