Շարունակում եմ պնդել՝ «տարածք՝ խաղաղության դիմաց», «տարածք՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքներն անընդունելի են. Ա.Ղուլյան

Խորհրդարանի ղեկավարի պաշտոնում իմ գործունեության ընթացքում չի եղել մի դեպք, երբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում երբևէ Արցախի իշխանությունների հետ խոսեն պարտադրանքի լեզվով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: 

«Հետևաբար ինձ համար անհասկանալի են փաստերի բոլոր այն խեղաթյուրումները, որոնք այս օրերին հանրային հարթակ են նետվում 2020թ. Արցախում սպասվող ընտրությունների ֆոնին: Ինչ վերաբերում է 2016թ. հուլիսին Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Արցախի քաղաքական ուժերի պատասխանատուների հանդիպմանը, ապա որպես դրա մասնակից՝ կցանկանայի անդրադառնալ մի կարևոր հանգամանքի: 

Թե ինչ է քննարկվել ՀՀ նախկին նախագահի հետ և որոնք էին հետևանքները, կարծում եմ՝ ակնառու է. դրանից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ թե՛ պաշտոնական Երևանի, և թե՛ Ստեփանակերտի դիրքորոշումներն ավելի են կոշտացել: Բազմիցս նշել եմ և այսօր էլ շարունակում եմ պնդել. տարածք՝ խաղաղության դիմաց, տարածք՝ կարգավիճակի դիմաց կամ տարածք՝ միջազգային երաշխիքների դիմաց սկզբունքներն անընդունելի են: Դավադրության տեսություն զարգացնելու փոխարեն խորհուրդ եմ տալիս շահագրգիռ անձանց մտածել հայկական կողմերի դիրքերն ամրապնդելու մասին»-գրել է նա:

Տպել
1656 դիտում

ԱԻ նախարարը հրդեհի վայրում է. ձևավորվել է 30 հոգուց կազմված աշխատանքային խումբ, աշխատում է 19 մարտական հաշվարկ

Հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 քաղաքացիները դուրս են գրվել

Վայոց Ձորում վթարի հետևանքով զոհվել է 3 քաղաքացի, եւս 3-ը հիվանդանոցում են

Հրդեհի ծավալը մեծ էր, հարկ համարեցի գալ. Վ. Օսիպյանը ժամանեց հրդեհի վայր ու նկատողություն արեց ոստիկաններին

ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ (տեսանյութ)

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 տուժած տեղափոխվում է «Աստղիկ» Բ/Կ

«Մալաթիա մոլ»-ի հրդեհը դեռ չի մարվել. նախնական վարկածով՝ կրակը բռնկվել է «ՎԵԳԱ»-ի պահեստում

Մալաթիայի հրդեհի հետեւանքով տուժած քաղաքացիները ծխահարվել են, 6 անձ է տուժել. ԱՆ խոսնակ

Մալաթիայի խոշոր հրդեհի հետևանքով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» Բ/Կ, 2-ը՝ Ճառագայթային բժշկության կենտրոն

Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում. բարձրացվել է բարդության «Թիվ 3» կանչ, կան տուժածներ (տեսանյութ). ԹԱՐՄԱՑՎԱԾ

Շոգ, առանց տեղումների եղանակը կպահպանվի առաջիկա օրերին. եղանակն այս շաբաթ

ՃՏՊ Կրասնոդարի երկրամասի Ռ-217 ավտոճանապարհին. զոհերն ու տուժածները հայեր են (լուսանկարներ)

Դատարկ ապարների լցակույտի տարածքի ուսումնասիրությունները ոչ լիարժեք են. Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին

Երևանում և Ագարակ գյուղում փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ և 1 գյուրզա

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը աջակցեց մանկական քաղցկեղի կենտրոնին (լուսանկարներ, տեսանյութ)

Ստեփանակերտում 16-ամյա երեխայի նկատմամբ բռնության դեպքը կանխվել է

Արցախում՝ Ամարասի դաշտում, տղամարդու դի է հայտնաբերվել. հավանաբար մահացել է ցուլի հարվածից

Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրը լուծման փուլում է. Բակո Սահակյանը ծանոթացել է աշխատանքներին

Սասունիկ-Էջմիածին ճանապարհին «ԶԻԼ»-ը դուրս է եկել ճանապարհից ու կողաշրջվել

Երևանում 2 երիտասարդի վեճն ավարտվել է դանակահարությամբ ու կրակոցներով. կան տուժածներ