Մարզպետին տրված բոլոր լիազորություններից օգտվելու եմ. Շիրակի մարզպետը հանդիպել է լրագրողների հետ

Մինչ կեսօր՝ վարչության պետերը, կեսօրն անց՝ լրագրողները: Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ավելորդ լարվածության եւ անհանգստության կարիքը չունեցավ: Բոլորն իրար տես ու ճանաչ, օրեր առաջ էլ նույն հարթության վրա գտնվող գյումրեցիներ էին: «Ապրում եմ քաղաքի ծայրամասում, քարաշեն մի շենքում: Մսի կոմբինատից ձմռանը ոտքով գալ հնարավոր չէ, բայց տաք եղանակին կաշխատեմ նաեւ այդպես անել: 10 տարեկան մի մեքենա ունեմ եւ որոշակի խնայողություն, որով պետք է առաջիկայում հիպոթեքով բնակարան ձեռք բերենք: Դեռ նախորդ տարի էինք պլանավորում, չստացվեց: Ոչինչ չի փոխվել, բացի լուրջ ու ֆանտաստիկ նոր պատասխանատվությունից»,-ասաց Պետրոսյանն ու տեղեկացրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հստակ հանձնարարականներ ունի, որոնց ուղղությամբ արդեն քայլեր է ձեռնարկում:Ինչո՞ւ վարչապետը նախընտրեց Ձեր թեկնածությունը, որոշի՞չ էին ԱԺ ընտրություններում Ձեր հավաքած քվեները, թե՞ Թավշյա հեղափոխությանը ձեր ակտիվ մասնակցությունը՝ ՀԺ-ի հարցին Պետրոսյանը պատասխանեց. «Եթե անկեղծ, կուզեի, որ այդ հարցին նաեւ Դուք պատասխանեք, այդ հարցը երեւի թե կարելի է տալ այն թիմին, նրանց, ովքեր այս որոշումը կայացրել են: Ես մտածում եմ, որ համ, համ, համ, այսինքն, հաշվի են առնվել շատ գործոններ, պատասխանատվության աստիճանն էն մրցանակը չի, որ ասեն՝ դու չես անցել ԱԺ, որի համար քեզ որպես խրախուսական մրցանակ տանք, պատասխանատվության ֆանտաստիկ մեծ բաժին: Վստահ ենք, որ շատ գործոններ են հաշվի առնվել, ձեր թվարկած գործոնները եղել են դրանցից մի քանիսը»,-ասաց Տիգրան Պետրոսյանը:Որոշ ժամանակ առաջ մարզպետարանի դռան դիմաց էիք պայքարում, հիմա արդեն ներսում եք՝ Ազատության ակնարկին, Պետրոսյանը պատասխանեց՝ չէինք պայքարում այսօր ներսում լինելու համար:

Անօթեւանություն եւ աղքատություն: Տիգրան Պետրոսյանն ասաց՝ մարզի այս առաջնահերթությունները վարչապետի հետ հերթականությամբ ընդգծել են: Լուծման ուղիները տեսել են ներդրումային ֆոնի ակտիվացման ճանապարհով:

«Սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունը առաջնահերթությունն է, մնացածն արդեն գործիքակազմերն են, թե մենք ինչպես ենք հասնելու այդ առաջնահերթությանը: Պարոն վարչապետի կողմից շատ հստակ ֆիքսվեց, որ պետական ամբողջ համակարգը տարածքներում, մարզերում ամբողջությամբ պետք է սպասարկի էն մարդկանց, ովքեր էսօր ի վիճակի են շահույթ գեներացնել, ստեղծել աշխատատեղեր, եւ մենք էդ մարդկանց ուղեկցող ընկերների նման պետք է աջակցենք եւ օրենքի շրջանակներում նաեւ նրանց շահերը պատպանենք: Ունենք դեպքեր, երբ հումանիտար աղետի եզրին են ընտանիքները, մարդիկ, եւ այդ իրավիճակը մարզի զարգացման վրա նեգատիվ է ազդում: Այսինքն, առաջնահերթությունը մեր պարագայում անօթեւանության եւ աղքատության հարցերն են: Էսօր էս կարճ ժամանակահատվածում եկել էին մարդիկ, ովքեր կանխիկ դրամ էին խնդրում, ու նոր իրականության մեջ մենք էդ պրակտիկայից հրաժարվելու ենք: Որքան էլ ծանր էր, բայց  առաջարկեցինք գրել դիմումներ եւ սպասել, բայց հրաժարվեցին»:

