«Ահա թե ինչի ենք ընդունակ մենք»

07/02/2019 schedule15:10

Դատելով «Նիկոմաքյան էթիկա» կոչվող տեքստից` Արիստոտելը համարում է, որ երջանկությունը կախված է մարդուց: Երջանկությունը մարդու ունակությունների դրսևորման, ռեալիզացման մեջ է: Քանի որ մարդուն բնորոշել է որպես սոցիալական էակ, Արիստոտելը երջանկության հիմքում դրել է բարոյական նորմերից ելնող գործողությունը: Այսինքն` արարքը կարող է երջանկություն բերել միմիայն այն դեպքում, երբ այն հիմնված է առաքինությունների վրա և ուղղորդվում է մտքով: «Հռետորաբանություն» աշխատության մեջ նա նշում է 9 առաքինություններ` 1. Արդարություն, 2. Արիություն, 3. Խելամտություն, 4. Առատաձեռնություն, 5. Մեծահոգություն, 6. Անշահախնդրություն, 7. Համեստություն, 8. Խոհեմություն, 9. Իմաստնություն: Սրանցից յուրաքանչյուրը համապատասխան ծայրահեղ հակադիր հատկանիշների միջինն է կազմում: Օրինակ` վախկոտության և տաքգլուխ լկտիության ոսկե միջինը արիությունն է, վատնող շռայլության և դրան հակադիր ագահ ժլատության պարագայում ոսկե միջինը առատաձեռնությունն է և այլն:

Արիստոտելի` «ոսկե միջինի» մասին դրույթը փիլիսոփայական թեզերից ամենաշահարկվածներից է` հիմնականում ոչ արմատական գոլությունն ու միջակությունը ասվածին վերագրելու մոլորությամբ: Մինչդեռ խոսքը իրավիճակում կողմնորոշվելու և կամ կոնկրետ գործողության մեջ չափազանցի դրսևորումներից խուսափելու մասին է մտքի թելադրանքով: Միտքն է, որ մարդուն շահեկանորեն առանձնացնում է մյուս էակներից, պայմանավորում նրա հաջողությունները: Ուրեմն, ըստ այս մեծ անտիկ փիլիսոփայի, մարդու կյանքի նպատակին` երջանկությանը` որպես առավել բարիքի հասնելու ճանապարհը վարքագծի ոսկե միջինն է, որը տրվում է մտքով:  

Լուսանկարիչ, նկարիչ Սամվել Սևադա.

Այս գիշեր կրկին վերադարձավ երջանկությունը ինձանից հոգնած,

Շշնջաց ականջիս, ասաց` «Մնում եմ, էլ երբեք չեմ հեռանա քեզանից»...

Երդվեց ու ասաց` «Չեմ գնա»,- երջանկությունը ինձանից հոգնած:

Գլուխը կրծքիս խոնարհեց, շոյեց քնքնշորեն աչքերս` «Չեմ գնա, դու քնիր»,- ասաց:

 Լուսադեմին վեր թռա խաբկանքից շնչահեղձ, անձրևն էր ծեծում լուսամուտս,

Երջանկությունը հեռացել էր վաղուց` հողաթափերը դռանս մոռացած:

Դե ինչ, ես մանկուց ընդունել եմ դաժան օրենքը երազխաբության...

Անձնական երջանկություն.

Երջանկությունը հարյուր հազարավոր ակնթարթներ են իմ ապրած կյանքի համեմատ: Երջանկություն է, երբ մեկին մի փոքր նվեր ես տալիս, և նա ուրախանում է: Պատկերացնում եմ այն մարդկանց երջանկությունը, որոնք ի վիճակի են բարեգործություն անել: Չի կարող երջանիկ լինել միայն ինքն իր համար ապրող մարդը, նրան անծանոթ է այդ լուսավոր զգացումը. ես այդպես եմ կարծում: Տարբեր տարիքներում այդ քաղցր բառը, այդ աստվածատոր զգացումը տարբեր կերպ է արտահայտվել: Երբ երեխա էի, երջանկանում էի, որ մայրս գունավոր թելերի փայտե կոճերից ֆռռիկներ էր սարքում ու ես ներկում էի դրանք տարբեր գույներով և ամբողջ օրը պտտեցնում մեր տան փայտե հատակին: Պատանեկան երջանկությունս Լենինգրադի ջրաներկեր ու չինական վրձիններն էին: Դրանք բարձիս տակ էի քնում, որ սրտիս մոտ լինեն: Իններորդ դասարանում սիրո առաջին նամակն ստանա ու երջանկությունը ծածկեց ամեն տեսակ զգացումները: Ինստիտուտի առաջին կուրսում առաջին համբույրն ստացա, և դրանից գլխապտույտ եղավ ու երջանկությունից չքնեցի ողջ գիշեր: Երբ չափահաս էի, այդ զգացումն այցելում էր իմ գրած լավ բանաստեղծության, իմ նկարած լավ կտավի ստեղծման հետ: Հիմա, երբ տարիքս առել եմ ու ողջ օրը որևէ տեղս չի ցավում, ինձնից երջանիկ մարդ չեք գտնի: Բայց միևնույնն է` հավատում եմ նրա կենսատու զորությանը: Երջանկության ամեն մի կայծի հետ կյանքը հորդում է իմ մեջ, ու սկսում եմ երգել ու նոր երգեր գրել, նկարել ու ապրել, ապրել ու սիրել` անկախ տարիքից: Ի լրումն այս ամենի ասեմ, որ եթե երջանկությունը հարատևի, կյանքը կդառնա անհետաքրքիր ու անտանելի մի բան: Գաղտնիքը նրա անսպասելիության մեջ է ու դա հրաշք է, որ ապրում և ապրեցնում է մարդուն:

Մասնագիտական երջանկություն.

