Երևան
27 °C
Երեւանի ավագանու այսօրվա նիստին զուգահեռ քաղաքապետարանի շենքի մոտ բողոքի ցույց էին անում Հյուսիսային պողոտայի տարածքի նախկի մի քանի բնակիչներ, որոնք հանրային գերակա շահի անվան տակ տարիներ առաջ վտարվել են իրենց տներից՝ այդպես էլ համարժեք փոխհատուցում չստանալով: «Մարությա՛ն, հեռացի՛ր»,- վանկարկում էին նրանք:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովը նիստի ժամանակ ուշադրություն հրավիրեց այդ քաղաքացիների եւ նրանց մտահոգող խնդրի վրա: Ընդգծեց, որ տարեցներ են, առաջարկեց հնարավորության սահմաններում նրանց հետ հանդիպում կազմակերպել, լսել՝ անկախ այն բանից՝ խնդրի լուծումը քաղաքապետարանի տիրույթում է, թե չէ:
Իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը պարզաբանեց, որ հանդիպումներ բազմիցս են եղել, տրվել են մանրամասն պարզաբանումներ թե՛ գրավոր եւ թե՛ բանավոր: Նիստի ժամանակ եւս հնչեցրեց այդ պարզաբանումը, այն է՝ բնակիչների տներն իրացնելուց հետո Երեւանը ստացել է համայնքի կարգավիճակ եւ չի համարվում նախկին քաղաքի իրավահաջորդը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը, արձագանքելով Ավանեսովի դիտարակմանը, թե այս մարդկանց պետք է ճիշտ ուղղություն ցույց տալ, եթե նույնիսկ քաղաքապետարանը չունի նրանց օգնելու իրավասություն ու գուցե սա նոր մարդկանց խումբ է, պատասխանեց. «Այդպես էլ արվում է, վստահ եղեք: Այդ հարցում շատ նրբանկատ ենք: Նույն խումբն է, ես արդեն ձայնով ճանաչում եմ նրանց»:
Բողոքող քաղաքացիները մեզ հետ զրույցում նշեցին, որ այո, իրենց ընդունել են քաղաքապետարանում, բայց ստացված պատասխանը գոհացնող չեն համարում: Ասում էին, որ 2004-ին վտարվել են տներից, Ռոբերտ Քոչարյանը, Երվանդ Զախարյանն ու մյուսները դրա արդյունքում հարստացել են, իսկ իրենք դարձել թափառական՝ ընդամենը գրոշներ ստանալով կամ դա էլ չստանալով: Քաղաքացիներից մեկն ասում էր, որ Երեւանի կենտրոնում ապրելուց հետո ստիպված բնակություն է հաստատել Էջմիածնում, մյուսն ասում էր՝ ապրում է աղջկա տանը եւ այլն: Նրանք պնդում էին, որ Երեւանին համայնքի կարգավիճակ տրվելուց հետո էլ մի խումբ բնակիչների փոխհատուցում է տրամադրվել, այնպես որ իրավահաջորդ չլինելու հիմնավորումը նրանց համար բավարար չէ: Զարմանում էին, թե ինչ է փոխվել միայն մի անվանում փոխելուց, մանավանդ որ այսօր էլ քաղաքապետարանի մուտքի մոտ կարդում են՝ «Երեւանի քաղաքապետարան»:
Փոխհատուցում պահանջող բնակիչների թիվն, ըստ նրանց, բավական փոքրացել է՝ ընդամենը 7-8 հոգի: Հայտարարեցին, որ քաղաքապետարանի մոտ են լինելու ավագանու նիստի բոլոր օրերին եւ արդեն պայքարում են ավելի քան 15 տարի: «Հոգնել ենք, մեծահասակ մարդիկ ենք: Մենք էլ ենք ամաչում, որ գոռում ենք: Բայց գոռում ենք, որ լսվենք»,- ասաց նրանցից մեկը:
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա
Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման
Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը
Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները
Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից
Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին
Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով
Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին
Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար
Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար
Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան
Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա
Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)
Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից
Լոռու մարզում պահեստ է հրդեհվել
© 2024 Հայկական ժամանակ