Երևան
6 °C
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն իսպանացի ճանաչված մասնագետ Խինես Մելենդեսը դրական սպասելիքներ ունի հայկական ֆուտբոլում իր աշխատանքից: Այսօր՝ փետրվարի 12-ին, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից հեռանալուց ու ՀՖՖ հետ 1 տարվա (1 տարով երկարաձգելու հնարավորությամբ) պայմանագիր կնքելուց հետո առաջին անգամ ներկայացել է մամուլի ասուլիսով, պատասխանել լրագրողների հարցերին: Նա պատմել է, որ ավելի քան 2 ամիս ՀՀ-ում աշխատելուց հետո վերլուծություններ է արել ու ծրագիր կազմել հայկական ֆուտբոլի զարգացման համար:
-Ինձ համար մեծ հաճույք է այստեղ գտնվել: Այսքան տարի կյանքս իսպանական ֆուտբոլին նվիրելուց հետո, 18 տարի Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականներում աշխատելուց հետո եկել եմ մի երկիր, որտեղ ֆուտբոլը շատ են սիրում, որտեղ մեծ կիրք ունեն ֆուտբոլի նկատմամբ: Բավական է փոքրիկ երեխաների խաղը տեսնել հասկանալու համար՝ ինչ մեծ կիրք ունեն ֆուտբոլի հանդեպ:
Որոշեցի գալ Արմեն Մելքիբեկյանի հետ առաջին հանդիպումից հետո, մի մարդու, որն ունի այդ կիրքը ֆուտբոլի նկատմամբ: Եվ ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ կարիերայիս ավարտը չնվիրեմ մի փոքրիկ երկրի, որն այդքան շատ է սիրում ֆուտբոլը: Ցանկանում եմ գիտելիքներս փոխանցել Հայաստանում: Սա մեծ մարտահրավեր է ինձ համար
Արդեն գիտեի Հայաստանի մասին, որովհետեւ 2 անգամ եղել էի այստեղ մեկ անգամ որպես մարզչի օգնական, մեկ անգամ էլ որպես մինչեւ 19 տարեկանների գլխավոր մարզիչ: Իհարկե ամենաշատը տանջվել ենք Հայաստանի թիմի դեմ խաղում: Հիանալի խաղացողներ ուներ, եւ թիմըի ղեկավարում էր Արմեն Գյուլբուդաղյանցը, որն այժմ գլխավորում է ազգային հավաքականը: ՈՒԵՖԱ-ում միշտ հանդիպել ենք, մեր ընկերությունն ամրապնդվել է:
Այստեղ պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու չեմ եկել: Եկել եմ, որպեսզի աշխատեմ եւ հիմք դնեմ մի ֆուտբոլի, որը կծառային ՀՀ-ին նաեւ ապագայում: Այնպիսի մոդել ենք ներդնելու, որ բոլոր տարիքային հավաքականները դրանով խաղան: Դա կանդրադառնա նաեւ ազգային հավաքականի վրա: Աշխատանքային խումբ ենք ստեղծելու, որտեղ ամեն հավաքականի գլխավոր մարզիչ մյուս հավաքականի գլխավոր մարզչի օգնականն է լինելու: Սա է բերել ու կբերի հաջողություններ: Օրինակ, 18 տարեկանների մարզիչը կլինի 19 տարեկանների մարզչի օգնականը: Մեր մեթոդաբանության ղեկավարը կսովորեցնի նույն աշխատանքը բոլոր մարզիչներին: Սա է հաջողություն բերել Իսպանիայում. աշխատանքային խմբում բոլորն աշխատում էին նույն մոդելով, եւ երբ երեխաները մեծացան, հաջողություններ ունեցանք:
Արդեն մոտ 15 օր է այստեղ սկսել ենք նմանատիպ աշխատանքը: Ծրագրի հիմնական կետերից է մարզչական կրթության գործընթացը: Անհրաժեշտ է, որ երեխաները փոքր տարիքից ունենա կրթված մարզիչներ: Հիմնական գաղտնիքը մարզիչների լավ կրթության մեջ է: Եվրոպայի, Իսպանիայի մեծ մարզիչները կրթություն են ստացել ինձ մոտ: Կսկսենք ՈՒԵՖԱ-ի C կարգի արտոնագրից (երեւի կսկսենք մարտ-ապրիլ ամսից) եւ կշարունակենք B կարգի արտոնագրով, կհասնենք մինչեւ PRO-ի:
Ծրագրի մյուս կետն այն ակումբների հետ համագործակցելն է, որոնք ցանկանում են հետեւել աշխատանքի մեր մոդելին: Բոլոր ակումբները, որոնք ցանկանում են, կգան ֆեդերացիա, եւ ես կօգնեմ նրանց ներդնել այդ մոդելը, որպեսզի մոդելը 1 տարվա համար չլինի, այլ շարունակվի:
Մյուս կետը երեխաների համար համապաստխան մրցաշարերն են: Ուսումնասիրելու ենք մրցաշարերը, որպեսզի պատանիները, երիտասարդները համապատասխան մրցաշարեր ունենան: Երիտասարդ ֆուտբոլիստին զարգացման համար 2 պայման է պետք՝ լավ մարզիչ եւ համապատասխան մրցաշարեր:
Ես կարող էի մնալ Իսպանիայի ֆեդերացիայում երկար տարիներ կամ էլ Եվրոպա գնայի՝ մարզելու, հնարավորություն ունեի: Երբ ոմանք իմացան, որ Հայաստան եմ գալիս, շատ զարմացան, եւ «մեղավորն» Արմեն Մելիքբեկյանն է: Իմ ընտանիքից հետու եմ, բայց սիրում եմ մարտահրավերներ:
Այն ժամանակ, երբ աշխատանքի անցա Իսպանիայի ֆեդերացիայում, արդեն մարզել էի Իսպանիայի առաջին, 2-րդ խմբերի առաջնություններում: Անտոնիո Ֆլորեսի հետ Իսպանիայում երիտասարդների լավագույն դպրոցն էինք ստեղծել: Հաղթել ենք «Ռեալ Մադրիդին», «Բարսելոնային».... եկել եմ՝ նույնն այստեղ անելու:
Մենք Իսպանիայում միշտ լավ խաղացողներ ենք ունեցել, սակայն լավ թիմեր չենք ունեցել, մինչեւ մի պարոն, որի անունն Ինյակի Սաես էր ներդրեց իր խաղային մոդելը, որը ես հետո շարունակեցի: Այդ մոդելը բերել ենք այստեղ:
-Ի՞նչ ներուժ ունեն հայ ֆուտբոլիստները, որքա՞ն ժամանակ կպահանջվի Ձեր ծրագիրն իրականացնելու համար:
-Լավ խաղացողներ ունեք՝ նաեւ եվոպական մակարդակի: Հնարավոր չէ խոսել ժամկետների մասին: Իսանիայից պահանջվեց 44 տարի Եվրոպայի գավաթը նվաճելու համար, դրանից առաջ 1968 թ.-ին էինք նվաճել: Հիանալի ֆուտբոլիստներ ունեինք, ակումբային մակարդակով հաջողությունների էինք հասնում, բայց հավաքականների՝ ո՛չ: Ամբողջ աշխարհն ինձ նույն հարցն էր տալիս, ինչո՞ւ, եւ ինչո՞ւ են փոքրերը հաղթում, մեծերը՝ ո՛չ: Ես ասում էի՝ համբերություն: 2000 թվականից սկսած փոքրերի հետ հաղթեցինք բոլոր տիտղոսները, եւ այդ երեխաները մեծացան հաղթեցին Եվրոպայի, աշխարհի առաջնությունում:
-Ի՞նչ կասեք հայկական ակումբային ֆուտբոլում լեգեոներների թվի սահմանափակում մտցնելու գաղափարի մասին:
-Դեռ ողջ ինֆորմացիան չունեմ: Սա մի հարց է, որի շուրջ պետք է որոշում կայացնեն ակումները եւ ֆեդերացիան: Իմ կարծիքով՝ այն արտասահմանցիները, որոնք գալիս են Հայաստան, պետք է լավ խաղացողներ լինեն, միայն լավ խաղացողներ, որովհետեւ լավերից են երեխաները սովորում: Եթե նրանք հավասարազոր են լինելու հայերին, նախընտրում եմ, որ հայերը խաղան:
-Ինչո՞ւ վերջին տարիներին հայկական ֆուտբոլը չունի հաջողություններ: Որո՞նք են խնդիրները:
-Տվյալներ ունեմ: Հիմա ինչ ասեմ, ֆորմալ կարծիք կլինի, դեռ ավելին պետք է պարզեմ: Բայց հիմնական պատճառներից մեկն այն է, ինչի մասին արդեն խոսեցի. խաղացողները պետք է լավ մարզիչներ ունենան պատանի, երիտասարդ տարիքում: 15-18 տարեկանում պետք է ունենան համապատասխան մրցաշարեր: 19 կամ 21 տարեկան ֆուտբոլիստը չի կարող չխաղալ: Ամեն րոպեն, որ չի խաղում, հետընթաց է: Եվս մեկ կարեւոր բան, այն խաղացողներին, որոնք լավ տվյալներ ունեն, պետք է օգնել քայլ առաջ անել կարեւոր մրցաշարերում, քանի որ ամեն րոպեն, երբ խաղում են ավելի մեծ տարիքային խմբի մրցաշարում, դրա շնորհիվ առաջ քայլ են կատարում: Օրինակ, Հենրիխ Մխիթարյանի սերնդի ժամանակաշրջանում, երբ եկա ՀՀ, ինձ հետ 5 խաղացող բերեցի, որոնք թիմի տարիքային խմբից ավելի փոքր էին:
-ՀՀ հավաքականը կարո՞ղ է խոշոր մրցաշարում հայտնվել:
-Ինչո՞ւ 300 հազար բնակիչ ունեցող Իսլանդիան կարող է մասնակցել Եվրոպայի առաջնությանը, Հայաստանը՝ ոչ: Պետք է բոլորս միասնական աշխատենք մեկ գաղափարի համար, սա է հաջողություն բերում
-Ի՞նչը կարող է ստիպել Ձեզ գնալ Հայաստանից:
-Առողջությունս: Եթե առողջությունս թույլ տա, երկար ժամանակ կլինեմ այստեղ: ՀՖՖ-ին խորհուրդ էի տվել պայմանագիր կնքել Խավի Մինյանոյի հետ: Երբ Մինյանոն նա վերադարձավ Մադրիդ, ասաց ինձ. «Չեմ կարող մերժել նրանց, նվաճել են սիրտս»: Նա 2-3 անգամ Չեմպիոնների լիգայում է հաղել «Ռեալի» հետ, ազգային հավաքականի հետ Եվրոպայի, աշխարհի չեմպիոն է դարձել, բայց ասել է, որ ոչ մի տեղ իրեն այնպես չեն վերաբերվել, ինչպես Հայաստանում: Այն քիչ ժամանակահատվածում, որ այստեղ եմ, կարող եմ ասել, որ հիացած եմ նրանով, թե ինչպես են ինձ վերաբերվում: Շնորհակալ եմ:
-Ի՞նչ ներուժ ունեն հայ մարզիչները:
-Ճանաչում եմ միայն նրանց, ովքեր ինձ հետ աշխատում են: 24 ժամ ապրում են սպասելով, թե երբ ենք հաջորդ առավոտյան կրկին միասին աշխատելու: Նրանք իմ շուրջն են լինում, ինձ կանգնեցնում են միջանցքներում, խաղադաշտերում: Ցանկանում եմ օգնել նրանց:
-Հասցրե՞լ եք ճանաչել հայկական մտածելակերպը եւ ի՞նչ խնդիրներ կարող են լինել իսպանական մոդելը հայկական ֆուտբոլում ներդնելու հարցում:
-Լավ ճանաչում եմ հայերին: Դժվարությունը կարող է լինել ամենափոքրերին սովորեցնել սկսելը: Եթե լավ կրթենք այն մարզիչներին, որոնք մարզելու են փոքրերին, մի քանի տարի անց հաջողություններ կգրանցեն: Հայ ֆուտբոլիստներն ունեն որակներ, որոնք շատ կարեւոր են ֆուտբոլում. ունեն արագություն, բնավորություն եւ մրցունակություն: Ամբողջ Հայաստանում փնտրելու ենք, ստեղծելու ենք տվյալների բազա, որ ոչ ոք դուրս չմնա, բոլորին ճանաչենք եւ իմանանք՝ ում ինչ առաջադրանք է պետք տալ: Այն ֆուտբոլիստը, որը խաղում է ազգային հավաքականում, պետք է 1 առանձնահատուկ որակ ունենա՝ հոգեբանությունն է՝ հավասարակշռված հոգեբանությունն է: Հայ ֆուտբոլիստները շատ լավ որակներ ունեն, որոշ հարցերում նույնիսկ իսպանացիներից լավն են, իսկ մյուս հատկությունները մենք պետք է կատարելագործենք:
Մեր շահերից է բխում սահմանազատում սկսելը․ Արսեն Թորոսյան
Մարտունի-Երևան երթուղին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու կողաշրջվել, ավտոմեքենայում եղել է 15 ուղևոր
Հայաստանը Իրանին է արտահանձնել իրանցի 8 բանտարկյալի
Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի. Չինաստանի դեսպան
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով
Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը
Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով
ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ
Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան
Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ
Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ
Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ
Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ
Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում
Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին
Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել
Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին
«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան
Պակիստանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը
© 2024 Հայկական ժամանակ