Ինձ համար ժամ ու պատարագ չկա աշխատելու, ստեղծագործելու, ստեղծելու, նորոգելու, կարդալու, սովորեցնելու համար: Ես 24 ժամ այդ պրոցեսների մեջ եմ: Ու դա իմ երջանկության դուռն է, որի բանալին ափիս մեջ է ու պինդ պահում եմ, որ չկորցնեմ. տարիները շատ բան են բերել ու տարել, բացի այն համոզմունքից և հաստատակամությունից, որը վաղուց ի վեր սովորություն է դարձել և կենսակերպ: Իմ երկար ու կարճ կյանքի ընթացքում չորս տասնյակից ավելի ցուցահանդեսներ եմ արել տարբեր երկրներում: Չորս հարյուրից ավելի ստեղծագործություններ վաճառվել են և գտնվում են տարբեր հավաքածուներում: 40 տարի է, ինչ զբաղվում եմ մանկավարժությամբ, հազարավոր պատանիներ ու աղջիկներ իմ տարբեր արվեստանոցներում շփվել են արվեստի հետ, սովորել են նկարել ու նրանցից շատերը եթե արվեստի մեջ չեն էլ մնացել, ապա սովորել են ճանաչել արվեստը: Չեմ պատկերացնոււմ, որ մի օր կտրվելու է կյանքիս թելը, ու ես էլ չեմ գրելու իմ ստիխները, էլ չեմ նկարելու իմ սիրած դիմանկաներն ու նատյուրմորտները, չեմ լուսանկարելու Հայաստան աշխարհի չքնաղ բնությունը: Ինձ համար երջանկությունն սկսվում է իմ արվեստանոցում` նկարակալի առջև, ապա շարունակվում է բնության մեջ, ուր ես համարյա ամեն օր եմ հայտնվում, շրջում եմ Հայաստանի բոլոր մարզերում, գյուղերում ու քաղաքներում, շփվում մարդկանց հետ, նկարում ու գրի առնում այն ամենը, ինչ տեսնում ու խոսում եմ մարդկանց հետ:

Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.

Մենք այս տարի ականատես եղանք համընդհանուր, ազգային, ժողովրդական բազմօրյա երջանկության աննախադեպ իրողությանը, որը որոշ ուժեր մտածված կամ գուցե անգիտությամբ գնահատեցին «էյֆորիա» տերմինով: Իրականում, երկար սպասված վիճակ էր, որը երջանկության, հպարտության արցունքներ բերեց: Դա մեծ փորձություն էր մեր ժողովրդի համար` իր նպատակների ու ձգտումներիի մեջ լինել հասկացված, լինել ազատ կամարտահայտող, լինել ինքնուրույն ու միասնական և վերջապես լինել երջանիկ հասարակություն, թեկուզ բառի ոչ բացարձակ իմաստով: Երջանիկ հասարակությունն ընդունակ է լավ արարքների: Ցավի, անհուսության, անիրավության ու անորոշության ուրվականը շալակած ժողովրդից մինչև երջանիկ ու պայծառ, ստեղծող ու իր կամքի տերը եղող հասարակություն դառնալու հեռանկարն ուժ տվեց, մարդկանց հանեց հրապարակներն ու փողոցները: Ահա թե ինչի ենք ընդունակ մենք: Կատարյալ հասարակություն դառնալու ձգտումը երջանկության նախադուռն է ժողովրդի համար, ինչին մենք ձգտում ենք, թեկուզ շատերի համար նշաձողը անհամեմատ ցածր կարող է լինել: Նկատի ունեմ, որ շատերի համար երջանկության խորհուրդը հիմնականում բարեկեցության մեջ է` սկսվում է բանկում ունեցած հաշվի չափաբաժնից ու ավարտվում մեքենայի «գոլդ» համարներով և ամանորյա սեղանի պարունակությամբ: Ժողովուրդը պետք է հստակ իմանա իր երջանկության վերջնական բանաձևը, որը պիտի ձևակերպի դեպի ապագա տանող առաջնորդը, եթե, իհարկե, ինքն ունի այդ բանաձևի բանալին ու կոդը: Հուսանք, որ այս անգամ ժողովուրդը չի խաբվի և երջանիկ աագա տանող ճանապարհն ավելի հարթ ու հաջողակ կլինի: Ամեն:

Մարինա Բաղդագյուլյան

Տպել
2813 դիտում

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի