Այս տարի անվճար օդաչուական կրթություն ստանալու հնարավորություն կստանան նաեւ աղջիկները

06/02/2019 schedule21:30

Այս տարի աղջիկները եւս հնարավորություն ունեն անվճար ուսանելու ՈւԻՔԱ-ում: Այս մասին ասվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի պաշտոնական էջում:

«Մեր շատ սիրելի իգական սեռի ներկայացուցիչներ, ուզում ենք եւս մեկ անգամ ձեզ քաջալերել, որպեսզի այս հնարավորությունը բաց չթողնեք եւ դիմեք անվճար օդաչուական կրթության համար:
Օգտվելով առիթից՝ ուզում ենք շնորհավորել Վրաստանի քաղաքացիական ավիացիայի հայազգի միակ կին օդաչու Նադեժդա Բենկլյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Շնորհակալություն ենք հայտնում Նադեժդային կանանց ոգեշնչելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ Վրաստանում առաջին եւ առայժմ միակ կին օդաչուն է 25-ամյա Նադեժդա Բենկլյանն է: 2017 թվականին ՆԱՍԱ-ն պարգեւատրել էր Նադեժդա Բենկլյանին: Պարգեւը հանձնել են ՆԱՍԱ-ի օդաչու Հեյդ Փայփերը` Վրաստանում ԱՄՆ-ի փոխդեսպանի եւ «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի ներկայացուցիչների հետ, Թբիլիսիի ավիացիոն համալսարանում: 

25-ամյա օդաչուն Թբիլիսիի ավիացիոն համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Վրացական ավիաուղիներ ընկերությունում: Արդեն մոտ 600 ժամ օդում անցկացրած օդաչուն ավելի վաղ հայտնել էր, որ գործի վտանգավորությունը երբեք չի վախեցրել, քանի որ գիտակցել է՝ ոչինչ հեշտ չի լինելու. «Օդաչու լինել չի նշանակում գեղեցիկ համազգեստ հագնել, եւ օդանավ վարել, յուրաքանչյուր թռիչք յուրովի դժվար է, այդ ամենի հետեւում հսկայական աշխատանք ու ջանքեր են: Տպավորություններն ու զգացողություններն էլ ՝ անբացատրելի ու անհամեմատելի են, կարծես գտնվում ես այլ աշխարհում»

Տպել
1842 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան