Սկանդալ, գռեհիկ պահվածք, անճաշակ զգեստներ. Գրեմի 2019

11/02/2019 schedule16:46

Գրեմի 2019 մրցանակաբաշխությունն աչքի ընկավ ոչ միայն իր բուն նպատակով, այլեւ աստղերի սկանդալային պահվածքով բեմի վրա ու համացանցում, տարօրինակ հագուկապով ու կոշտ հայտարարություններով: Երեկ՝ փետրվարի 10-ին, Լոս Անջելեսում իրադարձությունները թեժ են եղել: Նախ մի շարք աստղեր կարմիր գորգին են հայտնվել այնպիսի զգեստներով, որով, ըստ լրատվամիջոցների, անմիջապես «նվաճել են» անճաշակների ցուցակում ընդգրկվելու իրավունքը:

Նրանցից են.

Քարդի Բի

Քեթի Փերի

Քայլի Ջեներ

Թոնի Բրեքստոն

Ջենիֆեր Լոպես

Աստղերից շատերը չեն բավարարվել հագուստով աչքի ընկնելով ու որոշել են հենց տեսախցիկների առաջ համբուրվել իրենց սիրելիների հետ: Ինչպես երեւում է, այս հարցում նրանք չափերն անցել են, քանի որ, ԶԼՄ-ների փոխանցմամբ, երկրպագուներն իրենց քննարկումներում նման պահվածքն անհարիր են համարել:

Քարդի Բին եւ ամուսինը

Քայլի Ջեները եւ Թրեւիս Սկոթը

Ալիշա Քիզ եւ Սուիզ Բիթս

Էվան Ռոս եւ Էշլի Սիմփսոն

Երեկոյի շարունակությունը բեմի վրա պակաս աղմկահարույց չի եղել: Կազմակերպիչները թույլ չեն տվել ռեպեր Դրեյքին ավարտել իր խոսքը: Այն բանից հետո, ինչ նա ստացել է լավագույն ռեպ երգի համար իր մրցանակը, քննադատել է կազմակերպիչներին՝ նշելով, որ շատ որոշումներ կայացվում են ոչ թե փաստերի, այլ կարծիքների հիման վրա:

«Ճիշտն այն է, որ դու արդեն հաղթել ես, եթե կան մարդիկ, ովքեր բառ առ բառ երգում են քո երգերը եւ եթե դու հերոս ես քո հայրենի քաղաքում»,- այսպես շարունակել է նա իր միտքը, եւ երբ հանդիսատեսի կողմից աջակցություն է ստացել, բարձրախոսն անջատել են, եւ շատերի կարծիքով՝ դա արել են դիտավորյալ:

Երգչուհի Արիանա Գրանդեն միջոցառմանը չի մասնացկել պրոդյուսերների հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Նրան թույլ չեն տվել կատարել այն երգերը, որոնք ցանկացել է: Սակայն նա անմասն չի մնացել. նախ ստացել է լավագույն փոփ ալբոմ մրցանակը, ապա սկանդալի հեղինակ դարձել՝ իրարանցում առաջացնելով համացանցում: Լավագույն ռեպ ալբոմ անվանակարգում հաղթող է դարձել Քարդի Բին՝ առաջ անցնելով Արիանայի սիրելիից՝ Մեք Միլերից, որը մահացել է անցած սեպտեմբերին: Արիանային սա դուր չի եկել, ու նա զայրացած հայհոյախառն գրառումներ է կատարել թվիթերում: Շուտով ջնջել է ու ներողություն խնդրել, սակայն մի շարք երկրպագուներ հասցրել են նկատել ու քննադատել են նրան, թեեւ մյուս կողմից ոմանք ըմբռնումով են մոտեցել:

Անկախ այս ամենից երաժշտական երեկոյին ոչինչ չի խանգարել: Այն ընթացել է իր հունով, ու որոշվել են հաղթողները: Նրանք են.

Լավագույն R&B ալբոմ - H.E.R.-ը «H.E.R.» ալբոմով

Լավագույն քանթրի ալբոմ – Քեյսի Մասգրեյվզ «Golden Hour»

Տարվա ալբոմ - Քեյսի Մասգրեյվզ «Golden Hour»

Տարվա ձայնագրություն – Դոնալդ Գլովեր «This is America»

Տարվա երգ – Դոնալդ Գլովեր եւ Լյուդվիգ Գորանսոն «This is America»

Լավագույն նոր կատարող – Դուա Լիպա

Լավագույն փոփ սոլո կատարում – Լեդի Գագա «Joanne (Where Do You Think You're Goin'?)»

Լավագույն փոփ ալբոմ – Արիանա Գրանդե «Sweetener»

Լավագույն փոփ դուետ/խումբ – Լեդի Գագա եւ Բրեդլի Քուփեր «Shallow»

Լավագույն ռեպ ալբոմ – Քարդի Բի «Invasion of Privacy»

Լավագույն ռեպ երգ – Դրեյք «God's Plan»

Լավագույն քանթրի երգ – Քեյսի Մասգրեյվզ «Space Cowboy»

Լավագույն R&B կատարում - H.E.R. եւ Դենիել Սեզար «Best Part»

Տպել
3222 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)