Ո՞վ ասաց, որ ներքին պարտք է կուտակվելու. ես ասել եմ, որ գազի գինը չի բարձրանալու. վարչապետը` Բաբաջանյանին

Ես ասել եմ, որ գազի գինը չի բարձրանալու, դուք ասում եք, որ հայտարարել եմ, որ գազի գինը փաստորեն արդեն բարձրացել է: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Բաբաջանյանն անդրադարձել էր գազի գնի հետ կապված խնդրին. նա հացրեց, թե ինչպե՞ս է փոխհատուցվելու Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացումը սպառողների համար այն դեպքում, երբ դեռ ՌԴ-ում վարչապետը հայտարարել էր, որ սուբսիդավորում բյուջեից չի լինելու: Պատգամավորը նաեւ ասաց, որ եթե բանակցությունների արդյունքում չգտնվեն ծախսերի կրճատման ուղիները, կստացվի, որ արդեն ներքին պարտք է կուտակվում. «Ունե՞նք պատկերացում, թե ինչպես ենք այդ պարտքը մարելու՝ գույքո՞վ»,- հարցրեց Բաբաջանյանը:

«Ես Ձեր մտքերի ընթացքը, անկեղծ ասած, չեմ հասկանում: Իսկ ո՞վ ասաց, որ ներքին պարտք է կուտակվելու: Ես ասել եմ, որ գազի գինը չի բարձրանալու, դուք ասում եք, որ հայտարարել եմ, որ գազի գինը փաստորեն արդեն բարձրացել է:

Պետությունը գազ չի գնում, գազը գնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Իսկ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ինչքանով է գնում, դա ուրիշ թեմա է: Իսկ պետությունը գործ ունի Հայաստանի սպառողների հետ եւ մենք ասել ենք, որ 2019 թվականին գազի գինը չի բարձրանա: Իսկ բանակցությունները վերաբերում են մեր շահերի պաշտպանությանը»,- ասաց վարչապետը:

Վարչապետը նշեց, որ այդ հարցի շուրջ կա հայ-ռուսական հարաբերությունների ու ԵԱՏՄ-ի շրջանակներում քննարկման անհրաժեշտություն:

«Այդ քննարկումները պետք է իրականացնենք ու պաշտպանենք Հայաստանի շահերը: Ինչ վերաբերում է ներքին պարտքի կուտակմանը՝ դուք արդեն եզրակացություններ ենք արել: Ձեր խոսքի մեջ ակնարկ կար նույնիսկ «Հայռուսգազարդ»-ի հայտնի պայմանագրի սխեմաների եւ այլն: Այդպիսի բան չկա եւ չի լինելու: 2019 թվականի հետ կապված որեւէ այդպիսի սխեմա չի աշխատում եւ մենք ընդհակառակը՝ խնդիր ենք դնում «Գազպրոմ Արմենիա» ընկերության եւ այդ համակարգի օպտիմալացման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ, եւ մենք պետք է այդ ուղղությամբ աշխատենք»,- ասաց վարչապետը:

Տպել
2926 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան