Արթուր Դավթյանը Կոտայքի մարզի դատախազությունում մի քանի ուղղություններով կոնկրետ հանձնարարություններ է տվել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ Կոտայքի  մարզի դատախազությունում իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների, ՀՀ Կոտայքի մարզպետի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությամբ ամփոփել է 2018թ. մարզի դատախազության գործունեության արդյունքները. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:  

Մարզի դատախազ Ռաֆայել Խաչատրյանը զեկուցել է անցած տարվա ընթացքում մարզի տարածքում արձանագրված հանցավորության վիճակի, կառուցվածքի, ըստ հանցատեսակների դրանց քրեաիրավական շարժընթացի դինամիկան, քրեական գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության,  պետական շահերի ոլորտում իրականացված ուսումնասիրությունների և հարուցված հայրցերի, ինչպես նաև դատախազության այլ լիազորությունների իրականացման արդյունքները:   2018թ. ընթացքում Կոտայքի մարզում արձանագրվել է հանցագործությունների 2049 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1660 դեպքի դիմաց. հանցագործության դեպքերի քանակն աճել է 389-ով, կամ 23.4%-ով:

Բացահայտման ընդհանուր ցուցանիշը կազմել է 75,5%:   2017թ. համեմատությամբ 118 դեպքով աճել են միջին ծանրության հանցագործությունների դեպքերը (469-587), 77 դեպքով՝ ծանր հանցագործությունների դեպքերը (215-292): Իսկ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 2-ով (8-6) կամ 25%-ով:  

Նախորդ տարվա ընթացքում պահպանվել է կրկնահանցագործության դեպքերի նվազման դինամիկան: 2015թ. արձանագրվել էր կրկնահանցագործության 30 դեպք, 2016թ.՝ 24, 2017թ.՝ 6, իսկ 2018թ.՝ ընդամենը 4 դեպք:   Հատկանշական է , որ 2018թ. ընթացքում մարզում չի արձանագրվել սպանության որևէ դեպք, ինչն աննախադեպ ցուցանիշ է. ինչպես 2016, այնպես էլ՝ 2017 թվականներին արձանագրվել  էին սպանության 5-ական դեպքեր:   2018 թվականի ընթացքում նվազում է արձանագրվել նաև դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցատեսակով: Արձանագրվել է նմանատիպ 16 դեպք՝ 2017 թվականի` 18-ի փոխարեն: Դրանցից բացահայտվել է 15-ը կամ 93,5%-ը:

Ինչպես հանրապետությունում, այնպես էլ Կոտայքի մարզում զգալիորեն ավելացել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը: Մարզի տարածքում արձանագրվել է նշված բնույթի հանցագործությունների 951 դեպք՝ 2017 թվականին` 711: Այսինքն դեպքերն ավելացել են 240-ով:  Չբացահայտված է մնացել արձանագրված դեպքերի շուրջ 39%-ը: Այս հանցատեսակում առավել մտահոգիչը շարունակում են մնալ բնակարանային գողությունները, որոնց թիվը նախորդ տարի աճել է 60 դեպքով (105-165) կամ 58%-ով: Ընդ որում, շարունակում է ցածր մնալ նաև այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը, որը Կոտայքի մարզում կազմել է   37%:   ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ բնակարանային գողությունների դեմ պայքարն իրավապահ մարմինների 2019թ. հիմնական առաջնահերթություններից մեկն է՝ հատկապես շեշտելով կանխարգելիչ համալիր միջոցառումների ձեռնարկումը: Խոսքը վերաբերում է բազմաբնակարան շենքերի մուտքերի լուսավորությունն ապահովելուն, մուտքերը կոդավորված փականներով դռներով կահավորելուն, այնպես էլ նման գողությունների համար ռիսկային համարվող տարածքներում ոստիկանության կողմից հատկապես գիշերային ժամերին պարեկապահակային ծառայությունն ուժեղացնելուն, նմանատիպ կամ համասեռ հանցագործություն կատարած անձանց մշտապես տեսադաշտում պահելուն: Արթուր Դավթյանը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ուշադրությունը հրավիրել է կանխարգելիչ միջոցառումների իրականացման գործընթացում ՏԻՄ մարմինների ակտիվ ներգրավումն ապահովելու անհրաժեշտության վրա:  

2018թ. ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից հսկողություն է իրականացվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 119 նյութերով՝ նախորդ տարվա 52-ի դիմաց: Հարուցվել է 81 քրեական գործ՝ հիմնականում պաշտոնական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու և ստանալու, պաշտոնեական կեղծիքի, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու հատկանիշներով:   Կոռուպցիոն հանցագործությունները հիմնականում արձանագրվել են մարզի ՏԻՄ մարմինների, ուսումնակա,ն բժշկական հաստատությունների գործունեության, ինպես նաև սոցիալական ապահովության և աջակցության ոլորտներում:  

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նկատել է, որ մարզն իր ռելիեֆային, զբոսաշրջային և գյուղատնտեսական ռեսուրսների իմաստով լինելով խիստ գրավիչ՝ ռիսկային է հատկապես կոռուպցիոն հնարավոր դրսևորումների տեսանկյունից և տարիներ ի վեր չեն դադարել հատկապես հանցավոր ճանապարհով պետական ու համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների օտարման վերաբերյալ տեղեկությունների շրջանառումը: Արթուր Դավթյանը հանձնարարել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգման առարկա դարձնել իրավապահ մարմինների տրամադրության տակ հայտնվող բոլոր նմանատիպ տեղեկությունները և բավարար հիմքերի առկայության դեպքում հետամուտ լինել քրեադատավարական կարգով դրանք քննության առարկա դարձնելուն և իրավական գնահատականների արժանացնելուն:   Մարզում 2017թ. համեմատ 34-ով կամ 32%-ով ավելացել են նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը (108-142), իսկ 6 դեպքով կամ 31%-ով աճել է մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը (21-27):

  Այն հանգամանքը, որ մարզի տարածքով են  անցնում Երևան-Սևան և Երևան-Աշտարակ հանրապետական նշանակության մայրուղիները, մարզի վարչական տարածքում են գտնվում զբոսաշրջային նշանակության բազմաթիվ օբյեկտներ և  հանգստյան գոտիներ, քաղաքացիների տեղաշարժը բավականին ակտիվ է, ՃՏՊ-ների կանխարգելման, նվազեցման աշխատանքները պահանջում են առանձնակի հետևողականություն:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է ուսումնասիրել և  առանձնացնել մարզի տարածքում ՃՏՊ-ների համար առավել ռիսկային հատվածները և դատախազական ներգործության միջոցներով նպաստել այդ հատվածների՝ երևթևեկության նշաններով հագեցմանը, ավտոմեքենաների արագությունը սահմանափակելու և վարորդների զգոնությունը բարձրացնելուն ուղղված միջոցների ձեռնարկմանը: Հաշվի առնելով երթևեկության մասնակիցների անվտանգության տեսանկյունից այս բնույթի հանցագործությունների հանրային վտանգավորության բարձր աստիճանը՝ Գլխավոր դատախազը հանձնարարել է ակտիվացնել դատախազական ներգործության գործիքակազմը՝ ինչպես ՃՏՊ-ների կանխարգելման, այնպես էլ նման դեպքերով քննության արագությունն ու արդյունավետությունը բարձրացնելու, այդ նպատակով անհրաժեշտ օբյեկտիվ ելակետերի ձեռքբերումն ապահովելու և նշանակվող փորձաքննությունների համար առավել թիրախային հարցադրումներ ներկայացնելու ուղղությամբ: Արթուր Դավթյանը, նշել է, որ ժամանակն է որդեգրելու ճանապարհային կանոնները խախտելու հանցագործությունների համար առավել խիստ պատժողական քաղաքականություն: Այս իմաստով, Գլխավոր դատախազն ասել է, որ հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր կանոնները, գործի հանգամանքներն ու ամբաստանյալի անձը՝ անհրաժեշտ է դատարաններում պատժաչափեր միջնորդելիս ուշադրություն դարձնել, որպեսզի դատարանների կողմից լիարժեք համաչափ պատիժներ սահմանվեն կատարված հանցավոր արարքների համար, իսկ այդպիսիք նշանակվելուց հետո հետևել պատիժների անշեղ կատարմանը:  

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև օրեր առաջ «Պարտեզ» ռեստորանային համալիրում և դրա հարակից տարածքում տեղի ունեցած հանցագործության հանգամանքներին: Արթուր Դավթյանը հանձնարարել է ձեռնարկել բոլոր միջոցները նմանատիպ դեպքերով քննության օբյեկտիվությունը, լիարժեքությունն ու բազմակողմանիությունը, հանցագործություն կատարած անխտիր բոլոր անձանց իրենց արարքներին համահունչ քրեական պատասխանատվության ենթարկումն ապահովելու ուղղությամբ, ինչը խիստ անհրաժեշտ է հանցավոր հակումներ ունեցող անձանց մոտ անպատժելիության համոզմունքն արմատախիլ անելու և հասարակական վայերերում իրենց հանգիստն անցկացնող քաղաքացիների անդորրն ու անվտանգությունը նման լկտի դրսևորումներից ապահովելու նպատակով: 

Տպել
1300 դիտում

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան