Տնտեսական հեղափոխության համար ՀՀ քաղաքացիները նույնպես իրենց գործիքները պետք է ունենան․ Լիլիթ Մակունց

«Մենք խնդիրը հակադրությունների կամ ընդունելու տիրույթում չենք նայում։ Մենք նայում ենք, թե ինչպիսին է կառավարության այս ծրագիրը, ինչ նպատակ է դնում իր առաջ, ունի՞ մեխանիզմ, որով կարող են այն հաշվետու պահել՝ ծրագրի իրականացման տեսանկյունից, ինչպիսին կարող է լինել այն ի կատար ածելու ընթացքում օրենսդիրի գործառույթը, որոնք են հարցերը, որտեղ մենք պետք է ավելի ուշադիր լինենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այս անգամ ԱԺ-ն կհակադրվի կառավարությանը։

Անդրադառնալով հարցին, թե կարծիքներ են հնչում, որ այս կառավարության ծրագիրը շատ նման է նախորդ կառավարության ծրագրին, նույնիսկ ավելի վատն է, Մակունցն ասաց, որ ընդհանրական մոտեցումների մասով բացասական բան չի տեսնում․

«Իհարկե մոտեցումները, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ քաղաքացու շահերից, եթե եղել են նախկին կառավարության ծրագրում, դրանց հանդեպ մենք եւս հետեւողական ենք լինելու»,-մասնավորապես ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։

Ինչ վերաբերում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դիտարկմանը, որ եթե հեղափոխություն անելու համար պետք էր «դուխ», ապա տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ է փող, Մակունցը նկատառում արեց, որ փողը անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ։

«Հեղափոխությունը տեղի ունեցավ, որովհետեւ այն սկսվեց մեկ մարդուց եւ սկսվեց նրանից, որովհետեւ ՀՀ քաղաքացին իրեն պատասխանատու զգաց փոփոխությունների համար ու իր ձեռքը վերցրեց պատասխանատվության այն գործիքը, որն իրենն էր: Հիմա տնտեսական հեղափոխության մասին խոսելիս վարչապետի ասածը վերաբերում էր հենց դրան, որ, այո՛, օրենսդիր, գործադիր ու դատական մարմիններում մենք ունենք մեր գործիքները` տնտեսական հեղափոխության հասնելու համար, բայց ՀՀ քաղաքացիները նույնպես իրենց գործիքները պետք է ունենան այս տիրույթում»,- ասաց Մակունցը։

Վերջինս, սակայն, չհամաձայնեց կարծիքի հետ, թե կառավարությունն ու ԱԺ-ն խուսափում են պատասխանատվությունից՝ ամեն ինչ քաղաքացու վրա դնելով։

«Սա պատասխանատվությունից խուսափել չէ: Ուզում եմ նորից ընդգծել, որ Հայաստանի խնդիրները, անկախ այն հանգամանքից, թե ինչ պայմաններում են ծագել, դրանց պատասխանատուն օրենսդիր մարմինն է, մենք ենք: Պետք է փնտրենք լուծումներ, ընդ որում՝ ոչ մեկ ճանապարհով»,-ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Տպել
1758 դիտում

Եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի մենք էլ պատասխան կտանք. Չավուշօղլու

Թթուջուր գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Դավիթ Տոնոյանն այցելել է ԶՈւ մարտական հենակետերից մեկը

Պատահական հանդիպում մեր ստերջացրած շնիկների հետ. Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել

Հաշվարկ ենք անում. Ալեն Սիմոնյանը ՔՊ կուսակցության համագումարից լուսանկար է հրապարակել

Ծեծկռտուք Երևանի փաբերից մեկում. մեկ հոգի ձերբակալվել է, մեկն էլ հոսպիտալացվել (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները սպասում են հաշվարկի ավարտին

ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային 3 մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը (տեսանյութ)

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ներգործության է ենթարկվել 1 կարկտավտանգ ամպ

Սևանա լճում հանգիստ նախընտրողները կարող են արդեն օգտվել Ալմաստ (Երևան)–Շորժա էլեկտրագնացքից

Առաջիկա 5 օրերին կեսօրից հետո ՀՀ տարածքում սպասվում է անձրեւ, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ

Արդարադատության նոր նախարարի թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշում չկա. Ավինյան

Հալիձոր գյուղում սողանք է եղել, փակել Որոտան գետի հունը. «Սատանի կամուրջ» այցն արգելված է

Երեկոյան ՔՊԿ համաժողովը կներկայացնի նախագահի թեկնածուին. վարչության անդամների ընտրություններն ընթանում են

Քաղաքապետարանը տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն

Չեմ ողջունում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ. Արարատ Միրզոյան

Անձնագրային բաժանմունքում աշխատակիցն իրավունք չունի քաղաքացուն ուղարկել այլ աշխատակցի մոտ. իրազեկում

Արտեմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

Վարժարանի ուսուցիչը կասկածվում է 15-ամյա աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