«Իմ քայլը» խմբակցությունը զբաղված է օրենսդրական նախաձեռնությունների առաջնահերթությունները սահմանելով. Մակունց

Փետրվարի 4-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի` Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Ֆելիքս Հեթի եւ Հայաստանի ու Վրաստանի գրասենյակների աշխատակիցների հետ: Այս մասին փոխանցում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Լիլիթ Մակունցը կարեւորել է հիմնադրամի՝ մեր երկրում ժողովրդավարության զարգացմանն ուղղված գործունեությունը: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում ներկայացված ուժերի համամասնությանը՝ նշելով, որ արդեն ձեւավորվել են մշտական հանձնաժողովները, առաջիկայում գործադիրը խորհրդարան կներկայացնի իր գործունեության ծրագիրը եւ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ հարցը:

Լիլիթ Մակունցը խոսել է Ազգային ժողովում իր գլխավորած խմբակցության առաջիկա անելիքներից ու ծրագրերից, կարեւորել խորհրդարանի հաշվետվողականութան եւ վերահսկողական գործիքների ամբողջական կիրառումը:

Խմբակցության ղեկավարը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք վերաբերել են օրենսդրական նախաձեռնություններին, տնտեսական բարեփոխումներին, ընդդիմության հետ կառուցողական համագործակցությանը, հասարակության ակնկալիքներին:

Բանախոսը նշել է, որ խմբակցությունը զբաղված է օրենսդրական նախաձեռնությունների առաջնահերթությունները սահմանելով, մասնավորապես նախատեսվում է փոփոխություններ իրականացնել ՀՀ հարկային օրենսգրքում:

Անդրադարձ է կատարվել խմբակցության եւ հիմնադրամի հետագա համագործակցությանն առնչվող հարցերի:

Տպել
1237 դիտում

Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Աշակերտներին գրատախտակի մոտ կանչելու արգելքը հանվել է․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ առկա ուսուցմանն անցնելու մասին

Երկրաշարժ Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, ցնցումները զգացվել են Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում

Գյումրիում մարտական վիճակում գտնվող հակահետևակային ական է հայտնաբերվել

Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՔԿ-ում հանդիպումներ են տեղի ունեցել արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետների հետ

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Առաջին անգամը չէ, երբ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչները հանդիպում են․ Վիգեն Քոչարյան

Ոստիկանն ազգի նվիրյալ զինվոր է. պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայող խրախուսվել է

Դեկտեմբերի 7-ից դպրոցներում առկա ուսուցումը կվերսկսվի նաեւ 5-12-րդ դասարաններում

Հայաստանի որոշ մարզերում մառախուղ է․ ԱԻՆ

Սուրեն Պապիկյանն այսօր ներկայացրել է Կոտայքի նորանշանակ մարզպետին

Դեկտեմբերի 1-ից Սևանա լճում ավարտվում է արդյունագործական ձկնորսության որսաշրջանը

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն այս կիրակի պատարագ կմատուցի Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում

Տիգրան Ավինյանը Քլեր Մեյթրոյի հետ զրույցում ընդգծել է գերիների փոխանակման գործընթացն արագացնելու կարևորությունը

ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Տաշիրի քաղաքապետարանում, ուսումնական և այլ հաստատություններում

Վրաերթ է տեղի ունեցել Բաղյան փողոցում. դեպքի վայրում են փրկարարները

Հունան Պողոսյանն ազատման դիմում է գրել․ օգնականը հաստատում է

Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ

Ռոմանոս Պետրոսյանը Բեդրիխ Կոպեցկիի հետ քննարկել է բնապահպանության բնագավառում համագործակցության համատեղ հռչակագիրը