Քննարկվում է Երեւանի շտապօգնության բժիշկներին առողջության ապահովագրություն տրամադրելու հարցը

Երեւանի «Շտապբուժօգնություն» ընկերության աշխատակիցները օրակարգ են թելադրել պատկան մարմիններին: Վերջիններս սկսել են ուղիներ որոնել՝ նրանց առաջ քաշած խնդիրները փոքրիշատե լուծելու համար:

Ինչպես հայտնի է, նշված ծառայության որոշ բժիշկներ օրերս աշխատանքից ազատման դիմումներ էին գրել՝ իրենց այդ քայլին հաղորդելով հանրային հնչեղություն եւ ուշադրություն բեւեռելով ոլորտում տարիներ շարունակ կուտակված խնդիրների վրա: Նրանք դժգոհում էին գերծանրաբեռնված աշխատանքից, ցածր վարձատրությունից, բժշկական ապահովագրություն չունենալուց, հանգստի իրավունքից զրկված լինելուց եւ այլն:

Իր հերթին բնակչությունը ժամանակ առ ժամանակ բողոքում է կանչերը ուշացումով սպասարկելուց, երբեմն դրա անդառնալի հետեւանքներից: Ոլորտի պատասխանատուներն էլ նկատում են, որ դա հաճախ պայմանավորված է լինում ստացվող կանչերի չափից ավելի մեծ քանակով, որոնք իրականում շտապ օգնության ծառայություն չէ, որ պետք է ուղղվեին: Աշխատանքից ազատման դիմում գրած բժիշկներն ընդգծել էին, որ 24 ժամ տեւող մեկ հերթապահության ընթացքում սպասարկում են 20, ընդհուպ մինչեւ 30 կանչ: Ասել է թե՝ աշխատելով ըստ էության անընդմեջ:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն գործում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ: Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը հայտնում է ծառայությունում սպասվող համակարգային լուծումների մասին: Ըստ այդմ,

  1. Առաջիկայում նախատեսվում է բնակչությանը իրազեկման նպատակով ներկայացնել տեսահոլովակներ, որտեղ մանրամասն կներկայացվի, թե որ դեպքերում է անհրաժեշտ դիմել «Շտապբուժօգնության» ծառայությանը եւ որ դեպքերում կարող են դիմել քաղաքացուն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություն:
  2. Աշխատանքներ են տարվում ծառայության կանչերի թիվը նվազեցնելու նպատակով ԱԱՊ օղակ-շտապ բուժօգնության ծառայություն կապը ամրացնելու ուղղությամբ: Միաժամանակ՝ ԱԱՊ օղակին հանձնարարվել է ակտիվ այցեր կատարել խրոնիկ հիվանդություններով տառապող քաղաքացիներին՝ մշտական կապ պահպանելով վերջիններիս հետ: Վերը նշված աշխատանքների շնորհիվ արդեն իսկ նվազել է ծառայության կանչերի քանակը՝ օրական տատնվելով 707-740-ի սահմաններում՝ նախկին 880-960 կանչի փոխարեն:
  3. Երեւանի քաղաքապետի անմիջական հսկողության ներքո է գտնվում նաեւ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ենթակայանների շենքային պայմանների բարելավման հարցը՝ աշխատակիցների աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով: Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:
  4. ՀՀ առողջապահության նախարարության հետ ակտիվ քննարկման փուլում է գտնվում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի թվով 540 աշխատակիցների առողջության ապահովագրության հարցը:

Շտապ բուժօգնության ծառայությունում առկա իրավիճակին անդրադարձել է նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: «Մեծացել է «Շտապբուժօգնություն» ընկերությանը հատկացվող բյուջեն, որի սահմաններում կփորձենք որոշ չափով բարելավել ե՛ւ աշխատանքային պայմանները, ե՛ւ ընդլայնել 1-03 ծառայության հնարավորությունները»,- ասել է նա: Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից մանրամասնեցին, որ 2018 թվականին «Շտապբուժօգնություն» ընկերությանը հատկացվել է 1 մլրդ 298 մլն դրամ, 2019-ի բյուջեով այդ գումարը հասցվել է 1 մլրդ 351 մլն դրամի: Տարբերությունը կազմում է 53 մլն դրամ:

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը նույնպես անդրադարձել է շտապ օգնության ծառայությանը՝  բնակչությանը հիշեցնելով իրենց իրավունքների ու նաեւ այն մասին, թե որ դեպքերում է հարկավոր դիմել նշված ծառայությանը: Ընդգծվում է, որ հանրապետության ամբողջ տարածքում շտապ բժշկական օգնությունը ցուցաբերվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակնեում՝ ապահովելով արտահիվանդանոցային անհետաձգելի շտապ բուժօգնություն եւ հոսպիտալացում:

Շտապ օգնության կայանը անվճար շուրջօրյա անհետաձգելի բժշկական օգնություն պետք է ցուցաբերի հետեւյալ իրավիճակներում.

  • 1) հանկարծակի առաջացած հիվանդությունների դեպքերում,
    2) դժբախտ պատահարների դեպքերում,
    3) քրոնիկ հիվանդությունների սրացումների ժամանակ, եթե դրանք պահանջում են անհետաձգելի բժշկական օգնություն,
    4) վարակիչ հիվանդությունների բռնկումների ժամանակ, եթե կա անհետաձգելի բժշկական օգնության կամ պացիենտների հոսպիտալացման անհրաժեշտություն,
    5) արտակարգ իրավիճակների ժամանակ:

Բոլոր այն դեպքերում, երբ տրված կանչը հնարավոր է սպասարկել այն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում, որտեղ գրանցված է տվյալ պացիենտը, դիսպետչերի խորհրդատվությունից հետո կանչը հեռախոսազանգով փոխանցվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությանը:

Առողջապահական տեսչական մարմինը նաեւ իրազեկում է, թե կանչը գրանցվելուց հետո ինչ ժամանակահատվածում պետք է սպասել շտապ բուժօգնության անձնակազմին: Երեւանում եւ մարզերի քաղաքային բնակավայրերում կանչը ստանալուց հետո բրիգադի՝ կանչի վայր ժամանման տեւողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն` բացառությամբ ձմեռային ամիսներին, երբ բրիգադի ժամանման առավելագույն ժամանակը կարող է հասնել 20 րոպեի` ելնելով ճանապարհային երթեւեկության չնախատեսված բարդություններից: Գյուղական համայնքներից ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տեւողությունը չպետք է գերազանցի 30 րոպեն՝ կախված գյուղական համայնքի հեռավորությունից եւ տեղանքային, կլիմայական պայմաններից: Կանչը սպասարկող բրիգադը տեղում օգնություն ցուցաբերում է առավելագույնը 30 րոպեի ընթացքում: Այն դեպքերում, երբ սահմանված ժամկետում ձեռնարկված միջոցառումները դրական տեղաշարժ չեն արձանագրում, կազմակերպվում է պացիենտի տեղափոխումը տվյալ պրոֆիլի հիվանդանոցային բժշկական կազմակերպություն: Վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտության դեպքում պացիենտի տեղափոխումը կատարվում է անհապաղ: Հոսպիտալացման ենթակա պացիենտին, որին տեղափոխել է շտապ օգնության մեքենան, հիվանդանոցը մերժելու իրավունք չունի:

Հ.Գ.-1 Մի ուշագրավ վիճակագրություն, որը վերաբերում է Երեւանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին: Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի փոխանցմամբ, կանչերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 49 քաղաքացի ամեն օր, օրական 4-5 անգամ «կանչում» են շտապ օգնություն:

Հ.Գ.-2 Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ մարզերում գործող շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցներն արդեն իսկ ընդգրկված են բժշկական ապահովագրություն ունեցողների խմբում:

Տպել
1302 դիտում

Քննություն է տարվում՝ պարզելու Դիլիջան քաղաքում հնչած կրակոցների դեպքի հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է

Հավաքականի բոլոր առաջատարները կմասնակցեն ՀՀ մարմնամարզության առաջնությանը

Յուրացվել է շուրջ 16 մլն դրամ․ Ոստիկանները բացահայտել են դպրոցի տնօրենի ապօրինությունները (տեսանյութ)

Ռուբեն Ռուբինյանն ԱԺ-ի վերահսկողության մեխանիզմների կարեւորությունը քննարկել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ

Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում պայթյուն է որոտացել․ հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

Մարտի 1-ին Փաշինյանի նախաձեռնած երթն արդարադատության վերականգնման գործընթացի ազդարարումն է պետական մակարդակով․ ՀԱԿ

Եվրամիությունը Հայաստանին 31 միլիոն 250 հազար եվրո կտրամադրի

«Նուբարաշեն» ՔԿՀ-ն փակվելու է, նորը կկառուցվի Աբովյան քաղաքում․ Քրմոյան

ՄԱԿ-ը պատրաստակամ է օգնել ՀՀ խորհրդարանին հզորացնելու կարողությունները․ հանդիպում ԱԺ-ում

Պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ․ ՍԱՊԾ-ն նյութեր է տրամադրում ԱԱԾ-ին

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից հրավեր եմ ունեցել՝ ուղեկցել իմ ամուսնուն ֆորումի շրջանակներում

Արժեքավոր նվերները ես հետ եմ ուղարկում նվիրատուին՝ երկտողով, որ շատ շնորհակալ եմ, համարեք, որ ես դա ունեմ․ Աննա Հակոբյան

Լրագրողական իմ ողջ գործունեության ընթացքում մշտապես մեկ վախ եմ ունեցել, որ իմ գրածի վրա իշխանական կաբինետներում չծիծաղեն

Արարատի մարզում մի շարք ճանապարհներ կբարեկարգվեն

Ինձ ոչ մեկ չի կարող զանգել եւ նման տոնով հետս խոսել. Վանեցյան

Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ չի հրավիրվել. Վանեցյան

Արա Մինասյանն ու Լեւոն Սարգսյանն օրինական ճանապարհով հատել են ՀՀ սահմանը. Արթուր Վանեցյան

1 մլն դրամ չի մուտքագվրել պետբյուջե․ ոստիկանները բացահայտել են Մուսալեռ համայնքի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Լուրջ քննադատությանը շատ լուրջ եմ վերաբերվում եւ լուրջ հետեւություններ եմ անում․ Աննա Հակոբյան

Եկեղեցին պետք է լսի զոհերին․ համաժողով Վատիկանում՝ նվիրված հոգևորականների շրջանում սեռական բռնությունների խնդիրներին