Հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան

05/02/2019 schedule13:12

Փետրվարի լույս 5-ի գիշերը, ժամը 5.20-ի սահմաններում Կապանում հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության «Նիվա» մակնիշի 831 ԼԼ 01 պետհամարանիշի մեքենան: Այս մասին հայտնում են «Սյունյաց երկիր» թերթի խմբագրությունից:

«Մեքենան հրկիզվել է Շահումյան 20 շենքի բակում. այդ շենքի 2-րդ հարկում է տեղակայված թերթի խմբագրատունը:

Ըստ թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի՝ հրկիզումը կարող էր կատարվել բացառապես թերթի ու նրա խմբագրի մասնագիտական գործունեության պատճառով:

Դեպքը գուցե եւ տեղի չունենար, եթե 2018 թ. օգոստոսի 13-ին թերթի խմբագրի դեմ սպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու առիթով հարուցված քրեական գործը նպատակին ծառայեր ու չկասեցվեր, հանցագործը բացահայտվեր:

Դեպքը գուցե եւ տեղի չունենար, եթե հանրապետության ղեկավարներն ու իրավապահ մարմիններն արձագանքեին թերթի խմբագրի դեմ 2018 թ. հունվարի 16-ին ՌԴ Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքում կատարված առեւանգման փորձին:

Դեպքը գուցե եւ տեղի չունենար, եթե բացահայտվեին 2017 թ. հուլիսի 10-ին թերթի կայքի վրա կատարված հակերային հարձակման հեղինակները. այդ առիթով հարուցված քրեական գործը նույնպես կասեցվել է:

Դեպքը գուցե եւ տեղի չունենար, եթե երկրի պատկան մարմինները բացահայտեին, թե ինչ հանգամանքների արդյունքում է 2018 թ. հունվարի վերջին եւ փետրվարի սկզբին, մեկ շաբաթվա ընթացքում, թերթի խմբագրի եւ խմբագրության աշխատակցի դեմ միանգամից հարուցվել 6 քրեական գործ, բոլորն էլ՝ այդ օրերի մարզպետի ենթակաների տված սուտ մատնության հիման վրա. ի դեպ, մատնությունների տեքստերը, գրեթե նույն բովանդակությամբ եւ բառացի կրկնությամբ, հորինվել են Սյունիքի մարզպետարանում:

«Սյունյաց երկիրը» վերջին 2-3 տարում բազմաթիվ անգամ անդրադարձել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի սյունիքյան վնասարարությանը, ինչպես եւ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գործունեությանը: Թերթը, ընդառաջ գնալով հազարավոր սյունեցիների ցանկություններին, մասնավորապես պահանջել է բացահայտել Քաջարանի կոմբինատի սեփականատերերին եւ զսպել Սյունիք ներխուժած հրոսակների ախորժակը:

Միայն այսօր Քաջարանի կոմբինատի ղեկավարները քաղաքացիական 13 հայց ունեն ընդդեմ Սամվել Ալեքսանյանի եւ թերթի հիմնադիր «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի:

Ընդ որում՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն անթաքույց լծվել է Քաջարանի կոմբինատի ծպտված սեփականատերերի պաշտպանությանը:

Հայցերից մեկի ապահովման նպատակով նույնիսկ Սյունիքում դադարեցվել է ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի գործունեությունը, ավելի կոնկրետ՝ «Սյունյաց երկիր» թերթին ու կայքին արգելվել է որեւէ կարծիք հայտնել կոմբինատի սոցիալական դեպարտամենտի ղեկավար Զարուհի Տոնապետյանի մասին:

Տասնմեկ մլն դրամի չափով, նույն դատարանի որոշմամբ, արգելանք է դրվել թերթի խմբագրի անձնական ունեցվածքի վրա:

Նույն դատարանը, խախտելով ընդդատության գործող կանոնները, վարույթ է ընդունել նաեւ Քաջարանի կոմբինատի տնօրեն Մհեր Պոլոսկովի հայցը, որի հաշվառման վայրը Ռուսաստանի Դաշնությունում է եւ, դատավարության գործող կանոնների համաձայն, հայցը պետք է վարույթ ընդունվեր բացառապես Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Նույն դատարանը երեք ամիս շարունակ ջանքեր է գործադրում, որ Քաջարանի կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանի հայցը, ում եղբայրը Հայաստանի զինվորական դատախազի տեղակալն է, դատաքննվի դռնփակ դատական նիստերում, ինչի համար իրավական որեւէ հիմք չկա:

Ահա այսպիսի մթնոլորտում էլ 2019 թ. փետրվարի 5-ի վաղ առավոտյան տեղի է ունեցել խմբագրության մեքենայի հրկիզումը:

Եւ, այդ բոլորով հանդերձ, ըստ Սամվել Ալեքսանյանի, թերթը եւ կայքը շարունակելու են գործել բնականոն հունով, ոչ մի հրոսակ, ոչ մի գաղութարար, որքան էլ վայելեն երկրի բարձրաստիճան ղեկավարների հովանավորությունը, չեն կարողանալու կասեցնել մեր ընթացքը», - ասված է հայտարարության մեջ:

Տպել
1369 դիտում

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթններ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին