«Հայրենիք» կինոթատրոնի մոտ տրանսպորտային երկհարկանի հանգույցը կլինի նորմերի խախտում. ճարտարապետ

Երեւանի «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը, որը հրապարակվեց օրեր առաջ, հանրության շրջանում ստացավ անհայտորեն դրական արձագանք: Մասնագետները, սակայն, այն միանշանակ չեն ընդունում:

Քաղաքապետ Հայկ Մարությանը, ֆեյսբուքյան իր էջում ներկայացնելով ծրագրվող հանգույցի լուսանկարները, գրել էր. «Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ քննարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը: Այն զգալիորեն կթեթեւացնի երթեւեկությունը Արշակունյաց պողոտայի եւ Գարեգին Նժդեհի փողոցի հատման հատվածում՝ ապահովելով անընդհատ երթեւեկություն»:

Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, Երեւանի քաղաքաշինության խորհրդի անդամ Գուրգեն Մուշեղյանն ասում է, որ վերոնշյալ նախագիծը գոյություն ունի դեռ 2017 թվականից: Ժամանակին այն մի քանի անգամ քննարկվել է քաղաքաշինության խորհրդում ու նույնքան էլ մերժվել: Մուշեղյանը եւս դեմ է ճանապարհային այս երկհարկանի հանգույցին ու թվարկում է մի քանի պատճառ: Առաջինը եւ ամենակարեւորն, ըստ նրա, այն է, որ քաղաքաշինական նորմերի համաձայն, հրապարակներում անթույլատրելի է մեկից ավելի հարկ ունեցող հանգույցը, որովհետեւ դա աղավաղում է տարածքի ճարտարապետական կերպարը:  

«Երկրորդը՝ վերեւի ամբողջ հարթությունը մոտ երկու մետր բարձր է մայթերից: Կողքից անցնողն այդ հարթությունը չի տեսնում, որով մարդիկ, իբր թե, հիանում են: Եթե անցորդի առջեւ կա պատնեշ, չի տեսնում այդ հարթությունը, շենքերը կարո՞ղ է տեսնել: Հեռվից պետք է գա, որ շենք տեսնի»,- արձանագրում է ճարտարապետը: Ի դեպ, Հայկ Մարությանն իր նշված գրառման մեջ սկզբում շեշտել էր. «Նախագծի տեսանելի առավելություններից մեկն էլ այն է, որ հարակից շենքերը ամբողջովին մնում են տեսադաշտում»: Ավելի ուշ նա հեռացրել էր հատվածը:

«Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագծի երրորդ թերությունն, ըստ Գուրգեն Մուշեղյանի, այն է, որ դա խցանումները նվազեցնելու փոխարեն ավելի է խորացնելու խնդիրը: Արշակունյաց պողոտայի այդ հատվածից մեքենաների կուտակումները տեղափոխվելու են նույն պողոտայի մյուս խաչմերուկներ, որտեղ լուսաֆորները նախկինի պես շարունակելու են գործել:  

Նա նաեւ ընդգծում է այն հանգամանքը, որ տրանսպորտային հանգույցի կառուցամամբ լուրջ անհարմարություններ են ստեղծվելու հետիոտնի համար. «Մարդը չի կարող նորմալ անցնել փողոցը: Նախ պետք է իջնի գետնի տակ, հետո բարձրանա աստիճաններով, տակի ճանապարհի վրայից անցնի, նորից իջնի, նորից բարձրանա, որպեսզի կարողանա անցում կատարել»:

Ճարտարապետը կարծիք է հայտնում, որ այդ ծրագիրն առաջ է մղում մեկը, որը համակագործակցում է Ասիական զարգացման բանկի հետ: Ժամանակին այն փորձում էր իրագործել նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի միջոցով, իսկ այժմ աշխատանքի է անցել քաղաքապետարանում եւ նպատակին հասնելու նոր հնարավորություններ ունի:

Մայրաքաղաքի՝ խնդրո առարկա հատվածում երթեւեկությունը կարգավորելու եւ խցանումները վերացնելու առաջարկ-նախագիծ ունի նաեւ Գուրգեն Մուշեղյանը, որը նախկինում հաստատվել է, բայց այդպես էլ մնացել թղթի վրա: Նա առաջարկում է ամբողջ Արշակունյաց պողոտայում երթեւեկությունը կարգավորել ինքնակառավարման նույն սխեմայով՝ առանց լուսաֆորների, միեւնույն արագությամբ, շրջադարձերով ու առաց տարբեր հարթությունների:

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը դժվարացավ ասել՝ հրապարակված նախագիծն ամբողջությամբ նո՞ւյնն է, ինչ քննարկվել է նախկինում, թե՞ կան որոշակի փոփոխություններ: «Ես չեմ կարող ասել՝ նախկինում քննարկված տարբերակները նույնությամբ կրկնո՞ւմ են այս տարբերակը, թե՞ ինչ-որ դետալների, էլեմենտների մեջ տարբերություններ կան: Համենայնդեպս, մենք փաստում ենք, որ Երեւանի քաղաքապետարանը այդ հատվածում երթեւեկությունը թեթեւացնելու նպատակով աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկել: Եվ այս պահին ակտիվորեն քննարկվում են մի քանի նախագծեր, այդ թվում՝ պարոն Գուրգեն Մուշեղյանի նախագիծը եւ այն նախագիծը, որը մենք տեսել ենք նախօրեին հրապարակված լուսանկարում: Դա քննարկվող նախագծերից մեկն է՝ իր բոլոր առավելություններով եւ խնդիրներով հանդերձ»,- ասաց քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ Երեւանի գխավոր ճարտարապետի սեղանին դրված է երեք-չորս այդպիսի նախագիծ:

Քաղաքապետն, ըստ նրա, մտադիր է «Հայրենիք» կինոթատրոնի հարակից փողոցներում երթեւեկությունը կարգավորելու խնդիրը լուծել հնարավորինս սեղմ ժամկետներում, իսկ ֆինանսական միջոցներ կներգրավվեն, ամենայն հավանականությամբ, Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակներում: «Բանկը, ինչպես գիտենք, Երեւանի կենտրոնը շրջանցող ճանապարհների պրոյեկտ է իրագործում, եւ այդ պրոյեկտից խնայված միջոցներից գումարներ կհատկացվեն այս նախագծին»,- ասաց Հակոբ Կարապետյանը: Հավաստիացրեց, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է միջոցներ տրամադրել քաղաքի ենթակառուցվածքների զարգացման համար՝ անկախ նրանից, թե քննարկվող երեք-չորս նախագծերից որը կընտրվի:

Տպել
7647 դիտում

Հայ գեներալի ու ժամկետայինի հակագրոհից փախուստի դիմեցին աշխարհի հզորներից համարվող հատուկջոկատայինները. Հովհաննիսյան

Երեկ երեկոյան հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ․ Արծրուն Հովհաննիսյան

Տեսանյութ է տարածվել, որտեղ ոստիկանության ծառայողը դժգոհում է կացության պայմաններից ու կենցաղային վիճակից. պարզաբանում

Առ այսօր հայտնի է գերեվարված 15 հայ զինծառայողի, 1 բնակչի մասին․ Կառավարությունն ու փաստաբանները դիմել են ՄԻԵԴ

Ամեն տղամարդ պետք է հենց հիմա ոտքի կանգնի ու գնա իր զինկոմիսարիատ, սա իմ հրամանն է. վարչապետ (տեսանյութ)

Աներկբա խոստովանեմ, որ մեր հայրենիքի պաշտպանները մարդու իրավունքների գլխավոր պաշտպաններն են մեզ համար. Արցախի ՄԻՊ

Արցախն ու պատերազմական օրերի պատկերը Դիլաքյան եղբայրների վրձնած նկարներում ու գույներով (լուսանկարներ)

Շարունակվում են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները. ոստիկանություն

Տիգրան Բարսեղյանը դուբլի հեղինակ դարձավ

Աննա Հակոբյանը 13 հոգանոց կանանց ջոկատով շուտով կմեկնի հայրենիքի սահմանները պաշտպանելու

Կորոնավիրուսի պատճառով մահացել է Կամերային երգչախմբի հիմնադիր Հարություն Թոփիկյանը

Սարգիս Ադամյանը գրեթե 8 ամիս անց խաղադաշտ վերադարձավ

Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 207 դեպք, որոնցից 131-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից

Պարգեւների ներկայացված զինծառայողները. հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են. ՊԲ

Ի՞նչ հետեւանքներ է ունենալու հրադադարի խախտումը այն խախտող կողմի համար. վարչապետը՝ ձախողված հրադադարի մասին (տեսանյութ)

Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն. Արցախի նախագահ

Գրադի և Սմերչի կայանքներից հրթիռակոծվում են Մարտունին, Մարտակերտը, նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը. Արցախի ԱԻՊԾ

Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է. ՊՆ

Իրանը զորքեր է կենտրոնացնում Արաքսի երկայնքով

Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային որակել Է որպես զինյալների տուրիստական գործակալ