Եթե ուզում էի հավաքականում խաղալ, պետք է համաձայնվեի. Հայկ Մարտիրոսյան

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի վերջին՝ 5-րդ, անդամն այս տարի որոշվել է ոչ սովորական ձեւաչափով: Լեւոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը հավաքականի կազմը համալրել էին բարձր գործակցով, Արման Փաշիկյանը՝ ՀՀ 2019 թ. չեմպիոն դառնալով, իսկ վերջին անդամին պետք է ընտրեր մարզիչը, եւ նա էլ որոշել է մրցախաղ նշանակել Հայկ Մարտիրոսյանի ու Ռոբերտ Հովհաննիսյանի միջեւ: Մարտիրոսյանը, որը հաղթել է 2.5-1.5 հաշվով, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոսեց ձեւաչափի մասին:

«Անկեղծ ասած, չէի սպասում, որ կարող էր մրցախաղ լինել, քանի որ երբեք այդպիսի դեպք չէր եղել, բայց հիմա գործում են ուրիշ օրենքներ, որոնց հետ մենք պետք է հաշվի նստենք: Մարզիչը որոշել էր, որ պետք է մրցախաղ խաղանք, եւ ես դեմ չէի, եւ եթե ուզում էի հավաքականում խաղալ, ապա ուրիշ տարբերակ չկար, պետք է համաձայնվեի: Մրցախաղը շատ լավ դասավորվեց ինձ համար: Բոլոր պարտիաներում հաղթած դրություններ ունեի, սակայն, երբ 2-րդ խաղում հաղթանակի հասա, արդեն ոչ-ոքի արդյունքն ինձ ձեռնտու էր, եւ ես հեշտությամբ կարողացա հաղթանակի հասնել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ, ինչպես միշտ, իր առջեւ բոլոր մրցաշարերում լավ հանդես գալու ու լավ խաղային որակներ ցուցադրելու նպատակ է դնում:

Հայկ Մարտիրոսյանի ու Ռոբերտ Հովհաննիսյանի միջեւ դիմակայությունը բաղկացած է եղել 4 պարտիայից: Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել 2-րդ պարտիայում, իսկ մյուս պարտիաներն ավարտվել են հաշտությամբ: Նա առավելություն եւ հաղթանակի հասնելու հնարավորություն ունեցել է նաեւ 1-ին եւ 3-րդ պարտիաներում: Շախմատիստը նշում է, որ կարողացել է կատարել իր առջեւ նախապես դրված առաջադրանքը:

«Ռոբերտն ուժեղ եւ փորձառում շախմատիստ է: Ես արդեն նրա հետ խաղալու փորձ ունեի եւ պատրաստվելիս գնահատել էի նրա ուժեղ եւ թույլ կողմերը: Կարծում եմ՝ իմ առջեւ դրված խնդիրը կատարեցի լիարժեք»,- ասաց նա:

Շախմատիստը դեռ Հայաստանի 2019 թ. առաջնությունում կարող էր ապահոված լինել տեղը հավաքականում, եթե հաղթող դառնար: Սակայն չկարողացավ պահպանել չեմպիոնի տիտղոսը: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Փաշիկյանը, իսկ Մարտիրոսյանը 2-րդն էր: Նշում է, որ ՀՀ առաջնությունում իր համար որոշիչ է եղել առաջին պարտիան, որտեղ մրցակիցը Փաշիկյանն էր:

«Հայաստանի առաջնությունում ինձ համար ճակատագրական էր առաջին պարտիան, որովհետեւ հավասար դրությունում որոշեցի հաղթանակի համար խաղալ, եւ դա էր իմ սխալը. պետք է ոչ-ոքի ավարտեի: Հետո արդեն դժվար էր հասնել Արման Փաշիկյանի հետեւից, քանի որ նա հաղթանակներ էր տոնում, եւ մարզական բախտն էլ իր հետ էր, քանի որ գրեթե բոլոր պարտիաներում հավասար դիրքեր էր ստանում, ու նրա հակառակորդները չէին համաձայնվում ոչ-ոքիի, եւ դրա պատճառով պարտվում էին, ինչպես իմ դեպքում»,- ասաց նա:

ՀՀ տղամարդկանց հավաքականին 2019 թվականին սպասվում է Եվրոպայի թիմային առաջնությունը: Այս տարի կայանալու է նաեւ աշխարհի թիմային առաջնությունը, սակայն տղամարդկանց թիմը մասնակցելու իրավունք ձեռք չի բերել:

Տպել
3744 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով