Հայկավանցու կորած տրակտորը հայտնաբերվել է թուրքական գյուղում, ապացուցել ենք, որ մերն է. Վարդան Գրիգորյան

Շիրակի մարզի Գտաշեն գյուղի հայ-թուրքական սահմանից կորած տրակտորը, որը պատկանում է Հայկավան գյուղի բնակիչ Գոռ Կարապետյանին, հայտնաբերվել է թուրքական մի գյուղում: Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Հայկավան գյուղի բնակիչ Գոռ Կարապետյանի տրակտորն ու հակավորող սարքը հայ-թուրքական սահմանից անհետացել էր 2018 թվականի սեպտեմբերի 30-ին: Կարապետյանը Հայկավանի բնակիչ է, սակայն մշտապես Գտաշեն գյուղի սահմանային վարելահողերը վարձակալությամբ վերցնում, մշակում  է: Սեպտեմբերի վերջին արդեն խոտքաղի շրջանն է եղել եւ սովորականի նման, սեպտեմբերի 29-ին Կարապետյանն իր անցագրով անցել է ՌԴ սահմանապահ ջոկատի 3-րդ ուղեկալի տարածք, որ խոտը քաղի: Այնուհետ, տրակտորն անսարք լինելու պտճառով թողել է նույն վայրում: Հաջորդ օրն արդեն, տրակտորն անհետացած է եղել:

Այն, որ տրակտորը գտնվել է, Կարապետյանը դեռ չգիտի, պաշտոնական գրություն անգամ չի ստացել: «Ահան 4 ամիսը լրացավ, մեկըմ չկա, որ ըսե գտա՞ն էդ տրակտորը, թե՝ չէ: Մի անգամ գնացի էդ ռուսական զորամասը, ասին, որ գտանք, կտեղեկացնենք: Կողմնակի մարդիկ գուկան, կխոսան, թե  գտել են տրակտորը, կըսեմ ո՞վ է ըսել, կըսեն՝ ի՞նչ կարեւոր է, գաղտնիք է: Բայց գաղտնիքը որն է, տրակտորն իմն է: Եթե գտել են, իմ ապրանքն ընձի տան»,-ասում է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ անհայտ անձի կողմից ուրիշի առանձնապես խոշոր չափի գույքը գաղտնի հափշտակելու դեպքի առիթով Հայաստանի կայազորային քննչական բաժնում նոյեմբերի 5-ին քրեական գործ էր հարուցվել: Տրակտորի տերն ասում է՝ քննչական գործողություններին ինքը մասնակցել է, նաեւ հարցաքննվել են ուղեկալի զինծառայողները: Բոլորն իրենց ցուցմունքներում հաստատել են, որ գյուղացու տրակտորը Թուրքիա է տեղափոխվել: Բայց թե ով կամ ովքեր են դա արել եւ ինչպես են տեղափոխել, ըստ նրանց ցուցմունքների ՝ չեն տեսել:«Նախքան Նոր տարին էր, դեկտեմբերի մեջը, էլի եկան քննիչները, մառախլապատ օր էր, 25 սմ ձուն էր եկել, գնացինք, տրակտորը որտեղ որ կանգնած է եղել, նորից ցույց տվեցի, նորից չափեցին, համարյա բոոր տվյալները մի քիչ տարբերությամբ, ճիշտ դուրս եկավ: Հետո էլ 8-9 զինվորականի էլ են քննել, էդ մարդիկ էլ հաստատել են, որ իրոք տրակտորը պրեսի հետ անցել, գնացել է Թուրքիա: սահմանապահներն էլ հաստատել էին, որ հետագիծը գնում է Թուրքիա»: Կարապետյանի ստացած միակ պաշտոնական պատասխանը մի նամակ է, համաձայն որի՝ գործը կասեցված է: Հարցրել է՝ ինչու՞, պատասխանել են, երբ տեղեկություն իմացանք, իմաց կտանք:Շիրակի մարզպետի պարտականություններն այս պահին կատարող Վարդան Գրիգորյանը դեպքից քաջատեղյակ է: Պատմում է, որ Հայկավանի բնակիչը տրակտորը թողել է սահմանապահների տեսադաշտից հեռու, չի մոտեցրել անցակետին՝ հավանաբար խնայողություն անելու նպատակով, սահմանապահներին էլ հայտնել է, որ մեքենան փչացած է, դրա համար չի կարող առաջ բերել: «Սահմանապահներն ասել են՝ շատ լավ, եթե հնարավոր չէ այն վարել, թող մնա, ի՞նչ խնդիր պետք է լինի: Բայց առավոտյան, երբ եկել են, տեսել են, որ չկա տրակտորը: Եւ չկա, որովհետեւ տարել են Թուրքիայի ուղղությամբ»,- պատմեց Վարդան Գրիգորյանը: Ըստ նրա, այս պահին հստակ է, որ տրակտորը հայտնաբերված է: Թուրքական կողմը հայտնաբերել է եւ խոստացել է վերադարձնել: Բայց մեծ խնդիր կար: Գյուղացիական այս տեխնիկաները, սովորաբար, ինչպես եւ այս տրակտորը, չունեն համապատասխան փաստաթղթեր: Այս մեկի համար հնարավոր եղավ հայթայթել դրանք, հակառակ պարագայում թուրքական կողմն այն չէր վերադարձնի: Թուրքական կողմի առաջին հարցը հետեւյալն էր՝ ունե՞ք փաստաթղթեր, կարո՞ղ եք ապացուցել, որ տրակտորը հայկական է: Քանի որ հնարավոր եղավ, որ ապացուցենք, խոստացան վերադարձնել»:

