Արտահանման ոլորտում մեր մեծագույն խնդիրը հանքանյութ արտահանող երկրից պատրաստի արտադրանք արտահանող երկիր դառնալն է

Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտահանման ոլորտում մեր մեծագույն խնդիրը հանքանյութ արտահանող երկրից պատրաստի արտադրանք արտահանող երկիր դառնալն է․

«Ընդ որում՝ այս կառուցվածքում բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման տեսակարար կշիռը լրջագույնս մեծացները մեր առանցքային ամբիցիան է, մեր առանցքային հավակնությունը»,-նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ մեր տնտեսական նպատակադրումների առումով առանցքային է Հայաստանի տնտեսության ներառականությունը, մեր երկրի տնտեսական աճը․

«Ես բազմիցս ասել եմ, որ մեր տնտեսական աճի մոդելը մեծ կախվածության մեջ է փոքր թվով խոշոր ընկերություններից. Հայաստանում կան ընկերություններ, որոնց ղեկավարության տվյալ օրվա տրամադրություններն ու քմահաճույքները կարող են էական ազդեցություն ունենալ տնտեսության էական վիճակի վրա եւ նույնիսկ ցնցումներ առաջացնել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարության նպատակն է՝ ստեղծել տնտեսության այնպիսի մոդել, որ համախառն ներքին արդյունքի ձեւավորմանը մասնակցեն հնարավորինս մեծ թվով ընկերություններ ու քաղաքացիներ, որ նրանց ազդեցությունը տնտեսության վրա լինի հնարավորինս ապակենտրոն ու սփռված․

«Մենք բացասական չենք վերաբերում խոշոր ընկերություններին, ընդհակառակը՝ հույս ունենք, որ կավելանան, բայց ՀՆԱ-ի վրա առանձին վերցրած ընկերությունների ազդեցությունը էական չի լինի»։

Վարչապետն ասաց, որ կառավարության տնտեսական նպատակադրումների մեջ կա նրբություն․

«Մենք չենք ուզում, որ միկրոբիզները մնա միկրոբիզնես, միջին բիզնեսը՝ միջին, ուզում ենք, որ մեր տնտեսական այս շերտերի միջեւ լինեն հաղորդակցության ուղիներ, եւ մեր տնտեսության ծավալներն աճեն, փոքր բիզները ունենա միջին եւ խոշոր դառնալու հնարավորություն»։

Տպել
258 դիտում

Ոստիկանությունը մասնագիտական ստուգումներ է նշանակել Լոռու մարզում ծառահատման 2 դեպքով

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Լոռու Գարգառ գյուղում անասնագոմ է հրդեհվել՝ այրելով մոտ 700 հակ անասնակեր

Ոստիկանները վկայել են, որ իրականում տեղեկություն չեն ունեցել զենքի ու զինամթերքի մասին. Վահե Գրիգորյան

Ում էր պետք Մաշադյանի որդու շուրջ աղմուկը

Գեմաֆին Գասպարյանը նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Առաջիկա շաբաթներին ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն. Մոգերինի

Մայրապետյանի հետ առերեսվել եմ, եւ նա ընդունել է, որ գումար եմ փոխանցել. Սիլվա Համբարձումյան

ՀԿ-ի նախագահը կասկածվում է տարբեր անձանցից 29,5 մլն դրամի հափշտակության մեջ

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են. մարզպետ

30 խոշոր հարկատուներից 25-ը նախորդ տարվա համեմատ ավելացրել են հարկերը, 5-ը՝ պակասեցրել. Բաբկեն Թունյան

Ալեքսանյանի ընկերության վճարած հարկերը ոչ թե նվազել, այլ ավելացել են. «Գազպրոմը» չի նվազեցրել հարկերը

Մարիխուաննա ծխող մարդիկ միշտ ժպտում են ու շատ բարի են. Արման Մարգարյան

ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկություններին

Վարչապետի՝ սպորտի հետ կապված ծրագրերը հեղափոխական չէին. Դավիթ Խիթարյան

Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման դեմ բողոքը

Ավտովթար Լոռիում. կան վիրավորներ

Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինվորականը ցուցմունք չի տվել, նմուշ չի հանձնել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը «Արմենիա» ԲԿ-ից փախուստի է դիմել

Ուսման վարձի փոխհատուցում կստանան ապրիլյան պատերազմին մասնակցած նաեւ հեռակա սովորող ուսանողները