Էդ լոխ մունք գյուդըմ ենք. հավը հավերժական շարժիչ է

13/02/2019 schedule10:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի փետրվարի 14-ի համարում

Ուտող-ուրացողները. ահա այսպես կարելի է բնութագրել երեկ խորհրդարանում տեղի ունեցած լսումները, որոնց թեման էր թռչնագրիպն ու նրա կանխարգելմանն  ուղղված միջոցառումները։ Եւ քանի որ ուրբաթ օրվանից «Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկան մեկամսյա ակցիա է կազմակերպել խորհրդարանում՝ իր արտադրանքը ձվի, խաշած ու տապակած հավի տեսքով անվճար տրամադրել է ԱԺ բուֆետին, լսումներին մասնակցող պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարբերաբար իջնում էին բուֆետ, ուտում «Լուսակերտի»  հավերն ու ձվերը եւ բարձրանալով լսումների սենյակ՝ իրենց մտահոգությունն էին հայտնում թռչնագրիպի հնարավոր տարածման վերաբերյալ։ Ի դեպ, պարզվում է` ձրի ապրանքը, անգամ եթե տեսականորեն չի բացառվում թռչնագրիպի վտանգը, շատ լավ բան է, որովհետեւ խորհրդարանի բուֆետում այս օրերին հիմնական սպառվող սնունդը հենց այդ ձվերն ու հավերն են, որն էլ առաջացնում է բուֆետի աշխատակիցների հասկանալի դժգոհությունը։

Իսկ երեկվա լսումներին մասնակցող բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները զգուշավոր լավատեսությամբ հայտարարում էին, որ առայժմ Հայաստանում թռչնագրիպի վարակ չկա, սակայն իրենք պատրաստ են դիմակայել հնարավոր վարակին, ինչքանով որ հնարավոր է դիմակայել նման վարակին։ Եւ եթե կողմերը եկան համաձայնության, որ պետք է ամեն օր պատրաստ լինել թռչնագրիպի վարակը հայտնաբերելուն եւ տղամարդավարի այդ մասին հայտարարելուն, ապա «Արզնի» թռնչաբուծական ֆաբրիկայի հիմնադիր Մարատ Գեղամի Ջանվելյանը երեկ նոր խոսք ասաց թռչնագրիպի, քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ համաշխարհային տնտեսական մաֆիայի մասին, որի զոհը դարձան միլիարդավոր անմեղ հավերը։ «Գնացի մարդի, ունեցա որդի, գդակը` պոպոզ, անունը` Կիկոս։

Վեր ելավ ծառին, վայր ընկավ քարին»,- ահա այսպես բնութագրեց թռնչագրիպի շուրջ աշխարհում ստեղծված, իր խոսքերով՝ շոուն, Մարատ Ջանվելյանը։ Եւ որպեսզի խորհրդարանն ու լրագրողները համոզվեն, որ թռչնագրիպը ընդամենը քաղաքական մեծ շոու է, Ջանվելյանն առաջարկեց իրեն տալ ցանկացած հավի բուդ եւ տեսնել, թե ինչպես է ինքը այդ բուդը ուտում։ Իսկ իր խոսքը խորհրդարանին «Արզնու» հիմնադիրը սկսեց բավականին անկեղծ նոտայով.

«Ես իմ խորհրդարանի հետ պետք է անկեղծ լինեմ։ Եթե վաղը պատերազմ եղավ, բլոկադա եղավ, ո՞վ է ձեզ պահելու։ Պարզ չի՞, որ էլի մենք ենք պահելու։ Հիմա ինչի՞ եք նման անառողջ մթնոլորտ ստեղծում այդ հարցի շուրջ, որը իրականում գոյություն չունի։ Չե՞ք հասկանում, թե Թուրքիայի հանդեպ ինչու նման բան արեցին։ Շատ պարզ. որովհետեւ Թուրքիան վերջին ժամանակներս թռչնի արտահանման առումով շատ էր հաբռգել, եւ Իրաք, Արեւելյան Եվրոպա ու նախկին ԽՍՀՄ երկրներ թռչնամիս եւ ձու արտահանող հիմնական երկիրը Թուրքիան էր։ Դրա համար էլ պետք էր կազմակերպել քաղաքական այդ շոուն»,- խորհրդարանի միամտության վրա զարմացավ Ջանվելյանը։

Ու երբ պատգամավորներից մեկը տեղեկացրեց, որ օրերս էլ մեր մյուս հարեւան Ադրբեջանն է պաշտոնապես հայտարարել երկրում թռչնագրիպի առկայության մասին, Ջանվելյանը զարմացավ, որ պատգամավորները նման պրիմիտիվ տրյուկների ենթատեքստը չեն հասկանում: «Ընդամենը չորս հատ կարապի, կրկնում եմ, չորս հատ կարապի անկման դեպք գրանցվեց, եւ այդ չորս կարապի համար Ադրբեջանը ստացավ հինգ միլիոն դոլար։ Հիմա եթե մեր երկրին էլ է փող պետք, մենք էլ կարող ենք հայտարարել, որ երկու բադ էլ մեզ մոտ է անկում ապրել։ Չի կարելի, չէ՞, նման պարզ բաները չհասկանալ»,- ջղայնացավ Ջանվելյանը։  Այնուհետեւ 40 տարվա թռչնաբույծը, որը հայտարարեց, թե ինքը ազգի հիմնական կերակրողն է, հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ.

