Լավագույնը լավերից. Կարեն Ճշմարիտյանը, չգիտես ինչու, գոհ է մնացել

13/02/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի փետրվարի 14-ի համարում

2005 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) թողարկել է 190.4 մլն դոլարի արտադրանք եւ իրացրել է դրա  99.5 տոկոսը՝ 189.5 մլն դոլար ընդհանուր արժեքով: Անցած շաբաթ լրատվական գործակալություններից մեկին այս մասին հայտնել էր ԶՊՄԿ-ի կոմերցիոն տնօրեն Արծրուն Ավետիսյանը: Եթե Հայաստանը իրավական երկիր լիներ, այս տեղեկատվությունը դատախազության համար կարող էր հիմք հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար: Իսկ այդ գործով կարող էին անցնել այն մարդկանցից ոմանք, ովքեր ամեն հինգշաբթի դեմքի սաստիկ հայրենասիրական արտահայտությամբ մասնակցում են կառավարության նիստերին: Ինչպես Հայաստանի գրեթե բոլոր խոշոր ձեռնարկությունների մասնավորեցման դեպքում, ԶՊՄԿ-ի սեփականաշնորհումը սկզբում հայտարարվեց որպես «դարի» գործարք, սակայն որոշ ժամանակ անց պարզվեց, որ դա պարզապես «ավանտյուրա» էր:

Տվյալ դեպքում կարելի է ասել՝ «դարի ավանտյուրա»: Տնտեսագիտության պատմության մեջ դժվար է գտնել մի դեպք, երբ նախ գործարանը վաճառվում է իր արժեքից մի քանի անգամ ցածր գնով, իսկ դրա դիմաց գնորդը վճարում է նույն գործարանի հասույթից ստացված գումարներով, ինչը եւ տեղի է ունեցել տվյալ դեպքում: Հիշեցնենք, որ ի սկզբանե  ԶՊՄԿ-ի վաճառքի գինը հայտարարվեց 132 մլն դոլար, սակայն  Կառավարության 2004թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ գնորդը պետական բյուջե վճարեց ընդամենը 40 մլն դոլար՝ մնացած  92 մլն-ը հաջորդ տարի, այսինքն՝ 2005թ. վճարելու պայմանով: Արդյունքում ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի՝ 60 տոկոսի սեփականատերը դարձավ գերմանական «Cronimet» ընկերությունը:

Բաժնետոմսերի մնացած մասը բաշխվեց երեք այլ ընկերությունների միջեւ՝ 15 տոկոսի սեփականատեր դարձավ «Մաքուր երկաթի գործարանը», իսկ 12.5-ական տոկոս բաժին հասավ «Armenian molibdenum production» ՓԲԸ-ին եւ «Zangezur mining» ԲԲԸ-ին: Իսկ խոսքը մի ընկերության սեփականաշնորհման մասին է, որը անցած տարի գլխավորում էր Հայաստանի 300 խոշոր հարկատուների ցուցակը: Օրինակ՝ 2005 թվականին ԶՊՄԿ-ն պետական բյուջե է վճարել  ընդհանուր առմամբ շուրջ 66 մլն դոլարի հարկ, այսինքն՝ նրա եկամուտը դրանից մի քանի անգամ մեծ է եղել: Հիշեցնենք, որ 2004թ., այսինքն՝ սեփականաշնորհման ժամանակ, ԶՊՄԿ-ի տարեկան շահույթը կազմել էր մոտ 20 մլն դոլար:

Այսինքն՝ անգամ ամենավատ տարբերակով աշխատելու դեպքում գործարանի նոր գնորդը ընդամենը 6 տարվա ընթացքում կարող էր վերադարձնել իր ներդրած գումարը: Նկատենք, որ տնտեսագիտության պատմությունը նման օրինակների առումով եւս աղքատ է: Սակայն ողջ խնդիրն այն է, որ անգամ ամենամեծ ցանկության դեպքում այս գործարքը հնարավոր չէ տեղավորել ոչ միայն դասական, այլեւ ՀՀ օրենքների տրամաբանության մեջ: Նախ մասնավորեցման շուրջ քննարկումների ժամանակ բազմաթիվ փորձագիտական գնահատականներ հնչեցին, որոնց համաձայն, ԶՊՄԿ-ի իրական արժեքը հասնում է մի քանի հարյուր միլիոն դոլարի: Անգամ այդ շրջանի պաշտոնական մամուլում գործարանի իրական արժեքի կոնկրետ թվեր էին նշվում՝ 450-500 մլն դոլար, որոնք նույնպես ակնհայտ նվազեցված են:

