ԵՊԲՀ-ում անցկացվեց «Քաղցկեղով հիվանդ երեխաների սնուցման դերի և գնահատման» թեմայով դասընթաց

08/02/2019 schedule13:26

ԵՊԲՀ-ում Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովին նախորդող դասընթացները շարունակվում են: Այս մասին հայտնում են ԵՊԲՀ-ի մամուլի ծառայությունից։

Այսօրվա դասընթացի գլխավոր խոսնակներն են՝ Հնդկաստանի ներկայացուցիչ մանկական արյունաբան, ուռուցքաբան Ամիթա Թրեհանը, Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանից՝ Էլենա Լադասը, Կանադայից՝ մանկաբուժության, պաթալոգիայի դասախոս Ռոլանդ Բարրը, Հնդկաստանից՝ դիետոլոգ Նենսի Սահնին: Դասընթացը ներառում է դասախոսություններ՝ «Քաղցկեղով հիվանդ երեխաների սնուցման դերի և գնահատման» թեմայով:

Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովի գլխավոր նիստերը կմեկնարկեն փետրվարի 9-ին և 10-ին: Մանկական ուռուցքաբանության բնագավառում Հայաստանն առաջին անգամ է կազմակերպում նման լայնածավալ գիտաժողով, որը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման համար:

Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովն անց է կացվում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ. համակազմակերպիչ են նաև աշխարհի խոշորագույն մանկական քաղցկեղի կենտրոն՝ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցն (ԱՄՆ) ու Բեյրութի ամերիկյան համալսարանը (Լիբանան):

Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խումբը բաղկացած է 23 երկրների մանկական քաղցկեղի 70 կենտրոններից: Գիտաժողովին կմասնակցեն պատվիրակություններ աշխարհի ավելի քան 30 երկրներից: 

Տպել
392 դիտում

Արտակարգ դեպք Նուբարաշեն ՔՀԿ-ում. 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված. Shamshyan.com

Մահացել է իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ջեֆիրելլին

Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում

Ոստիկանները կրկին մեկնեցին սահման. Օսիպյանը պարգեւատրել է նրանցից մի քանիսին

Արաբկիրի ոստիկանները պարզել են քաղաքացուն դանակահարած անձի ինքնությունը

Ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դրամապանակը գողացած անձին

Սարի թաղում՝ հեռուստաաշտարակի մոտ այրվում է խոտածածկ տարածք

ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն

Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը

Տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հյուրընկալվել են ՀՀ ԱԺ-ում

Համազգային թատրոնի փոխտնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին

Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու դեպքեր են բացահայտել

Դավիթ Տոնոյանը մասնակցել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արտյոմ Խաչատրյանի հուղարկավորությանը

Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է, վիճակը միջին ծանրության է

Մայրաքաղաքի փողոցների նորոգման աշխատանքների տնտեսված գումարներով մի քանի փողոց կհիմնանորոգվի

Ինձ համար սկզբունքային էր, որ առաջին պաշտոնական այցը պետք է լինի Արցախ. Հայկ Մարության

ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի զգացում, կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են. Տիգրան Ուրիխանյան

ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացվել