Հայ ֆուտբոլիստները սխալ են սնվում. իսպանացի մասնագետի խորհրդով՝ փոփոխություններ կարվեն

Հայ ֆուտբոլիստները սխալ սննդակարգ ունեն: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նա նշեց, որ ՀՖՖ տեխնիկական տնօրեն իսպանացի ճանաչված մասնագետ Խինես Մելենդեսի առաջարկով՝ Իսպանիայից մասնագետներ են հրավիրելու՝ այդ հարցում մասնագիտական խորհուրդներ տալու նպատակով:

«Մելենդեսն ուսումնասիրել է ֆուտբոլիստների սննդակարգը, եւ քանի որ խնդիրներ կան (մարզական սննդակարգի մասին է խոսքը), մենք Իսպանիայից հրավիրելու ենք մասնագետի: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում սննդակարգի բժիշկների խումբ կա, այստեղ կոնսուլտացիաներ կանեն: Կհանդիպենք նաեւ մեր ակումբների բժիշկների հետ եւ կփորձենք այդ խնդիրներն էլ լուծել: Նմանատիպ շատ մանր հարցեր կան, որոնք շտկման կարիք ունեն, եւ որոնց վրա ՀՖՖ-ն աշխատում է, որովհտեւ իրականում ամենակարեւորը հենց այդ մանրուքներն են, որոնք հետագայում, ըստ Մելենդեսի, 10-15%-ով ֆուտբոլիստների արդյունավետությունը մեծացնում են՝ սկսած նրանից՝ ինչ ռեժիմով են ապրում վերջացրած սննդակարգով»,- ասաց նա:

Մելիքբեկյանը նշեց, որ սննդակարգի մասնագետի Իսպանիայից նախատեսում են հրավիրել մոտ ապագայում: Հավանաբար դա կլինի գարնանը՝ մարտին:

Տպել
1339 դիտում

ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատում է, որ Միհրան Պողոսյանին ձերբակալել են

Սյունիքի մարզի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է

Մեր մտքերն ու աղոթքները զոհերի հարազատների հետ են. Զոհրաբ Մնացականյան

Մոսկվայում կալանավորել են Քեթրինի Միհրանին. Irakanum

Բախումներ Վրաստանում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին

Երեւանում հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված հայր ու որդի. կասկածյալը հայտնի է

Չարենցավանում ձյուն է տեղում, Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է

ՀՀ-ն խստորեն դատապարտում է ոճրագործությունը. Նիկոլ Փաշինյանի հեռագիրը՝ Շրի Լանկայի նախագային

Եվրոպական դատարան. սպասվում է տասը դատավճիռ

Կառավարության նիստում. Ռոբերտ Քոչարյանի բարձր «հովանու ներքո»

Նախընտրական կրքեր. Սահրադյանը 7 օրից կդառնա դոկտոր

Արցախի Նախագահը ՀՀ կառավարության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ

Շրի-Լանկայի պայթյունների թիվն ավելացել է երկուսով, զոհերի թիվն արդեն 190-ի է հասնում (լուսանկարներ)

ԱԳՆ-ն ճշտում է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայությունը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ ներկա է գտնվել Հայրապետական սուրբ պատարագին (լուսանկարներ)

Փրկարարները դուրս են բերել փոսն ընկած ավտոմեքենան

Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է Սուրբ Հարության տոնի սուրբ պատարագին

Առողջապահության նախարարն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը. վարչապետի գրառումը