Չի կարելի նոր բրիգադ հավաքել ու ասել՝ վերջ. կառավարության ծրագրի իրական մոտիվները

Վերջին օրերի հիմնական «թրենդը» կառավարության ծրագիրը քննադատելն է։ Հիմնական մեղադրանքն այն է, որ ծրագիրն ավելի շատ բարի ցանկությունների ու կենացների ժողովածու է հիշեցնում, կոնկրետ թվեր ու «պլանային ցուցանիշներ» չկան։ Բանն այնտեղ է հասել, որ անգամ «մտահոգներն» են հեգնանքով խոսում ծրագրի մասին․ կարծես հասարակությունը մոռացել է, որ իրենց ծրագրերում ճոխ-ճոխ ներկայացված թվերից որեւէ մեկն այդպես էլ իրականություն չի դարձել։ Պարզապես նախկինները ԽՍՀՄ կուսնոմենկլատուրայի շկոլայով անցած մարդիկ էին ու այդ ոճով էլ գրում էին, թե կոնկրետ ժամանակահատվածում քանի տոկոսով պիտի աճի, ասենք, «չուգունի արտադրությունը» կամ «կովերի միջին կաթնատվությունը»։ Հետո այդ ամենն, իհարկե, մնում էր թղթի վրա, բայց արդարացումներ գտնել միշտ էլ կարելի էր։

Լավ, մի՞թե նոր իշխանությունները չեն «ֆայմել» կոնկրետ թվեր ու ժամկետներ նշել ծրագրում, իսկ հետո, եթե հանկարծ ինչ-որ բան այնպես չլինի, արդարացումներ հորինել։ Դա միակ բանն է, որ նախկինների մոտ լավ էր ստացվում, ու նորերը հաստատ կարող էին նույնն անել։ Ուրեմն ինչո՞ւ չեն արել։

Սկսենք նախկիններից։ Ինչո՞ւ էին նրանք այդպես վարվում։ Ըստ երեւույթին նրանք համոզված էին, որ երկրի տնտեսությունը ճիշտ ուղով է զարգանում, պարզապես լավ կլինի, որ գյուղատնտեսությունն, ասենք, 3 տոկոսի փոխարեն աճի 6 տոկոսով, 2 բիոզուգարանի փոխարեն ունենանք 4 բիոզուգարան, եւ այլն։ Այդպես է, եթե մեքենան շարժվում է կոնկրետ ուղղությամբ, ու վարորդը վստահ է, որ այդ ուղղությունը ճիշտ է, կարելի է կոնկրետ նշել, թե որտեղ կլինի մեքենան, ասենք, 3 ժամ կամ 2 օր հետո։ Բայց «մեքենան», ինչպես պարզվեց, ճիշտ ուղղությամբ չէր շարժվում։ Դրա համար էլ Սերժ Սարգսյանի տասնամյա նախագահության արդյունքում ունեցանք աղքատության աճ, 350 հազար մարդու արտագաղթ եւ այլն։ Այսօրվա իշխանությունները հիմա հենց «մեքենայի» ընթացքի ուղղությունը փոխելով են զբաղված, ու կառավարության ծրագիրը դրա մասին է։ Դրա համար էլ առաջին հերթին նշված են նպատակները /երթուղու վերջնակետը/, իսկ կոնկրետ ցուցանիշներ /«մեքենայի արագությունը», գրաֆիկը եւ այլն/ չկան։ Որովհետեւ հեղափոխությունների ընթացքը կանխատեսել գործնականում հնարավոր չէ, իսկ Հայաստանում այսօր հենց տնտեսական հեղափոխություն է տեղի ունենում։

Եվ իհարկե՝ ամեն ինչ չէ, որ հարթ է։ Օրինակ՝ ակնկալիքներ կային, որ հենց միայն կոռուպցիայի վերացումն ու հավասար մրցակցային պայմանների ապահովումը բավական են, որ տնտեսական կյանքը կտրուկ աշխուժանա, եւ իշխանությունները կարող են այդ պայմաններն ապահովել ու ձեռքերը ծալած նստել՝ սպասելով տնտեսության երկնիշ աճի։ Բայց կյանքը ցույց տվեց, որ դա այդպես չէ։ Եթե շենքի շինարարությունն առաջ չի գնում, որովհետեւ «պրարաբն» ու բրիգադիրներն անընդհատ ցեմենտ ու ավազ են գողանում, դա դեռ չի նշանակում, որ եթե նրանց աշխատանքից ազատես՝ շենքը անմիջապես ինքն իրեն կառուցվելու է։ Դրա համար պետք է նոր աշխատակազմ, նոր նախագիծ, նոր ժամանակացույց, եւ այդպես շարունակ։ Չի կարելի պարզապես նոր բրիգադ հավաքել, ասել «վերջ, սրանից հետո էլ ոչ մի գողություն չի լինելու» ու սպասել, թե ինչպես է շենքն ինքն իրեն կառուցվում։ Ըստ էության՝ հենց այս նոր նախագծերի բացակայությունը կամ սակավությունն է կառավարության ծրագրի ամենամտահոգիչ կողմը։ Պարզ ասած՝ նպատակները հայտնի են, քաղաքական կամքի առկայությունն ակնհայտ է, հասարակական աջակցությունը կա, իսկ ահա կոնկրետ մեխանիզմների հարցում անորոշություն է, ռեսուրսներն էլ /ինչպես նյութական, այնպես էլ մարդկային/ ակնհայտորեն չեն հերիքում։

Մի ուրիշ բան էլ կա, որի մասին սովորաբար գերադասում են բարձրաձայն չխոսել։ Խոսքն այն մասին է, որ վարչապետին աջակցելը մի՜ բան է, վարչապետի նախաձեռնած տնտեսական հեղափոխությանն աջակցելը՝ բոլորովին այլ բան։ Այդպես է նաեւ այլ հարցերում։ Օրինակ՝ հասարակությունն իր ամբողջության մեջ կողմ է, որ Արցախի հարցում որեւէ զիջման չգնանք, բայց պատերազմի վերսկսման դեպքում նույն հասարակության առավելագույնը 5-6 տոկոսն է պատրաստ ինքնակամ մեկնել առաջնագիծ, հասարակությունն իր ամբողջության մեջ կողմ է, որ բոլորն առանց բացառության վճարեն հարկերը, բայց առանձին վերցրած որեւէ մեկը չի ցանկանում հարկեր վճարել ու բողոքում է, հենց որ փորձում են կոնկրետ իրեն բերել հարկային դաշտ, բոլորը կողմ են, որ պետական համակարգն օպտիմալացվի, բայց կտրուկ բողոքում են, հենց որ գործընթացը հասցեական բնույթ է ստանում, եւ այլն։ Իսկ սա լուրջ պրոբլեմ է, որովհետեւ տնտեսական հեղափոխություն հնարավոր չէ առանց հասարակության անմիջական մասնակցության։ Ո՞վ ասաց, որ այդ հեղափոխությունը պիտի միայն կառավարությունն անի։ Հեղափոխության իմաստը հենց այն է, որ դրան պիտի մասնակցեն բոլորը կամ համարյա բոլորը։

Հակառակ դեպքում կունենանք ընդամենը տնտեսական հեղաշրջում։ Այսինքն, հին մեխանիզմ՝ նոր դերակատարներով։ Դա մեզ պե՞տք է։

Արմեն Բաղասարյան

Տպել
927 դիտում

Փնտրտուքներ. ընդդիմությունը չի գտնում իր ֆասադը

Ֆեմիդա. նոր դատական համակարգ` հին դատավորներով

ԳԱԱ. ժողովում լուրջ հարցեր են քննարկվելու

Ոստիկանության Մուշի, Կումայրիի, Անիի եւ Արթիկի բաժիններում քաղաքացիները զենքեր են հանձնել

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» 2018 թվականին կտրուկ նվազեցրել է իր հարկային մուտքերը․ ՊԵԿ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Անցնող շաբաթ հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում շղթայական ավտովթար է տեղի ունեցել

Երկրապահը պետք է լուծարվի․ Ժիրայր Սեֆիլյան

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիին

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով