Ես եկել եմ այստեղ ձեւակերպելու, թե մենք ինչպես ենք պայմանավորվածության մեր բաժինը ի կատար ածելու. Փաշինյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետից հետաքրքրվեց՝ եթե այս տարիների ընթացքում կառավարությունը տնտեսական շոշափելի արդյունքներ չգրանցի եւ չունենանք լավ ցուցանիշներ, արդյո՞ք պետք է ասենք, որ քաղաքացիները չցուցաբերեցին տնտեսական ակտիվություն եւ քաղաքացիները չեղան այն ակտիվիստները, որոնք կգրանցեին լավ ցուցանիշներ` տնտեսության զարգացման գործում:

Սամսոնյանը նաեւ հետաքրքրվեց, թե ի՞նչ է իրականացվում, որպեսզի պրոբացիայի ծառայության համակարգը վերջապես ներդրվի եւ արդյո՞ք այս կառավարությունը դիտարկում է Նուբարաշեն ՔԿՀ-ի փակման եւ տեղափոխման հարցը:

Ի պատասխան վարչապետն ասաց. «ՀՀ քաղաքացիները չեն կարող չցուցաբերել տնտեսական ակտիվություն, որովհետեւ ՀՀ քաղաքացիներին այսօր ներկայացնող մարմինը` ԱԺ մեծամասնությունը եւ կառավարությունը, հռչակում են այդ ուղեգիծը եւ ստեղծելու են դրա հնարավորությունը: Ես ուզում եմ սա որպես նրբություն շատ հստակ արձանագրենք: Որովհետեւ այն քվեարկությունը, որ տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում, արձանագրվել է քաղաքացիների եւ կառավարության պայմանավորվածությունը, թե ինչ ենք մենք անելու առաջիկա տարիներին: Եւ որեւէ հիմք չկա ենթադրելու, որ ՀՀ քաղաքացիները պայմանավորվածության իրենց բաժինը չեն անի:

Ես այսօր եկել եմ այստեղ ձեւակերպելու, թե մենք ինչպես ենք պայմանավորվածության մեր բաժինը ի կատար ածելու եւ ինչպես ենք պատկերացնում այդ պարտավորությունների ի կատար ածումը նաեւ քաղաքացիների կողմից: Այդ նույն հարցը մեզ տալիս էին նաեւ քաղաքական հեղափոխության ժամանակ: Մենք ասում էինք՝ ժողովուրդ, երբ որ դուք ուզեք ցույց տալ ձեր կամքը, մենք կլինենք երաշխավոր, որ ձեր կամքը ի կատար կածվի:

Նույնը վերաբերվում է տնտեսական հեղափոխությանը եւ ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները 2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում ակնհայտորեն եւ հստակ ցույց են տվել իրենց կամքը` իրականացնելու տնտեսական հեղափոխություն: Իսկ, եթե պարզվի, որ տեղի չի ունեցել տնտեսական հեղափոխությունը, ՀՀ քաղաքացիները էլի իրենց կամքը կարտահայտեն եւ կլինեն դատավոր` ինչ է եղել, ինչու է եղել, ինչպես է եղել եւ ով է մեղավոր:

Եւ ՀՀ կառավարությունը եւ ես` անձամբ, ինչպես նախկինում, այսօր էլ պատրաստ եմ կրել պատասխանատվությունը՝ ՀՀ-ում քաղաքական, սոցիալական, անվտանգային, տնտեսական հետագա զարգացումների համար, եւ դա իմ անձնական պատասխանատվությունն է: Բայց ես իմ անձնական պատասխանատվությունը առաջին հերթին համարում եմ` օգնել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, որ նա հավատա իր ուժին եւ հաղթահարի այն խեղճությունը, որի մասին Հրանտ Մաթեւոսյանը գրել է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Նուբարաշեն ՔԿՀ-ի հետ կապված ունեն պլաններ: «Պրոբացիայի ծառայությունն էլ էֆեկտիվ չէ եւ ես, որպես նախկինում դատապարտված եւ ՔԿՀ-ում բավականին երկար ժամանակ անցկացրած անձ, կարող եմ ասել, որ այդ մեթոդները վստահ չեմ, որ երբեւէ կարող են արդյունք ունենալ: Իրավիճակը պետք է շատ խորությամբ հասկանանք, որպեսզի կարողանանք լուծել: Դա առանձին քննարկման թեմա է»:

Տպել
1694 դիտում

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև