Երբ ժողովուրդը որոշի ազատել ինձ աշխատանքից, հետ կգնամ, գուցե լրագրությամբ կզբաղվեմ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել շվեյցարական RTS հեռուստաընկերությանը: Նա խոսել է մի շարք հարցերի շուրջ: Նշել է, որ ինքը հիմա նույն մարդն է, ինչ հեղափոխությունից առաջ:

«Ես նույն մարդն եմ, նույն առաքելությունն ունեմ, ինչ 1, 2, 10 տարի առաջ: Մեր հեղափոխության հիմնական իմաստն այն է, որ ՀՀ քաղաքացին միշտ հնարավորություն ունենա ընտրելու կամ փոխելու կառավարությունը: Ներկա պահին ինձ ընկալում եմ որպես աշխատող, որին ժողովուրդը վարձել է որոշակի աշխատանք կատարելու համար: Քանի դեռ մարդիկ գոհ են իմ աշխատանքից, կշարունակեմ իմ առաքելությունը: Երբ ժողովուրդը որոշի ազատել ինձ աշխատանքից, հետ կգնամ, գուցե լրագրությամբ կզբաղվեմ, գուցե նոր գրքեր կգրեմ»,- ասել է նա:

ՀՀ վարչապետին հարց են ուղղել Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ կապերի մասին:

«Մենք կարծում ենք, որ մեր կապերը Ռուսաստանի, Եվրասիական տնտեսական միության հետ շատ կարեւոր են տնտեսության, անվտանգության տեսանկյունից: Մեր կապերը ԵՄ-ի հետ շատ կարեւոր են մեր քաղաքական համակարգը, արդարադատության համակարգը բարեփոխելու, ինչպես նաեւ հայ հասարակությունն ավելի ժամանակակից ու մրցունակ դարձնելու տեսանկյունից»,- պատասխանել է նա:

Փաշինյանին նաեւ հարցրել են ՆԱՏՕ-ին միանալու մասին:

«Մենք ՆԱՏՕ-ին միանալու պլաններ չունենք, բայց ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ համագործակցություն ունենք: Պատրաստվում ենք շարունակել եւ զարգացնել այս համագործակցությունը, խաղաղապահ առաքելությունը շատ կարեւոր է մեզ համար եւ մենք գիտենք խաղաղության գինը»,- ասել է նա:

Տպել
3695 դիտում

Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ-ի ղեկավար կազմի եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների հետ

Զոհեր և 100-ի հասնող ծանր վիրավորներ. ռազմական գործողությունները Սիրիայում շարունակվում են. օր 6-րդ

Ալավերդու ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ աղմուկը կարող է հասնել դատարան. հավակնորդը մրցութային կարգի իր մեկնաբանությունն ունի

«Հրազդան» ՔԿՀ ծառայողները նկատել են հիմնարկ նետված դեղահաբերը

Բոլոր մարզերի կողմից կներկայացվեն մարզը զբոսաշրջիկների համար հետաքրքիր դարձնող ծրագրեր. Պապիկյան

Փլուզում Մեծարենցի փողոցում. փլուզվել է տան արտաքին պատերից մեկը, ճաքճքել են մյուսները

Եթե առանց էմոցիաների նայեք, կտեսնեք, որ 1-ին կեսում լավ կոմբինացիաներ էին ստացվում. Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի մասին

Թուրքիայում ռազմական գործողությունների արդյունքում փախստականների թիվը հասել է 160 հազարի. ՄԱԿ

Ինձ թվում է՝ թիմի խաղն ստացվեց. Տիգրան Բարսեղյանը՝ Լիխտենշտեյնի դեմ հանդիպման մասին

Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

39-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

Գյումրիում մեքենաները մաքսազերծվում են 20 րոպեում. Հյուսիսային մաքսատունն անցել է աշխատանքային ռեժիմի

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ում շնորհիվ հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը. Հայկ Մարության

ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել

Թուրքիային աջակցող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումը հայտարարություն է տարածել

Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության անձնակազմին ներկայացրեց նորանշանակ պետին

Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել Երևան-Մոսկվա-Ժնև սովորական չվերթով, էկոնոմ դասով ու վերադարձել նույնով

Նախարար Հակոբ Արշակյանը ԱՄէ-ում մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» համաժողովին

Կաթողիկոսը Աննա Հակոբյանից հետաքրքրվել է Մեհրիբան Ալիեւայի հետ նույն ինքնաթիռով մեկնելու լուրերի մասին