Մնում է հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ եւ կոռուպցիոն կառավարման վերջին բացիլներից․ Նիկոլ Փաշինյան

Քրեաօլիգարխիկ կառավարման նախորդ ռեժիմին վերադարձ այլեւս չի կարող լինել․ Ազգային ժողովի ամբիոնից կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսօր խորհրդարանում քննարկվում է կառավարության ծրագիրը։ Այն զեկուցում է վարչապետը։

Փաշինյանը 7-րդ գումարման այս խորհրդարանում առաջին անգամ է ելույթ ունենում։ Մինչ ծրագրին անցնելը՝ նա նախ բոլորին շնորհավորեց խորհրդարանական ընտրությունների կապացությամբ՝ նշելով, որ այս ընտրությունները բացառիկ էին 3-րդ հանրապետության պատմության մեջ, քանի որ դրանք միջազգային եւ հայաստանյան հանրությունը գնահատեց արդար, ազատ եւ թափանցիկ, եւ ընտրության արդյունքները առաջին անգամ չվիճարկվեցին որեւէ քաղաքական ուժի կամ անձի կողմից․

«Մենք ունենք լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող խորհրդարան եւ կառավարություն»,-նշեց վարչապետը՝ հավելելով, որ մնում է հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ եւ կոռուպցիոն կառավարման վերջին բացիլներից։

Փաշինյանն ասաց, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները բացառիկ էին իրենց բովանդակային իմաստով, որովհետեւ քաղաքացիներն ընտրում էին ոչ միայն խորհրդարան, այլեւ վարչապետ։ Նա շնորհակալություն հայտնեց իրենց ձայնը «Իմ քայլը» դաշինքին վստահած քաղաքացիներին, եւ, ընդհանրապես, բոլոր այն քաղաքացիներին, որոնք մասնակցել են ընտրություններին, կամ ընտրել են ուրիշ քաղաքական ուժի, կամ ընտրություններին ընդհանրապես չեն մասնակցել։

Տպել
946 դիտում

Հոկտեմբերի 27-ի գլխավոր անձը նստած ա. Սամվել Բաբայան

Եթե «Իմ քայլը» որոշում ա, որ կլինկերը չհարկվի, շինարարությունը կէժանանա, պատասխանատուն իրանք են, թող անեն․ Ծառուկյան

51-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել որդուն. գործը դատարանում է

Ցեմենտի ներկրման 22000 դրամ պետտուրքի դեպքում 1 տարվա ընթացքում պետբյուջեն կունենա 4 մլրդ դրամի մուտք․ Հայկ Սարգսյան

Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ փախստական ընտանիքին տրամադրվել է վարձավճարի փոխհատուցում

Ստամբուլի քաղաքապետարանը Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամին 4 մլն դոլարի փոխհատուցում կվճարի

«Արսենալը» ԵԼ կիսաեզրափակչում է. Մխիթարյանը խաղաց, որովհետեւ Ռեմզին վնասվածք ստացավ (տեսանյութ)

Ռուսաստանը մեղավոր է, Թրամփը՝ ոչ. Մյուլլերի զեկույցը

ԱԺ-ն այսօր առաջին եւ երկրորդ ընթերցումներով մի շարք օրենքներ է ընդունել

Մեկնարկեց Մարտի 1-ի գործով դատապարտված Գրիգոր Ոսկերչյանի գործը վերանայելու բողոքի քննությունը

Նախկին իշխանության քարոզիչներն, իբր ինձ պաշտպանելով, փորձում են իշխանությանը թուլացնել. Սանասարյան

ESMT բիզնես դպրոցի ուսանողները գաղափարներ կառաջարկեն Գյումրիի համար

Լույս չի լինի Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը, «Նաիրի» եւ «Արամյանց» Բ/Կ-ներում, Շտապ օգնության հիվանդանոցում

Գյումրիում 56-ամյա տղամարդուն դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է ընկերը. ՔԿ

Չի լռելու. ի՞նչ անել Սպարտակի հետ

ՍԴ-ում. ապօրինությունների օրինականացում

Գիշերը եւ վաղ առավոտյան. «Նաիրիտը» դարձյալ անհանգստացնում է

Ապարանի հատվածում ձյուն և բուք է, Սյունիքի մարզի մի մասում՝ մառախուղ

Շախմատիստները ուժեղ են խաղում նաև նարդի. Տ. Պետրոսյանը նարդու մրցաշարում գրավել է 3-րդ տեղը

Քանաքեռ-Զեյթունի որոշ հատվածներում 11 ժամ ջուր չի լինի