Քաղաքապետարանում ստորագրվեց Արամի 23–ի հուշարձան շենքի բարեկարգման պայմանագիր

Այսօր Երեւանի քաղաքապետարանում ստորագրվեց Արամի 23 հասցեում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան շենքի ամրակայման, վերականգնման եւ մասնակի բարեկարգման աշխատանքների նախագծման աշխատանքների վերաբերյալ պայմանագիրը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

Ըստ փոխքաղաքապետի, պայմանագրի կողմերն են՝ «Հայ փոքրիկ երգիչներ» բարեգործական ասոցիացիա բարեգործական կազմակերպությունը, իտալական «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա» ընկերությունը եւ «Ի Էմ Սի» ՓԲԸ-ը, որը զբաղվում է տարածքի իրացմամբ:

«Երեւանի քաղաքապետարանը պայմանագրով պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում օժանդակել գործընթացին: 
Անմիջապես ստորագրումից հետո կմեկնարկեն աշխատանքները»,-գրել է Վիրաբյանը եւ կից տեղադրել լուսանկարներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ սույն թվականի հունվարի 12-ին փլուզվել էր Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի վթարված պատը։ Այդ շենքում է տեղակայված Տիգրան Հեքեքյանի գլխավորած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։ Նրանք ամիսներ շարունակ ահազանգում էին շենքի վթարայնության ու սարսափելի վիճակի մասին։ Սակայն համապատասխան մարմինները միջոցներ չձեռնարկեցին հարցը լուծելու համար:

Փլուզման հիմնական պատճառն, ըստ էության, շենքին հարակից կառուցապատումն է։ Կառուցապատումը կատարվել է քաղաքապետարանի թույլտվաթյամբ՝ առանց Մշակույթի նախարարության թույլտվության՝ քաղաքաշինության նորմերի խախտմամբ։ Դրա արդյունքում վթարվել է հուշարձան-շենքի հարակից պատը։ Նախարարությունն այդ մասին տեղեկացրել է պատկան մարմիններին, քաղաքապետարանին, որոնք եւ անօրինական թույլտվություն են տվել շինարարության համար:

Տպել
349 դիտում

Օմբուդսմենը էլի նշանակվեց. Քոչարյանը չդարձավ Մանդելա

Կոմիտասի պողոտայում գտնվող դպրոցի արտաքին պատից քարերը թուլացել են, թափվել երթևեկելի հատված

Բարձր աշխատավարձ. պայքար դատական կոռուպցիայի դեմ

Երևանում թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Անատոլի Գնունու տունը

Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել նաև Սանկտ-Պետերբուրգում

Ոստիկանները բացահայտել են տրակտորի գողության 27 տարի առաջ կատարված դեպքը

Փրկարարները դուրս են բերել ձյան շերտում արգելափակված մեքենաները

Շարունակում են փակ մնալ Շիրակի ու Արագածոտնի մարզերի մի շարք միջհամայնքային ճանապարհներ

Այգեպար գյուղում այրվել է փայտյա տնակի տանիքը. տուժածներ չկան

Երևանի Միքայելյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն

200 ժամ հարկադիր աշխատանք. դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը

Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը՝ Լագերֆելդի մասին

Կյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)

Դատախազությունը բողոք կներկայացնի քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ

Արգենտինայի փոխնախագահը հայտնել է ՀՀ պաշտոնական այց կատարելու ցանկության մասին

Սեդրակ Քոչարյանին առաջարկել են ցուցմունք տալ, սակայն նա չի ցանկացել

Ղազարավան գյուղում բռնկված հրդեհը մեծ վնասներ է պատճառել

12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)