Ավտոմատ, մահակ, 10-ից ավելի բերման ենթարկվածներ. Երևանում զինված բախում է կանխվել

08/02/2019 schedule23:38

Այսօր՝ փետրվարի 8-ին իրավապահները Երևանում կանխել են զինված բախում:

Ինչպես տեղեկացնում է  Shamshyan.com-ը, հատուկ օպերացիան իրականացվել է ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների, Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչների, ոստիկանության Երևանի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների քննչական ճիշտ և օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում:

Արդյունքում իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված մեկ տասնյակից ավելի անձանց քննիչները, դատարանի կողմից օրինական թույլտվությամբ, խուզարկել են:

Ըստ աղբյուրի խուզարկությունները կազմակերպված են եղել, արագ և անակնկալ: Արդյունքում հայտնաբերվել է ինքնաձիգ, մահակ և այլ իրեր:

Վնասազերծված անձանց քննիչների ուղեկցությամբ դիմակավորված ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին:

Ստեղծվել էր քննչական խումբ և քննիչները հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզել են, որ իրենց ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և այս անձինք հնարավոր է անցնեն այս տարվա հունվարի 20-ին Էրեբունի վարչական տարածքում գտնվող բիլիարդանոցներից մեկում վիճաբանություն-ծեծկռտուք –կրակոցներ արձակելու գործով, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 2 քաղաքացի՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից:

Բիլիարդանոցում քննիչները հայտնաբերել էին նաև տարբեր ատրճանակներից արձակված պարկուճներ:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հիվանդանոցում բժիշկները, երբ փորձել են բժշկական օգնություն ցուցաբերել նրանցից մեկին, մարմնի մեծ հատվածում հայտնաբերել են հանցագործ աշխարհի սիմվոլներով բազմաթիվ դաջվածքներ, իսկ այդ դաջվածքների մեծ մասը բնորոշ են «Արմենիա Փաուեր» հանցավոր խմբավորմանը: Այս պահին ոստիկանության քրեագիտական վարչության փորձաքրեագետները հայտնաբերված ավտոմատի զննություն են կատարում:

Տպել
6220 դիտում

Գյումրիում տոնվել է Հայրենիքի պաշտպանի օրը

Իրավիճակը կարգավորելու փոխարեն տնտեսավարողն անհիմն հրապարակումներ է արել սոցիալական ցանցերում. ՊԵԿ

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի ֆինանսական աղբյուրը՝ անհայտ կամ հույժ գաղտնի․ ՀՊՄՀ Restart

Մեր Կառավարությունը բացարձակապես չի միջամտել ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործին․ Արտակ Զեյնալյան

Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, քննարկել բժշկական ապահովագրության մշակման հարցեր

Երեւանի «Սբ. Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 9-ամյա տղայի դի․ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Վարչապետը շրջայց է կատարել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (լուսանկարներ)

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը ցույց տվեց, որ Հայաստանում իսկապես գործարար նոր հնարավորություններ կան

Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

Մեկնարկել է Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին երկօրյա խորհրդաժողովը

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը․ ներկայացուցիչները հարցեր են ուղղում նաեւ ՀՀ վարչապետին

Միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Բժշկական համալսարանի ճաշարանը վարձակալածի հետ պայմանագիրը լուծարել են՝ բուհի պրոռեկտորին բուֆետի «նալոգ» չվճարելու համար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների հետ թեյախմությանը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին Երեւան կժամանի հաջորդ շաբաթ

Վալերի Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին

ԲՀԿ–ն առաջարկում է հարկային արտոնություն տրամադրել բնակլիմայական աղետների հետևանքով 50 %-ի վնաս կրած գյուղատնտեսներին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին