Տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ

11/02/2019 schedule21:20

Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նիստի սկզբում Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հանձնաժողովի և դրան կից գործող աշխատանքային խմբի անդամներին, որից հետո մասնակիցները քննարկել են հանձնաժողովի աշխատանքների հետ կապված կազմակերպչական մի շարք հարցեր:

Հանդիպման օրակարգային թեմաներից էր նաև Հանձնաժողովի կազմում գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներգրավման հարցի քննարկումը: Հաշվի առնելով հանձնաժողովի կազմում ընդգրկվելու ցանկություն հայտնած հասարակական կազմակերպությունների մեծ թիվը, դիտարկվել են նրանց ներգրավման առավել արդյունավետ մի քանի տարբերակներ:

Նիստի ընթացքում աշխատանքային խմբի ղեկավարը հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացների հետ կապված առկա իրավիճակը և հնարավոր զարգացումները:

Իր ամփոփիչ խոսքում Դավիթ Տոնոյանը կրկին անգամ կարևորել է անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին աջակցության ցուցաբերելու անհրաժեշտությունը, միաժամանակ վստահեցնելով, որ Հանձնաժողովի գործունեության արդունքներն ու ձեռքբերումները տեսանելի կլինեն արդեն իսկ առաջիկայում

Տպել
296 դիտում

Ոստիկանության Մուշի, Կումայրիի, Անիի եւ Արթիկի բաժիններում քաղաքացիները զենքեր են հանձնել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Անցնող շաբաթ հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում շղթայական ավտովթար է տեղի ունեցել

Երկրապահը պետք է լուծարվի․ Ժիրայր Սեֆիլյան

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիին

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է