«Հայաստանում  վասակներ կան, որոնք ապակայունացնում են իրավիճակը եւ անիծում են թռչնաբուծության հերը»։ Մենք անմիջապես փորձեցինք կոնկրետացնել վասակների ով լինելը: «Դա շատ պարզ է. նստեք երթուղայիններ, մտեք խանութներ եւ տեսեք, թե ովքեր են շրջում այդ երթուղիներով, մտնում խանութներն ու ժողովրդին կոչ անում չգնել հավ եւ ձու, այլ օգտագործել երշիկեղեն եւ այլ մեթերքներ։ Ահա դրանք էլ վասակներն են։ Այսինքն, թռչնի մսին մրցակից ցանկացած մթերքի բիզնեսով զբաղվողներին շատ էլ ձեռք է տալիս թռչնագրիպի այս շոուն, որի տակ իրականում բան չկա»,- հայտարարեց Ջանվելյանը։

Այնուհետեւ օրվա բանախոսն անցավ մեզ համար շատ զգայուն եւ կենսական հարցի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Շատերի համար կարող է եւ հասկանալի չլինել, սակայն Հայաստանում թռչնարդյունաբերության այս անկումը, որի պատճառը հավի բիզնեսի թշնամի վասակներն են, ուղղակիորեն կապ ունի ԼՂ հակամարտության հնարավոր զարգացումների հետ։ Եթե հանկարծ Ադրբեջանը որոշի կյանքի կոչել իր ռազմատենչ սպառնալիքը եւ նոր պատերազմ սանձազերծի՝ Հայաստանը գցելով տոտալ բլոկադայի մեջ, հավից բացի ի՞նչ պիտի ուտի բլոկադայում հայտնված հայն ու ղարաբաղցին, եթե այսօր անիծում են թռչնաբուծության հերը։ «Հասկացեք, էլի, ախր»,- բացատրելուց վերջնականապես զզվեց թռչնաբույծը։

Ինչ վերաբերում է կանխատեսումներին, թե գարնանամուտին չվող թռչունները Թուրքիայից կվերադառնան Հայաստան՝ իրենց հետ բերելով թռնչագրիպի վիրուսը, պարոն Ջանվելյանը երեկ իր ելույթի մի հատվածն էլ նվիրեց աշխարհագրությանը` բացատրելով, որ Հայաստանը չուի կենտրոնագիծը չէ, որպեսզի չուերի բոլոր ճանապարհներն անցնեն Հայաստանով։ Բացի այդ, Ջանվելյանի գործընկերներն ամեն օր շատ ուշադիր հետեւում են հոկտեմբերին Թուրքիա չված եւ վերջերս Հայաստան վերադարձած մի քանի բադերի, որոնց տրամադրությունն ու առողջական վիճակը առ այս պահը փայլուն է։ Այնպես որ, թռչնաբույծները խորհուրդ են տալիս թուլանալ, հանգստանալ եւ ուտել հավի միս։

Այդուհանդերձ, եթե այս քաղաքա-տնտեսա-մաֆիոզական շոուն շարունակվի, ապա Հայաստանի բոլոր թռչնաբուծարանները կթարգեն հավի բիզնեսը, եւ ինչպես տեղեկացրեց Ջանվելյանը, կանցնեն ուրիշ գործի։ Իսկ առայժմ թռչնարդյունաբերությունը Հայաստանում 30 եւ ավելի տոկոսի վնասներ է կրում, ուստի թռչնաֆաբրիկաները դիմել են կառավարությանն ու նախագահին՝ որոշակի հարկային արտոնություններ եւ վարկեր ստանալու համար, մինչեւ տեսնենք ինչ կլինի։ Որովհետեւ, ինչպես ասաց Մարատ Ջանվելյանը, հավը օղու բիզնես չի, որ ռուբիլնիկը անջատես ու վերջ. հավը ամենօրյա խնամք է պահանջում։ Լսումների վերջում Մարատ Ջանվելյանի կողմից արվեց նաեւ մեկ գիտական գյուտի հայտարարություն։ Դարեր շարունակ մարդկությունը փնտրել ու չի գտել հավերժական շարժիչը, մինչդեռ 40 տարվա թռչնաբույծն այն գտել է: «Հավը դա հավերժական շարժիչ է։ Այնպես որ, վսյո էտո չուշ»,- թռչնագրիպի թեմայով խորհրդարանական երեկվա լսումներն ամփոփեց Մարատ Գեղամի Ջանվելյանը։ Թեմայի ավարտին բոլորը իջան բուֆետ՝ ուտելու «Լուսակերտի» ձվերը։  

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
1293 դիտում

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում