Շիրակի մարզում 32-ամյա տղամարդը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց, կրակողը գյուղի զինղեկն է

10/02/2019 schedule13:20

Երեկ՝ փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Գյումրի բժշկակական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի ստորին 3-րդի բազմաբեկոր բաց կոտրվածք, հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ, բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 40-ամյա Տարոն Քերոփյանն է: Ոստիկանները պարզել են նաև, որ վերջինս նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 19:00-ի սահմաններում իր տանը՝ Շիրակի մարզի Արևշատ գյուղի բնակիչ, 40-ամյա Արշալույս Խաչատրյանի կողմից պատահաբար ձեռքը երկփողանի որսորդական հրացանի ձգանին կպնելու և կրակելու հետևանքով:

Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են Ա. Խաչատրյանին և բերման ենթարկել ոստիկանություն: Արդեն տեղում Կումայրիի ոստիկանները համագործակցելով ոստիկանության Արագածի բաժնի իրենց գործընկերների հետ, այնուհետև կատարելով բացատրական աշխատանքներ, պարզել են, որ հրացանը գտնվում է Ա. Խաչատրյանի մորեղբոր՝ Նորաշեն գյուղում գտնվող տանը: Արդեն այնտեղ զննությամբ հայտնաբերել և առգրավել են «ՏՈԶ 63» տիպի 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Կումայրիի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արագածի բաժին, Ա. Խաչատրյանը վիրավորի հորաքրոջ որդին է և աշխատում է Շիրակի մարզի Արևշատ գյուղի դպրոցում՝ որպես զինղեկ: 

Տպել
967 դիտում

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Զատկի ճրագալույցի պատարագին

Ֆրանսիացի ոստիկանները պարզել են՝ Աստվածամոր տաճարի որ հատվածից է սկսել տարածվել հրդեհը

Զատիկի լավաշն ենք թխում․ Նաիրա Զոհրաբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Աշտարակում Mercedes-ը մի քանի պտույտ անելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ զոհեր եւ վիրավորներ չկան

Քրիստոսի հրաշափառ հարության տոնը վերածնում եւ ամրապնդում է հավատը սեփական ուժերի հանդեպ․ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը

Հայաստանում առաջիկա օրերին կրկին տեղումներ են սպասվում

ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին

Երեւանում կտեղադրվեն Հ․ Սայադյանի, Պ․ Զեյթունցյանի, Կ․ Մելիք-Օհանջանյանի եւ Հր․ Թամրազյանի հուշատախտակները

Դ․ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է, նրա դեմ գործ են սարքել․ պաշտպան Ինեսսա Պետրոսյան

Արցախում 10-ամյա եղբոր սպանության մեջ մեղադրվող 18-ամյա երիտասարդը կալանավորվել է

Քրեակատարողական ծառայությունում քննարկվել են ՔԿՀ–ներում տիրող ապօրինությունների վերաբերյալ ստացված հանձնարարականները

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ

Վալերի Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր

Մոնտեբելոյում վնասել ու կոտրել են Հայոց ցեղասպանության հուշարձանի մասին ազդարարող ցուցատախտակը

Առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործը շոկ էր նախարարության անձնակազմի եւ ողջ համակարգի համար․ Թորոսյան

Անբարենպաստ եղանակի պատճառով վթարվել է Իջեւանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են զինուժի մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր

Ձյուն է տեղացել նաեւ Հայաստանի ամենատաք վայրում՝ Մեղրիում․ Գագիկ Սուրենյան

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

ԵՄ-Հայաստան. եկան, քլնգեցին, գնացին