Խոստումը հստակ է, ժամկետը՝ ոչ: Այս պահին տրակտորը հայկական կողմին վերադարձնելու օրը հայտնի չէ:

Տպել
3968 դիտում

Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

Բալահովիտ գյուղի ակումբներից մեկի տնօրենը գարեջրի շշով հարվածել է 36-ամյա երեւանցուն

Թույլ տրված թերությունների պատճառով Երևանի և 3 մարզերի դադարեցված ջրամատակարարումը 4 ժամ ուշ կվերականգնվի

Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

Քննչական կոմիտեն արձագանքել է Ամուլսարի մասին 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ լուրերին

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

Վրաերթ Վանաձորում. Mersedes-ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը (լուսանկարներ)

Հրդեհ Շաքի գյուղում. այրվել է կուտակած անասնակեր (տեսանյութ)

Երկրորդ բալիկին սպասող Աննա Թովմասյանը եւ Արամեն ջերմ լուսանկար են հրապարակել

Armtimes.com-ը փնտրում է վեբ կայքի և սոցիալական ցանցերի ղեկավարի

Հայկ Սեխլիյանի բուժման համար անհրաժեշտ գումարի գրեթե կեսը հանգանակվել է. պետությունը եւս փորձելու է աջակցել

Ամուլսար այցից հետեւություն արեցի, որ մարդիկ գիտեն՝ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. վարչապետ

Պարգեւատրվել են Շիրակի մարզի զորացրված զինվորները, նրանց զինղեկներն ու համայնքապետերը

Գյումրու Բուլվարային փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա տղամարդ՝ գրպանում թմրանյութով ներարկիչներ

Պատարայի ջրամբարի կառուցումը Ստեփանակերտի խմելու ջրի ապահովման գլխավոր երաշխիքն է լինելու. Ա. Հարությունյան

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորված վարորդը ցուցմունք է տվել եւ մանրամասներ հայտնել

Ռազմական ոստիկանության գնդապետը ստացել է մոտ 7 մլն ռուբլի կաշառք. նա կալանավորվել է (տեսանյութ)

Կոխակն գյուղում հրդեհվել են տներից մեկի եւ կից անասնագոմի տանիքները

200 տոննա հայկական դեղձը կարող է փչանալ. բեռնատարները մի քանի օր է՝ Լարսում սպասում են զննման

ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի մասին