Ավանդույթ է, որ յուրաքանչյուր նոր մարզպետ իր թիմով՝ օգնական, խորհրդականով է գալիս: Կադրային ինչ փոփոխություններ է նախատեսում նոր մարզպետը: Ասաց, դեռ չգիտի: Հետո էլ դեռ իրեն, որպես մարզպետի, պաշտոնապես չեն ներկայացրել: Այս պահին դեռ ծանոթանում է աշխատակազմին, յուրաքանչյուրի աշխատանքի ծավալին ու ծանրաբեռնվածությանը:

«Էս փուլում բոլորին հայտնի է, որ օպտիմալացում բառն է օգտագործվում: Նաեւ մարզպետարաններն են դրան առնչվում, բայց էս պահին նաեւ ծավալների հետ կապված, մենք դեռ ոչինչ չենք ստացել, այսինքն, գործընթացը քննարկման փուլում է, եւ երբ ստանանք, կքննարկենք: Ես ինչքան գիտեմ՝ բոլոր բաժիններին է վերաբերում սա, նաեւ բաժիններ միացնելու, ավելի ամրապնդելու խնդիր կա: Անկեղծ ասած, էս թեմայով դեռ քննարկում չեմ ունեցել, բայց Տարածքային կառավարման նախարարն, ով գա ինձ ներկայացնելու, մենք էդ ժամանակ կունենանք էդ քննարկումն ու էդ հարցին կկարողանամ պատասխանել:»

Քանի՞ փոխմարզպետ է պետք մարզպետ Տիգրան Պետրոսյանին: Եվ արդյո՞ք օրակարգային է Ղարիբ Հարությունյանին փոխմարզպետ բերելու հարցը: Այս հարցը եւս հստակ պատասխան չուներ: «Ֆունկցիոնալությունը ո՞րն է փոխմարզպետի: Եթե ֆունկցիոնալ դասակարգումը մարզպետարանի  վարչությունների, բաժինների վրա տեխնիկական պրոցեսները իրենք կարգավորում են, մեկ փոխմարզպետը բավարար է: Բայց պետք է հասկանալ, թե ինչ ծանրաբեռնվածություն կա, ի՞նչ է նստում մարզպետի վրա որպես ծանրաբեռնվածություն, որը, ճիշտ կլինի չթողնել մի մարդու վրա, որոշակի առումով թողնել մեկ, երկու, փոխմարզպետների: Մարդուն բերել, տանելն ինքնանպատակ չի: Պետք է հասկանանք կառույցի փիլիսոփայության տիրույթը: Մեր կառույցի փիլիսոփայությունն ինձ համար պարզ կլինի, երբ որ նաեւ պարզ կլինի պետական կառավարման առնվազն կարճաժամկետ մոտեցումները միջնաժամկետի հետ եւ հեռանկարային մոտեցումները, էդ ժամանակ արդեն որոշումները կլինեն, դուք կտեղեկացվեք»,-ասաց մարզպետը: Նշենք, որ այս պահին Շիրակի մեկ փոխմարզպետ կա՝ Վարդան Գրիգորյանն, ով մարզպետ Կարեն Սարուխանյանի ԱԺ պատգամավոր դառնալուց հետո իրականացնում էր մարզպետի պարտականությունները: Երկրորդ փոխմարզպետ Արա Մելիքջանյանը հեռացել էր սեփական դիմումի համաձայն:

Կարեն Սարուխանյանն, օրինակ, նախընտրում էր ցանկացած խնդիր կարգավորել դատական ճանապարհով: Դուք ինչպե՞ս եք աշխատելու՝ լրագրողի հարցին Պետրոսյանը պատասխանեց. «Ես ունեմ իմ աշխատանքային ոճը, հստակ լիազորությունները: Եթե լինի իրավիճակ, որ այդ ունեցած լիազորությունների շրջանակներում պետք է իրավական ընթացք տալ, պետք է տանք: Մարզպետին տրված բոլոր լիազորություններից, իր բոլոր գործիքներով, օգտվելու եմ:

Իսկ ընդհանուր առմամբ, աշխատանքի ընթացքում խնդիր եղավ, խնդրի մասին կխոսենք, չեղավ՝ մարզի զարգացման»,- զրույցը եզրափակեց Շիրակի նորանշանակ մարզպետը:

Տպել
1700 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է