2019-ին նախատեսում է ստերջացնել Երևանում թափառող էգ շների շուրջ 75 տոկոսը

Մայրաքաղաքում թափառող կենդանիների խնդիրներով այսուհետ կզբաղվի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը: Երևանի ավագանին փետրվարի 12-ին կայացած նիստում միաձայն հավանություն է տվել որոշման նախագծին:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությոն տեղեկացմամբ, ներկայացնելով Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծվող ՀՈԱԿ-ի նպատակները՝ բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Հակոբյանը նշել է, որ կազմակերպությունը, համագործակցելով ոլորտի մասնագետների և մասնագիտացած միջազգային ու տեղական ՀԿ-ների հետ, համատեղ կմշակի և կիրականացնի թափառող կենդանիների հետ կապված հիմնախնդիրների լուծման տարաբնույթ ծրագրեր: Մասնավորապես, աշխատանքներ կտարվեն թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման, ստերջացման, համարակալման և պահպանման նպատակով: Բացի այդ, գործընթացը կներառի նաև Երևանում առկա թափառող շների վիճակագրության, քարտեզագրման, նույնականացման և խնամքի ապահովում: Նշվել է նաև, որ մինչև համայնքային կլինիկայի կառուցումը, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք անասնաբուժական կլինիկաների հետ՝ գործընթացը սկսելու վերաբերյալ: 

Երևանի քաղաքապետարանը թափառող կենդանիների վերաբերյալ միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ մայրաքաղաքում այսօր թափառող կենդանիների թիվը հասել է 15-20 հազարի: Տարիներ շարունակ ոլորտում առկա խնդիրները լուծելու գործում ոչ հետևողական մոտեցումների պատճառով մայրաքաղաքում ստեղծվել է սուր իրավիճակ. ավելացել է անտուն շների քանակը, տեսակն էլ դարձել ավելի ագրեսիվ: 

Այս տարի նախատեսվում է թափառող 6000 էգ շներից ստերջացնել 4500-ը, այսինքն` շուրջ 75 տոկոսը: Ողջունելով ՀՈԱԿ-ի ստեղծման նախաձեռնությունը և գործընթացն անմիջականորեն համայնքի կողմից իրականացնելն ու վերահսկելը՝ ավագանու անդամները համոզմունք են հայտնել, որ կյանքի կոչվող ծրագիրն իր կարևորությամբ կառանձնանա թե՛ կենդանիների, թե՛ քաղաքացիների համար:

Տպել
645 դիտում

Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը վաղը փակ կլինի

Գեղարքունիքի Ծովակ գյուղում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել. վնասը՝ 18,4 մլն դրամ

Ադրբեջանում հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ կործանված ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը

Ամեն օր սովորել և ինքնազարգանալ. «Քայլ դեպի տուն» ծրագրի հյուրն էր Մխիթար Հայրապետյանը

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Ոչ շտապբուժօգնությանը վերաբերող կանչերը պետք է ուղղորդվեն դեպի պոլիկլինիկաներ. Արսեն Թորոսյան

Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել. վարակվել է Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ

Մեկին աշխատանքից ազատել ենք ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին չենք ընդունել աշխատանքի. վարչապետ

ՍԱՏՄ պաշտոնյաները չարաշահել են իրենց լիազորությունները. պետության շահերին էական վնաս է պատճառվել

«Հայկական ժամանակ»-ը խմբագիր է փնտրում

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ ` Վիդեո Բանկինգի օգնությամբ

Ն. Փաշինյանը ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկել է զարգացման երկարաժամկետ ռազմավարությունների տեսլականը

Ռեստորանում ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 29-ամյա երիտասարդը խոստովանել է

Ucom-ի ձայնային ծառայության բոլոր բաժանորդները կդիտեն uMediaroom շարժական հեռուստատեսություն՝ չվճարելով ՄԲ-երի համար

Սեփական անցյալից ուշադրությունը շեղելու տրյուկը

Փաշինյանի որոշմամբ Նաիրա Մարգարյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայ խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլին