Մենք նրանց որպես վտանգ չենք դիտարկում․ Թուրքիան փորձում է բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ

08/02/2019 schedule12:19

Թուրքիան ջանքեր է գործադրում Միացյալ Նահանգների հետ վերջերս վատթարացած հարաբերությունները կարգավորելու նպատակով, Վաշինգտոնում անցած քննարկման ընթացքում հայտարարեց Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Յունալը.

«Մենք մեր կողմից անում ենք ամեն ինչ՝ տարաձայնությունները նվազեցնելու եւ ընդհանրությունները ամրապնդելու համար»:

Թեեւ Սառը պատերազմի տարիներին Թուրքիան կարեւոր դեր էր կատարում որպես ՆԱՏՕ-ի անդամ-պետություն, Խորհրդային Միության փլուզումից հետո հարաբերությունները Արեւմուտքի դաշնակիցների հետ որոշակի փոփոխություն կրեցին, նշեց Յունալը՝ ավելացնելով, որ այժմ հաշվի են առնվում նաեւ այլ գործոններ: Նշենք, որ գործոնների թվում է Թուրքիայում մարդու իրավունքների նկատմամբ կոպիտ խախտումները, որոնց մասին նշում են Վաշինգտոնում, հայտնում է Ամերիկայի ձայնը:

Թուրքիան նաեւ ԱՄՆ-ի դիրքորոշման դեմ է Վենեսուելայի հարցում, որտեղ ամերիկյան կողմն աջակցել է ժողովրդի ազատության պահանջը: Փոխարենը՝ Անկարան աջակցում է Մադուրոյի բռնակալ ռեժիմին:

«Մենք դեմ ենք, որ ընտրյալ ղեկավարները փոխվեն որեւէ այլ կերպ, քան հաջորդ ընտրությունների միջոցով: Հենց այսպես», - Թուրքիայի փոխարտգործնախարարը սակայն չմանրամասնեց, թե ինչ պետք է անի ժողովուրդը, երբ ընտրությունները կեղծվում են:

Մեկ այլ խնդիր, որտեղ Անկարան Արեւմտյան աշխարհի դեմ է դուրս եկել, Մոսկվայի եւ Թեհրանի հետ Սիրիայի հարցում համագործակցությունն է: Սեդաթ Յունալի խոսքով, Ռուսաստանը Թուրքիայի գործընկերն է.

«Մենք նրանց որպես վտանգ չենք դիտարկում: Յուրաքանչյուր երկիր ունի սեփական շահերը եւ մենք փորձում ենք կայունացնել երկիրը»:

Յունալի խոսքով, Միացյալ Նահանգների հետ տարաձայնությունները կարգավորելու համար Թուրքիան աշխատանքային խմբեր է ստեղծել, որոնք փորձելու են կլոր սեղանի շուրջ քննարկել բոլոր հարցերը: Լրագրողների հարցերին Թուրքիայի փոխարտգործնախարարը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ որեւէ հարցազրույց չի տալիս:

Հիշեցնենք, 2018-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցներ էր ընդունել՝ պահանջելով ամերիկացի եկեղեցականին ազատ արձակել Թուրքիայի բանտից: Ու թեեւ Թուրքիայի դեմ Ամերիկայի կոշտ պատժամիջոցները շարունակվեցին ընդամենը մի քանի շաբաթ, դրանց հետեւանքով Թուրքիայի տնտեսությունը մինչ օրս անկում է ապրում: Այս հունվարին Դոնալդ Թրամփը նաեւ սպառնացել էր կործանել Թուրքիան տնտեսապես, եթե այն Սիրիայի տարածքում հարձակում իրականացնի ԱՄՆ-ի դաշնակից քրդերի դեմ:

Տպել
1851 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա