Դատախազությունը բողոք է ներկայացրել զինված միջադեպի գործով Շշի Մելոյի որդուն եւ մյուսներին ազատելու որոշման դեմ

ՀՀ գլխավոր դատախազությունը հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Աբովյանի «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով 6 մեղադրյալներին ազատելու դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ եւս մեկ անձի վերաբերյալ այս պահին բողոքը պատրաստման ընթացքի մեջ է:

Զինված միջադեպի գործով ազատ արձակվածերի թվում է նաեւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելքի Մանուկյանի որդին՝ 24-ամյա Շանթ Մանուկյանը: Դեպքը տեղի էր ունեցել ժամը 01:30-ի սահմաններում. փոխադարձ կրակոցների հետեւանքով սպանվել էր 30-ամյա Արտաշես Գեւորգյանը, վիրավորվել 7 քաղաքացի: Դեպքից մի քանի օր անց գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից հիվանդանոցում մահացել է նաեւ 21-ամյա Ջիվան Հարությունյանը, որը Մելիք Մանուկյանի ազգականներից էր:

Այս գործով մեղադրյալների թիվը 10-ից ավելի է, որոնցից 6-ն ազատության մեջ են: Մեղադրյաների թվում են նաեւ Մելիք Մանուկյանի եղբորոդիները, բարեկամները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքի օրը նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդին, ազգականները, եւ նրանց ընկերները պետք է հավաքվեին «Պարտեզ» ռեստորանում՝ հաջողություն մաղթելու նրանց ազգականներից մեկին՝ Մանուկյանի քրոջ որդուն, որը պետք է մեկներ արտերկիր: Ռեստորան գնալու ճանապարհին Մանուկյանի եղբորոդու մեքենայի անիվը նստում է եւ այդ պատճառով մտնում են Ծառուկյանի ընտանիքին պատկանող վուլկանիզացման կետ, պահանջում փչել անիվը: Այս հարցի շուրջ էլ վիճաբանություն է տեղի ունենում վուլկանզիացիայի կետի տնօրեն հանդիսացող «Բառեց Վահրամ» մականունով հայտնի Վահրամ Գրիգորյանի, նրա եղբայրների եւ Մելիք Մանուկյանի եղբորորդու միջեւ: Վիճաբանությունից հետո եղբորորդին ու ընկերները ուղեւորվում են ռեստորան. արդեն ռեստորանում զանգահարում են Մելիք Մանուկյանի քրոջ որդիներից մեկին եւ առաջարկում հանդիպել մարզադահլիճներից մեկում, ինչը, սակայն, մերժվում է: Հակառակորդ կողմը, սակայն, սրանով չի նահանջել. նրանք տեղեկացել են ռեստորանում գտնվելու մասին եւ մի քանի մեքենաներով գնացել ռեստորան. այստեղ էլ վիճաբանությունը շարունակվել է, որն ավարտվել է փոխադարձ կրակոցներով: Նշենք, որ դեպքի վայրում մի քանի զենք է աշխատել:

Տպել
1804 դիտում

ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հանքի հարցը լուծել հանրաքվեով

Կդադարեցվի արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը. Բաքուն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ

Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է մոտ 1800 հա խոտածածկույթ

Արմավիրում հողային զանգվածի քանդման հետևանքով տեղի է ունեցել հողի դեգրադացիա. պատճառվել է 1.1 մլն դրամի վնաս

Քննարկել են բնակչության պաշտպանությանն ուղղված հարցեր. ԱԻՊԾ տնօրենն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության ղեկավարին

Այս տարի Սեւանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս է բաց թողնվել. վարչապետ

«Կանեփ-կակաչ-2019» միջոցառման շրջանակում 2 օրում մոտ 2,5 տոննա բույս է ոչնչացվել (տեսանյութ)

Մի շարք համայնքներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Խոշոր ավտովթար Վանաձորում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Փաստեր Նիկոլ Փաշինյանի կողմից հիշատակված ամերիկյան հանքի մասին

ԱՄՆ-ի նախագահը 10-րդ անգամ պապիկ է դարձել (լուսանկար)

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին

92 մարտական հաշվարկ և 10 օպերատիվ խումբ երեկ պայքարել են ՀՀ տարբեր տարածքների 60 հրդեհները մարելու համար

Վրաերթ Երեւանում․ հետիոտնը փողոցը փորձել էր անցնել չթույատրված հատվածով

Արայի լեռան ստորոտի հրդեհը չի հաջողվում մարել. աշխատում է 82 հրշեջ-փրկարար, 75 բնակիչ, անտառի 18 աշխատակից

Արմավիրի մարզում ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքում ձերբակալվել է շուրջ երեք տասնյակ մարդ

Երևանում և ևս 7 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Հայաստան է այցելել ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար կանցկացվի Երևանում

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի. Նազենի Հովհաննիսյան