Այդ մասին են վկայում նաեւ ԶՊՄԿ-ի արտադրության ծավալների եւ եկամուտների մասին վերը նշված տվյալները: Եւ համադրելով այս բոլոր թվերն ու գնահատականները, կարելի է մտածել, որ ԶՊՄԿ-ն 132 մլն դոլարով գնելու համար գնորդը առնվազն մի քանի հարյուր միլիոն դոլարի «մաղարիչ» պետք է աներ, որպեսզի Կարեն Ճշմարիտյանի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովը որոշում կայացներ իր օգտին: Իսկ այն փաստարկները, որ ներկայացվում էին սեփականաշնորհման ժամանակ, մեղմ ասած, քննադատության չեն դիմանում: Երկու տարի առաջ ԶՊՄԿ-ն մասնավորեցնելիս իշխանությունները կանխատեսում էին, որ պղնձի եւ մոլիբդենի համաշխարհային գները կնվազեն, այդ պատճառով գործարանը գնալով կորցնելու է իր գրավչությունը: Նշենք, որ անցած երկու տարիներին տեղի է ունեցել ճիշտ հակառակը:

Եթե 2004 թվականի ապրիլին, ԶՊՄԿ-ի սեփականաշնորհման բանակցությունների մեկնարկի ժամանակ, պղնձի 1 տոննայի արժեքը 3106 դոլար էր, ապա 2006 թվականի փետրվարի 13-ի դրությամբ միջազգային բորսաներում 1 տոննա պղինձը վաճառվում էր 4838 դոլարով, այսինքն՝ անցած 2 տարիներին այն աճել է շուրջ 60 տոկոսով: Սակայն խնդիրը պղնձի գինը չէ: Խնդիրն այն է, որ պետական սեփականություն հանդիսացող գործարանը վաճառվել է իր արժեքից ակնհայտ ցածր գնով, այսինքն՝ պետությանը մի քանի հարյուր միլիոն դոլարի վնաս է հասցվել, այսինքն՝ գրպանել են մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս պատկանող գումարը, եւ այդքանից հետո այդ գործարքի պատասխանատուները շարունակում են պաշտոնավարել:

Ավելին՝ ԶՊՄԿ-ի հետ կապված մեկնաբանություն ստանալու մեր խնդրանքին ի պատասխան Կարեն Ճշմարիտյանը իր մամլո խոսնակի միջոցով փոխանցեց, թե այդ թեմայով ասելիք չունի, քանի որ ԶՊՄԿ-ի մասնավորեցումը ինքը համարել եւ շարունակում է համարել սեփականաշնորհման լավագույն գործարքներից մեկը: Եւ քանի որ Կարեն Ճշմարիտյանի հանրահաշվական գիտելիքները կասկած չեն հարուցում, մնում է հանգել այն եզրակացությանը, որ այն, ինչը հանցագործություն է  ՀՀ քաղաքացիների տպավորությամբ, հասկանալի պատճառներով լավագույն գործարք է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի համար: Ու մի օր կարող է անակնկալ ձեւով պարզվել, որ, օրինակ, Կարեն Ճշմարիտյանը ՀՀ թիվ մեկ գործարանի բաժնետեր է, այնպես, ինչպես անակնկալ կերպով պարզվեց, որ նրա հորեղբորորդին` ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Հայկ Ճշմարիտյանը, իր պաշտոնավարությանը զուգահեռ կարողացել է ՀՀ-ում հինգ աստղանի հյուրանոց կառուցել: Իհարկե, ինչպես ավագ, այնպես էլ կրտսեր Ճշմարիտյանները թերեւս մանր ձկներ են: Իսկ խոշոր շնաձկները շարունակում են իրենց լողը բաց օվկիանոսում:

Գառնիկ Գեւորգյան

Տպել
1292 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին