Տնտեսական հեղափոխության հաղթանակը բոլորինս է լինելու, պարտության պատասխանատուն կարծես թե Դուք եք մնալու․ Ս․ Բագրատյան

Հաղթանակն ունի բազմաթիվ տերեր, պարտությունը որբ է եւ անտեր: Մենք Ձեզ հաղթանակ ենք մաղթում տնտեսական հեղափոխության ձեր տեսլականում, բայց այդ հաղթանակը բոլորինս է, պարտության պատասխանատուն կարծես թե Դուք եք մնալու: Այսօր՝ փետրվարի 13-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այսպես սկսեց իր խոսքը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Բագրատյանն ասաց, թե կառավարության ծրագրի հիմքում դրված է ազատ խաղացողի տեսլականը. «Տնտեսական հեղափոխության պարագայում խիստ վտանգավոր է եւ ռիսկային խաղի կանոնների անհստակությունը: Բայց եւ կարող է հաջողության հասնել այն տեսքը, որը դուք տվել եք ծրագրին: Ամեն դեպքում անհասկանալի է, թե ինչու եք նշել տնտեսական աճի առնվազն 5 տոկոս: Դուք զգուշավորության շեմ եք վերցրել, որը նախորդ կառավարությունն էլ ուներ: Ես առաջարկում եմ հանել այդ 5 տոկոսը, որովհետեւ ձերը թռիչքի հեղափոխություն է, իսկ այդ թիվը հեղափոխական ցուցանիշ չէ»:

Պատգամավորն ասաց, որ ինքը տնտեսական հեղափոխության պայմաններում կցանկանար ագրեսիվ մոտեցում տեսնել՝ նշելով, որ կառավարության ծրագրում դրա փոխարեն կա զգուշավորություն: Բագրատյանի կարծիքով՝ ի տարբերություն քաղաքական հեղափոխության՝ տնտեսականի դեպքում կառավարությունն ուզում է հետ քաշվել, որ ժողովուրդն անի տնտեսական հեղափոխությունը:

Փաշինյանը չհամաձայնեց Բագրատյանի հետ․

«Մենք ասում ենք նույնը, ինչ քաղաքական հեղափոխության ժամանակ, ասում ենք, որ հնարավորություններ պետք է ստեղծել եւ ուղղություններն էլ ենք ասում»,-ասաց վարչապետը՝ օրինակ բերելով գյուղատնտեսության ոլորտը․

«Գյուղատնտեսության ոլորտում ասում ենք՝ հույսը պետք է դնել արտահանման վրա, անասնաբուծության մասին խոսելիս ասում ենք, որ եթե դա ուղիղ կապի մեջ չդնենք արտահանման հետ, մենք պրոբլեմ ենք ունենալու։ Ենթադրենք, մարդիկ սկսում են խոզաբուծությամբ զբաղվել, երբ առաջարկը մեծանում է, շուկայում գներն ընկնում են։ Այդ դեպքում իրենք իրենց աճեցրած խոզի վաճառքի արդյունքում չեն կարողանում ծախսերը հետ բերել։ Մենք ասում ենք, որ մեր անասնապահությունը նույնպես պետք է հենված լինի արտահանման տրամաբանության վրա, որտեղ շուկան անսահմանափակ է։ Եթե չի արտահանվում, մենք խնդիր ենք ունենալու»։

Փաշինյանի խոսքով՝ իրենք վարկ ենք տալու միկրոբիզնեսի համար, որ գյուղացին աճեցնի կենդանի, վաճառքի եկամուտ ստանա․

«Մենք չենք ուզում պետական աջակցության ծրագրերով նրան անընդհատ գցենք սնանկացումների ցիկլի մեջ»։

Բագրատյանի համար այս տրամաբանությունը հասկանալի է, բայց, ինչպես ինքը նշեց, մեթոդների մեջ է տարբերությունը, եւ այս գործընթացում էական նշանակություն ունի մեր գիտական ներուժի ներգրավումը։

Տպել
1486 դիտում

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով