Կիբեր տիրույթում երեխաներն անպաշտպան են. դպրոցներում դասընթաց է անցկացվում, մշակվել է ուղեցույց

Ինչպես զգուշանալ համացանցի խաբեություններից եւ չընկնել գայթակղիչ առաջարկների ծուղակը. այս ամենի վերաբերյալ մի շարք խորհուրներ է ներկայացնում Վանաձորի N24 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Մերի Խաչատրյանը՝ կրթության եւ գիտության նախարարությունում ցուցադրված իր տեսանյութում, որը հաղթող ճանաչվածներից մեկն է:

Գերատեսչությունը «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում հունվարի 14-28-ը դպրոցականների եւ երիտասարդների շրջանում հայտարարել էր կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ, որի մասնակիցների թիվը եղել է 170-ը, իսկ հաղթողները 5-ն են:

«Նվեր բջջային հեռախոս», «Բացիր հղումը եւ կստանաս ուղեւորության անվճար տոմս», «Եթե չուղարկես սա տասը ընկերներիդ, ապա տեղի կունենա դժբախտ պատահար»,- համացանացային խաբեության օրինակներ են բերվում Մերիի տեսանյութում եւ ուշադրություն հրավիրվում, որ որոշ կայքեր վերցնում են դրանց նկատմամբ անտարբեր չմնացած օգտատերերի անձնական տվյալները:

«Որպեսզի չընկնեք ծուղակը, հետեւեք անվտանգության կանոններին. ուշադրություն մի դարձրեք գայթակղիչ առաջարկներին, վերջիններիս նպատակն է՝ հավաքել ձեր մասին տվյալներ, ստուգել ձեր էլեկտրոնային հասցեի ակտիվությունը կամ ձեր համակարգիչը վարակել վիրուսներով: Մինչ ձեր անձնական տվյալները կմուտքագրեք որեւէ կազմակերպության կայքում, նրա մասին ինֆորմացիա գտեք համացանցում: Եթե ոչինչ չգտաք, ուրեմն այդ հայտարարությունը կեղծ է: Օնլայն գնումներ կատարելիս՝ անպայման կարդացեք մանր տառաչափերով գրվածները, հակառակ դեպքում հնարավոր է հավելավճարներ կատարվեն», «Հիշեք, որ ոչ մի լուրջ կազմակերպություն ձեր հաշվեհամարը, անձնագրի տվյալները էլեկտրոնային փոստով չի հարցնում: Եթե ստացել եք էլեկտրոնային հաղորդագրություն, որտեղ պետք է մուտքագերք ձեր գաղտաբառը կամ այլ անձնական տվյալ, մի սեղմեք ոչ մի հղման վրա եւ մի ներբեռնեք որեւէ ֆայլ: Դրա փոխարեն բրաուզերում նոր էջ բացեք եւ նորից մուտք գործեք կազմակերպության էջ: Եթե կրկին առաջանում է որեւէ խնդիր, դիմեք տվյալ կազմակերպությանը: Եթե հասկացել եք, որ խաբեության զոհ եք դարձել, դիմեք ազգային անվտանգություն, այլապես գործն ավելի կբարդանա»,- խորհուրդ է տալիս 9-րդ դասարանցու տեսանյութը՝ եզրափակելով. «Այսպիսով ուշադիր եղեք յուրաքանչյուր հղման, ընտրեք հուսալի գաղտնաբառեր, լավ ուսումնասիրեք կայքը մինչեւ անձնական տվյալները մուտքագրելը»:

Մրցույթի մասնակիցերին առաջադրված թեմաները տարբեր էին՝ սոցիալական ցանցերում անձնական տվյալների պաշտպանությունից մինչեւ երեխաների դեմ կիբերհալածանքների դեմ պայքար: Մրցութային հանձնաժողովի անդամ Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ այսօր երեխաներն ամենաանպաշտպանն են, որովհետեւ շատ դեպքերում մեծահասակները չեն գիտակցում խնդիրը, որից պետք է պաշտպանել երեխաներին: Մեզ հետ զրույցում նա մանրամասնեց, որ բոլոր այն խնդիրներին, որոնց բախվում են երեխաները, ժամանակին, որպես կանոն, հանդիպել են մեծահասակները եւ որոշակի փորձառություն ձեռք բերել, բայց այլ է իրավիճակը համացանցի ոլորտում:

«Կիբեր տիրույթը շատ նոր է մարդկության պատմության մեջ, եւ փաստացի գոյություն չունի ավագ սերնդի փորձ այս հարցում: Ծնողների մեծ մասը երեխաներին համարում է շատ ավելի փորձառու: Բայց դա թյուր կարծիք է: Իրականում երեխաները պարզապես մեծահասակների մի մասից ավելի լավ են տիրապետում: Երեխաները համապարփակ գիտելիք չունեն, այդ պատճառով հասարակության շատ խոցելի շերտ են»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ ծնողները պետք է ուշադիր լինեն, թե ինչով են զբաղված երեխաները, փորձեն լինել երեխայի ընկերը՝ նրա վստահությանն արժանանալու համար: «Կան ծնողներ, որոնք ուղղակի թողնում են՝ երեխան ինչ ուզում է անի, որը մի ծայրահեղություն է, եւ կան ծնողներ, որ լրիվ արգելքներ են դնում, որովհետեւ վախենում են երեխայի համար: Ճիշտը միջանկյալ տարբերակ գտնելն է երեխաների հետ միասին»,- նկատեց տեղեկատվական անվտանգության մասնագետը՝ կարծիք հայտնելով, որ այս ոլորտում պետք է համագործակցեն երեխան, ծնողը եւ ուսուցիչը, որովհետեւ չկան խնդիրներից խուսափելու դեղատոմսեր, որովհետեւ այդ վտանգները անընդհատ փոփոխվում են:

Այդուհանդերձ, որոշակի հաստատուն սկզբունքներ գոյություն ունեն: Օրինակ՝ համացանցում մի ասա կամ արա այն, ինչը չէիր անի իրական կյանքում, որովհետեւ դա որեւէ պահի կարող է հանրայնացվել: «Կիբեր տիրույթում մարդկանց արգելակները անջատվում են: Եթե մութ դալանում զարհուրելի դեմքով մի մարդ մոտենա, երեխան բնականաբար չի կիսվի նրա հետ, բայց կիբեր տիրույթում այդ մարդը կարող է շատ գեղեցիկ դիմակով լինել, այծիկների ու գայլի հեքիաթի պես ձայնը փոխի եւ այլն: Այնպես որ շատ կարեւոր է, որ երեխան զգուշավոր լինի եւ բոլոր կասկածների դեպքում դիմի ծնողին: Իսկ դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ որ ծնողը վստահություն է վայելում, ջղային բոբոյի դերում չէ եւ այլն»,- զուգահեռ անցկացրեց մեր զրուցակիցը:

«Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում անցկացված մրցույթում հաղթող ճանաչված տեսանյութերը ցուցադրվելու են դպրոցներում, հրապարակվելու են կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքում եւ ֆեյսբուքյան էջում: Բացի այդ, Կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնությամբ, հանրապետության մի շարք դպրոցներում դասընթացներ են անցկացվում՝ աշակերներին սովորեցնելու համացանցից անվտանգ օգտվելու որոշակի հմտություններ: Նախարարի օգնական Արմեն Անդրիկյանից տեղեկացանք, որ դրան նախորդել են քննարկումները մի շարք կազմակերպությունների հետ, որոնց արդյունքում էլ մշակվել է համապատասխան ուղեցույց: Առաջին փուլով պիլոտային այս ծրագրում ընդգրկվել են 10-ական դպրոցներ բոլոր մարզերից եւ առայժմ 6-ը՝ Երեւանից: Հետագայում նախատեսվում է ընդլայնել շրջանակը՝ հնարավորության դեպքում ներառելով հանրապետության բոլոր դպրոցները:

Վերադառնալով մրցույթին՝ նշենք, որ մյուս չորս հաղթողներն են՝ էլեն Մանգասարյանը (Լոռու մարզի Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի), Շուշան Արեւշատյանը (Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի),
Դավիթ Դավթյանը (Մոսկվայի ազգային հետազոտական միջուկային համալսարանի (ՄԻՖԻ) ուսանող), Հայկանուշ Հովհաննիսյանը (CoderDojo նախագծի ծրագրի համակարգող):

Տպել
2637 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում