Զինված միջադեպի գործով 10 մեղադրյալներից մեկը Շշի Մելոյի եղբորորդին է. երիտասարդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Աբովյանի «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով մեղադրյալների շղթան գալով մեծանում է:

Դեպքը տեղի էր ունեցել ժամը 01:30-ի սահմաններում. փոխադարձ կրակոցների հետեւանքով սպանվել էր 30-ամյա Արտաշես Գեւորգյանը, վիրավորվել 7 քաղաքացի: Վիրավորների եւ մեղադրյալների թվում են նաեւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդին եւ նրա բարեկամները: Գործով վկայի կարգավիճակ ունի ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվերը:

Վերջին տվյալներով՝ մեղադրյալների թիվը հասնում է 10-ի, որոնիցից 5-ը ազատության մեջ են, երեքը՝ կալանավորված, իսկ երկուսի խափանման միջոցի հարցն էլ դեռ քննարկման փուլում է:

Բացի այդ զինված միջադեպի մասնակիցներից եւս մեկն էլ ներգրավվել է որպես մեղադրյալ սպանության փորձի համար եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Մեղադրյալների մասին տեղեկությունը մեր հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին՝ քննության շահերից ելնելով:

Մեզ հաջողվեց ճշտել, որ 10 մեղադրյալներից մեկը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի եղբորորդին է՝ Էմիլ Մանուկյանը. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ եւ 10 կետերով (սպանության փորձ, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով) եւ ՀՀ ՔՕ  258 հոդվածի 4-րդ կետով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ) նախատեսված հանցագործություն կատարելու համար: Դատարանը դեռ պետք է քննի նրա խափանման միջոցի հարցը:

Մեղադրյալներից մեկն էլ՝«Թաթ» մականունով հայտնի (ըստ որոշ տեղեկությունների՝ Նվեր Ծառուկյանի թիկնապահ) Արթուր Վարդանյանն է. նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 3 հոդվածներով՝ 34-104, ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ կետով եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի զենք կրելը, պահելը կամ փոխադրելը): Նա երեք կալնավորվածներից մեկն է:

Գործով մյուս մեղադրյալը, որը նաեւ կալանավորվել է, Ծառուկյանի ընտանիքին պատկանող վուլկանիզացման կետի աշխատակցիներից մեկն է՝ Վարդան Գրիգորյանը, նա նույն կետում որպես տնօրեն հանդիսացող «Բառեց Վահրամ» մականունով հայտնի Վահրամ Գրիգորյանի եղբայրն է: Վարդան Գրիգորյանը մեղադրվում է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայով խուլիգանություն կատարելու համար:

Գործով մեղադրյալներից մեկը եւս հանդիսանում է վերը նշված վուլկանիզացման կետի աշխատակից. խոսքը՝ Արթուր Հովհաննիսյանի մասին է, որը մեղադրվում է կրկին զենքով խուլիգանություն կատարելու համար. դատարանը, սակայն, մերժել է նրան կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը եւ նրան ազատել դատարանի դահլիճից: Նշենք, որ 5 ազատ արձակվածների նկատմամբ, (նրանց թվում է նաեւ Մելքի Մանուկյանի որդին՝ Շանթը), որեւէ խափանման միջոց չի ընտրվել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքի օրը նախկին պատգամավոր Մելքի Մանուկյանի որդին, ազգականները, եւ նրանց ընկերները պետք է հավաքվեին «Պարտեզ» ռեստորանում՝ հաջողություն մաղթելու նրանց ազգականներից մեկին՝ Մանուկյանի քրոջ որդուն, որը պետք է մեկներ արտերկիր: Ռեստորան գնալու ճանապարհին Մանուկյանի եղբորոդու մեքենայի անիվը նստում է եւ այդ պատճառով մտնում են Ծառուկյանի ընտանիքին պատկանող վուլկանիզացման կետ, պահանջում փչել անիվը: Այս հարցի շուրջ էլ վիճաբանություն է տեղի ունենում վուլկանզիացիայի կետի տնօրեն հանդիսացող «Բառեց Վահրամ» մականունով հայտնի Վահրամ Գրիգորյանի, նրա եղբայրների եւ Մելիք Մանուկյանի եղբորորդու միջեւ: Վիճաբանությունից հետո եղբորորդին ու ընկերները ուղեւորվում են ռեստորան. արդեն ռեստորանում զանգահարում են Մելիք Մանուկյանի քրոջ որդիներից մեկին եւ առաջարկում հանդիպել մարզադահլիճներից մեկում, ինչը, սակայն, մերժվում է: Հակառակորդ կողմը, սակայն, սրանով չի նահանջել. նրանք տեղեկացել են ռեստորանում գտնվելու մասին եւ մի քանի մեքենաներով գնացել ռեստորան. այստեղ էլ վիճաբանությունը շարունակվել է, որն ավարտվել է փոխադարձ կրակոցներով: Նշենք, որ դեպքի վայրում մի քանի զենք է աշխատել:

Զինված միջադեպի հետեւանքով վիրավորների թիվը հասնում է 7-ի, ի դեպ, չի բացառվում, որ տուժածների թիվը շատ ավելին է, սակայն նրանք չեն դիմել բուժօգնության:

Կրակոցների հետեւանքով վիրավորվածերից մեկի՝ 21-ամյա Ջիվան Հարությունյանի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը մեր զրույցում ասաց, որ երիտասարդը բաց թափանցող կույր հրազենային գանգուղեղային վնասվածք է ստացել, միացված է արհետսական շնչառության ապարատին:

Գործով մեղադրյալ Արթուր Հովհաննիսյանի (վուլկանիզացման կետի աշխատակից) պաշտպան Արմինե Ֆանյանը մեր զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Անդրադառնալով դատարանի որոշմանը՝ Ֆանյանը նշեց, որ պաշտպանական կողմի փաստարկները հաշվի առնելով՝ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածը բացակայում է եւ մերժել կալանավորումը որպես խափանան միջոց ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Հարցին, թե ի՞նչ հիմքով էր քննիչը միջնորդել կալանավորել իր պաշտպանյալին, Ֆանյանը պատասխանեց, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածով (խափանման միջոց կիրառելու հիմքերը) նախատեսված բոլոր հիմքերը նշել է իր գնահատմամբ՝ առանց հիմնավորման: «Ընդ որում, զավեշտն ու հիմնական փաստարկներից մեկն այն էր, որ իմ պաշտպանյալին առաջին հերթին իր անվտանգությունից ելնելով են ցանկանում կալանավորել, որպեսզի իրենց չվնասեն, իրենք չվնասեն: Այսինքն՝ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներից մեկին են հղում կատարում. այդ որոշմամբ՝ նույնիսկ անձի անվտանգության համար պետք է կալանավորել, եթե դա անհրաժեշտ է իր իսկ անվտանգության համար, բայց դե մեր ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքն այդպիսի հիմքեր չի նախատեսում»,- ասաց Ֆանյանը:

Հարցին՝ ձեր պաշտպանյալը միջադեպի հետեւանքով տուժե՞լ է, պաշտպանը նշեց, որ Հովհաննիսյանը վնասվածք չի ստացել, քանի որ վիճաբանության անմիջական մասնակից չի եղել, այլ ընդամենը փորձել է վուլկանիզացման կետում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բաժանել կողմերին:

Մեր հարցին, թե պաշտպանյալը պատմե՞լ է՝ ի վերջո ի՞նչն է հանդիսացել վիճաբանության պատճառ, Ֆանյանը ասաց. «Ըստ մեզ առաջադրված մեղադրանքի ծավալի, որը նաեւ համընկնում է իմ պաշտպանյալի հայտնած տեղեկություններին, դա այն է, որ վիճաբանությունը ծագել է այն պատճառով, որ արդեն իսկ փակել էին վուլկանիզացիան, երբ այդ ընթացքում ինչ-որ մեկը շարունակ ազդանշանել է, պահանջել, որպեսզի ակերը փչեն: Աշտակիցները պատասխանել են, որ չենք կարող, քանի որ սարքերն արդեն անջատված են, բայց արդեն ավելի արգրեսիվ տոնով սկսել են պահանջել եւ հաշվիներ պարզել ու այդպես վիճաբանություն է ծագել»: Ի պատասխան մեր հարցին պաշտպանը նաեւ հավելեց, որ վուլկանիզացման կետի տարածքը տեսանկարահանվում է:

Գործով մյուս մեղադրյալ Արթուր Վարդանյանի պաշտպան Էմին Բեգլարյանն էլ ասաց, որ իր պաշտպանյալը չի ընդունում խուլիգանության, սպանության փորձի եւ ապօրինի զենքի մասով առաջադրված մեղադրանքները եւ հրաժարվել է ցուցմունք տալուց: Նա նաեւ ասաց, որ իր պաշտպանյալին կալանավորելու դատարանի որոշման դեմ բողոք են ներկայացրել:

«Նախաքննական մարմինը մի դեպքում ասում է՝ Արթուր Վարդանյանը զենք է ունեցել դեպքի ժամանակ, եթե զենք է ունեցել, հետեւաբար պետք է զենքով խուլիգանությունը կատարի չէ՞ այստեղ խնդիրը դա է: Եթե գտնում է, որ զենք ուներ, բա ինչպես է գտնում, որ զենքով չի կատարել խուլիգանությունը, այլ՝ որպես զենք օգտագործվող առարկայով, անտրամաբանական բան կա: Գտնում ենք, որ մեղադրանքը ոչ թե գործի հիման վրա ձեռք բերված ապացույցների հիման վրա է առաջադրվել, այլ՝ զուտ ենթադրության: Առհասարակ որեւէ մեկի գործողությունները հստակեցված չի, ընդհանուր վիճաբանություն է նկարագրվում ու վերջում մի քանի հոդվածով մեղադրանք է առաջադրվում: Անձը պետք է իմանա՝ ինչում է մեղադրվում, ի՞նչ փաստեր են դրվել մեղադրանքի հիմքում, կոնկրետ ի՞նչ գործողություններ է կատարել, որ դրանից պաշտպանվի, հիմա, եթե հստակեցում չկա, դրանով նաեւ մեր պաշտպանական իրավունքն է խախտվում»,- ասաց պաշտպանը: Նշենք, որ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-ր մասը սահմանում է՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործով առարկայի գործադրմամբ: Մեր այս դիտարկմանն ի պատասխան Բեգլարյանը ըստ էության նույն պատասխանը տվեց:

Հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Արթուր Վարդանյանը Նվեր Ծառուկյանի թիկնապահն է, պաշտպանն ասաց, որ ըստ իր պաշտպանյալի հայտարարության՝ նա որեւէ տեղ չի աշխատում: Մյուս հարցին՝ այդ դեպքում ի՞նչ հարաբերությունների մեջ է նաեւ Նվեր Ծառուկյանի հետ, Բեգլարյանն ասաց, որ չի կարող ասել, քանի որ մեղադրանքի հետ դա չի առնչվում:

Մյուս մեղադրյալ Վարդան Գրիգորյանը եւս չի ընդունում իրեն առաջադրված խուլիգանության մեղադրանքը: Նրա պաշտպան Դավիթ Մնացականյանն ասաց, որ իր պաշտպանյալի կալանավորումը ակնհայտ անհիմն է եւ ապօրինի եւ պատրաստվում են այն բողոքարկել: Պաշտպանը նշեց, թե իր պաշտպանյալը որեւէ առնչություն չունի դեպքին, սակայն այլ մանրամասներ չհայտնեց: Մեր հարցին ի պատասխան նա միայն ասաց, որ իր պաշտպանյալը նույնպես վնասվածքներ ունի, սակայն դրանք լուրջ չեն:

Նշենք, որ Վարդան Գրիգորյանի եղբայրը՝ «Բառեց Վահրամ» մականունով հայտնի Վահրամ Գրիգորյանը, նույնպես հարզենային վնասվածք ունի. նա գտնվում է հիվանդանոցում:

Առաջիկայում սույն գործով մեղադրյալների շրջանակը կմեծանա. միջադեպի մասնակիցների թիվը 20-ից ավելի է:

Տպել
4900 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է