Իրականում լարված մթնոլորտ էր. արտահերթ ընտրություններից հետո, կարծում եմ, այս հարցը կլուծվի. Ղազարյան

Արմավիրի մարզի Արշալույս համայնքում կրքերը չեն հանդարտվում: Վերջին օրերին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականի պահանջով: Այսօրվա ակցիայի ժամանակ խաղաղ բողոքը վերածվել է քաշքշուկի` ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:

Խնդրին ծանոթանալու համար այնտեղ էր գնացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, ով նաեւ արմատներով այդ գյուղից է եւ վերջին խորհրդարանական ընտրություններին հենց Արմավիրի մարզից էր առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով: Նա հանդիպել է ցուցարարների եւ գյուղապետի հետ:

«Հոկտեմբեր ամսին համայնքում արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու, որի ընթացքում, կարծում եմ, այս հարցը վերջնականապես կլուծվի»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Թագուհի Ղազարյանը:

- Տիկին Ղազարյան, այսօր Արշալույսում բախումներ են տեղի ունեցել: Ինչ-որ բան կարողացա՞ք անել:

- Ասել, որ խնդիրը սպառիչ լուծում է ստացել` սուտ կլինի: Որովհետեւ արդեն մի քանի ամիս է՝ գյուղացիների մի մասը պահանջում է գյուղապետի հրաժարականը, իսկ գյուղապետը պատրաստ չէ հրաժարական տալ: Նա նշում է, որ ինքն ընտրված գյուղապետ է եւ կսպասի մինչեւ իր ժամկետը լրանա: Այդ իսկ պատճառով անվերջ խնդիրներ են առաջանում: Հարցն այն է, որ վերջին 3-4 աշխատանքային օրերին գյուղացիներն արդեն արգելափակել էին գյուղապետարանի մուտքը: Ու փաստորեն գյուղի բնականոն աշխատանքն էր խաթարվել: Մի այլ խումբ գյուղացիներ էլ օրինակ` տեղեկանք պետք է վերցնեն կամ այլ հարցով պիտի մտնեն գյուղապետարան, բայց չեն կարողանում:

Այսօր արդեն ոստիկանությունն էր մոտեցել եւ ազատել այդ տարածքը` ցուցարարներին տեղափոխելով ողջամիտ հեռավորության վրա: Բայց դրանից նաեւ գյուղացիներն էին վրդովվել, շատ տաքացած էին, երբ ես առավոտյան 10:30 գնացի այնտեղ: Ոստիկանության պատասխանատուի հետ խոսեցի, նա ասաց, որ ամեն կերպ կաջակցեն հավաքի խաղաղ անցկացման համար, հավելեց, որ ոչ մի կերպ չեն պատրաստվում անհամաչափ ուժ կիրառել: Չնայած գյուղացիների պնդմամբ իրենց հեռացնելուց բավականին կոպիտ են եղել ոստիկանները, սակայն նրանք էլ հակառակն են պնդում՝ ասելով, որ համաչափ ուժ է կիրառվել:

Գյուղացիները նաեւ ստորագրահավաք են կազմակերպել`գյուղապետի հրաժարականի պահանջով: Նշում էին, որ այդ ստորագրահավաքից հետո իրենց նկատմամբ խտրական` որոշակիորեն օրինականության շրջանակում, բայց ճնշումներ է գործադրում գյուղապետը` հարկման հետ կապված:

- Բայց կայի՞ն նման ճնշումներ, դուք նկատե՞լ եք:

- Գյուղացիներն էին այդպես ասում: Ես առաջարկեցի նաեւ, որ զրուցենք գյուղապետի հետ, հասկանանք՝ ինչ է տեղի ունենում: Գյուղապետին հրավիրեցի հավաքի վայր, նա չցանկացավ գալ, ասելով, որ իրեն այդտեղ վիրավորում են, հայհոյում են: Դա արդեն լուրջ խնդիր է, որ համայնքապետը չի կարողանում համայնքի բնակիչների հետ խոսել: Հավաքի վայրից փոքր ինչ հեռու գտնվող չեզոք վայրում հանդիպեցինք գյուղապետի հետ: Ցուցարարներից երկուսը ինձ հետ եկան, որպեսզի իրենց խնդիրները ներկայացնեն:

Գյուղապետը պնդում է, որ այն ամենն, ինչը որպես ճնշում է ներկայացվում գյուղացիների կողմից, ինքն անում է օրինականության շրջանակում: Իսկ գյուղացիները նշում են, որ այդ նույն օրենքը գյուղապետը չի կիրառում իր կողմնակիցների նկատմամբ:

Իրականում լարված մթնոլորտ էր: Ես խնդրեցի գյուղապետին այդ լարվածության մթնոլորտը թոթափելու համար որեւէ կերպ այդ խտրական մոտեցումը ցույց չտալ եւ ավելի մեղմ լինել մարդկանց նկատմամբ: Նաեւ այդ հարկահավաքության մասով ասացի: Գյուղապետը ասաց, որ մինչեւ ապրիլի վերջ կսպասի եւ համատարած հարկերը կսկսի հավաքել, երբ որ արդեն բերք կլինի: Ես կարծում եմ, որ գոնե այս մասով սա միջանկյալ լուծում էր:

Համայնքի բնակիչները ասացին, որ շարունակելու են բողոքի ակցիաները: Ես խնդրեցի ակցիաների կազմակերպիչներին գոնե գյուղապետարանի աշխատանքը չարգելափակել: Նրանք ըմբռնումով մոտեցան իմ այդ խնդրանքին: Ես խնդրել եմ, որ եթե այս պայմանավորվածությունը ինչ-որ մեկը խախտի, ապա կապ հաստատեն ինձ հետ:

Այս տարի` հոկտեմբեր ամսին, համայնքում արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու, որոնց ընթացքում, կարծում եմ, այս հարցը վերջնականապես կլուծվի եւ պարզ կդառնա՝ արդյո՞ք այն մարդիկ, ովքեր Գրիգորյանին չեն ցանկանում տեսնել, մեծամասնություն են, թե՝ ոչ: Ուղղակի հույս ունեմ, որ հնարավորինս կամարտահայտումը ազատ կլինի այս ընտրություններին:

- Մի քանի օր առաջ մենք զրուցել էինք նաեւ Արշալույսի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հետ: Նա բավական վստահ էր, որ գալիք ընտրություններում էլ կկարողանա հաղթել: Արդյո՞ք նրա աջակիցների թիվը այդքան մեծ է:

- Անկեղծ ասած, չեմ կարող ասել՝ իր աջակիցների թիվը որքան է: Բայց այս դժգոհողների թիվը զգալի քանակի է:

Տպել
2266 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան