3.5 մլն դրամ՝ քաղաքի մուտքին խորհրդանշական լուծում տեղադրելու համար (լուսանկարներ)

Վանաձորի քաղաքապետարանը դեռ տարիներ առաջ նախաձեռնեց ու սկսեց քայլեր ձեռնարկել՝ մարզկենտրոնի մուտքերին խորհրդանշական լուծումներ տեղադրելու նպատակով: Տարիներ առաջ քաղաքի՝ Ստեփանավանի կողմից եկող մուտքի վրա տեղադրվեց խաչքար, որը, սակայն, մեծ հաշվով բացասական ընդունվեց ոչ միայն քաղաքացիների, այլ նաեւ համայնքի ավագանու որոշ անդամների կողմից. նրանք քննարկումների ժամանակ բազմիցս նշում էին, որ խաչքարի տեղադրումը ամենաճիշտ որոշումը չէ: Բայց խաչքարը տեղադրվեց:

Օրեր առաջ էլ Վանաձորի քաղաքապետարանի կողմից ձեւավորվել է մարզկենտրոնի մուտքը Սպիտակի կողմից: Ի տարբերություն խաչքարի, այս անգամ տեղադրվել է կլոր գունդ, որը եւս միանշանակ դրական չի ընդունվում վանաձորցիների կողմից:

Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց. «Իրականացվել է համայնքի 2018թ-ի բյուջեով, աշխատանքի իրականացման համար հայտարարվեց 5 մլն դրամ գումարի չափով մրցույթ, մրցույթը շահեցին շուրջ 3.5 մլն դրամով, հեղինակը ճարտարապետ Լեւոն Հախինյանն է»,-ասաց բաժնի պետը՝ հավելելով. «Դեռ նախորդ տարվա փետրվարին մենք ճարտարապետական մրցույթ էինք հայտարարել, ճարտարապետների խորհրդով ընտրեցինք հենց այս տարբերակն ու դրեցինք մրցույթի, շինարարն էլ շահեց ու կառուցեց»:

Բաժնի պետի խոսքով՝ համայնքի 2019թ-ի բյուջեով նախատեսված է կահավորել Վանաձորի մուտքը Ալավերդի քաղաքի կողմից (Մ-6 միջպետական ճանապարհ-հեղ.). «Ներկայումս քննարկման փուլում է, թե արդյոք նույնից կտեղադրվի, թե նոր լուծումներ կառաջարկվեն, նոր մրցույթներով»:

Աբովյանի խոսքով՝ տեղադրված շրջանը իրենից խորհրդանշում է երկրագունդը, որի վրա աշխարհի քարտեզի փոխարեն Վանաձորի քարտեզն է. «Սա նշանակում է, որ աշխարհի որ ծայրում էլ լինենք, Վանաձորը մեր տիեզերքի ու մոլորակի կենտրոնն է: Շրջանի վրա նաեւ ծառ կան, որը խորհրդանշում է կանաչ Վանաձորը, մյուս կողմում Մայմեխ սարն է, որն էլ խորհրդանշում է Վանաձորը լեռների մեջ»:

Գնահատելով արված աշխատանքը, վանաձորցիները սոցիալական ցանցի իրենց էջերում քաղաքապետարանին հորդորել են մտածել նաեւ քաղաքի մուտքը մաքրելու եւ բարեկարգելու մասին, այլապես, արվածը չի երեւում:

Տպել
1806 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին