Մենք բոլորս մեր դերը պետք է գիտակցենք եւ ճիշտ կատարենք. Վարազդատ Կարապետյան

Եթե մենք ուզում ենք, որ մեր երկիրը զարգանա, այս լավատեսության պաշարը չպետք է թուլանա, այլ պետք է ուժեղանա: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ` մտքերի փոխանակության ժամին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

«Մենք պետք է հստակ սահմանենք՝ ինչ է տնտեսական հեղափոխությունը, որովհետեւ իրականում այստեղ ընկալման տարբերություններ կան: Հնարավոր է, որ մենք ընկալենք տնտեսական հեղափոխությունը որպես մի իրավիճակ, երբ մեր երկրում, օրինակ, ավելի շատ արտաքին ներդրումներ են արվում: Հնարավոր է, որ ընկալենք իրավիճակ, երբ մեր ՀՆԱ-ն պետք է կրկնապատկվի, արտահանումը դառնա ՀՆԱ-ի 50 տոկոսը եւ այլն:

Բայց, եթե մենք խոսում ենք հեղափոխությունից, նշանակում է՝ դրա տակ ինչ-որ փիլիսոփայություն կա եւ ինչ-որ արժեքների համակարգ: Առավելապես` ինչպես հեղափոխության ժամանակ, մարդը ամենակարեւոր արժեքն է գործընթացի եւ այս ամբողջ պրոցեսի հիմնական դերակատարը: Եւ ինչով է Հայաստանում առկա իրավիճակը հիմա աշխարհի ուշադրության կենտրոնում, որ մենք բացառիկ հնարավորություն ունենք մարդկային ստեղծարար ուժը դարձնել տնտեսական աճի հիմնական գործոն»,- ասաց Կարապետյանը:

Պատգամավորի խոսքով՝ իրենք հայտարարում են, որ Հայաստանում ոչ թե կապիտալն է տնտեսական աճի շարժիչ ուժը, այլ մարդկային ստեղծարար ուժը եւ այստեղ է հեղափոխությունը:

«Այսինքն, եթե մեր գործընկերները ուզում են մեզ նոր ճանապարհներ ցույց տալ, պետք է ցույց տան այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան` ինչպես անել, որ մարդիկ ավելի շատ ստեղծագործեն մեր երկրում, ավելի լավ աշխատեն մեր երկրում, ավելի լավ մարդիկ զգան իրենց այդ աշխատանքի մեջ, սիրեն այդ աշխատանքը: Մենք էլ մեր աշխատանքը վերջիվերջո, որովհետեւ մեր դահլիճում տխուր է անընդհատ անցնում օրը, եթե նկատել եք: Ժպիտ չկա մեր դահլիճում, դա նշանակում է, որ մենք էլ մեր աշխատանքից հաճույք չենք ստանում ու դա շատ վատ է: Մենք մեր աշխատանքից պետք է սկսենք հաճույք ստանալ:

Իհարկե, այստեղ լուսամուտներ չկան, ամեն ինչ արված է, որ մենք վատ զգանք մեզ, բայց մենք պետք է փորձենք կոտրել այս իրավիճակը եւ փոխել իրավիճակը: Մենք պիտի ժպտանք եւ այն ամեն ինչը, ինչ որ ասում ենք ժողովրդին, պետք է ժպիտով ասենք: Որովհետեւ եզակի հնարավորություն է մեր ժողովրդի համար՝ վերցնել իրավիճակը իր ձեռքը, տնտեսության զարգացման եւ ստեղծարար աշխատանքը դարձնել առանցքային գործոն՝ զարգացման համար»,- նշեց Կարապետյանը:

Մյուս խնդիրը, ըստ պատգամավորի, այն է, որ ասում են՝ կառավարության ծրագրի մեջ շատ են նմանությունները նախորդ կառավարությունների ծրագրերին. «Եթե վերցնենք, ինչ անել հարցի տեսանկյունից, հնարավոր է՝ շատ են նմանությունները: Որովհետեւ, օրինակ, ճանապարհ պետք է սարքենք եւ նախորդ կառավարության եւ այս կառավարության խնդիրներից մեկը ճանապարհ սարքելն է: Բայց հիմնական տարբերությունը ինչումն է. մենք հայտարարում ենք՝ ինչ նպատակով պետք է աշխատենք, այսինքն, ում համար է այս ամեն ինչը արվում եւ ինչպես անենք: Եւ հայտարարվում է, որ ծրագրի հիմնական նպատակը մարդն է եւ մարդու զարգացումը, որովհետեւ, եթե մարդու զարգացումը չլինի, այլ ասենք այն թիվը` օրինակ 5 տոկոսը, որ քննադատում, ասում են՝ 5 տոկոս է դրված, եթե լիներ 9 տոկոս կամ 15 տոկոս, դրանից ի՞նչ կփոխվեր: 5 տոկոսը նվազագույն շեմ է դրված, որպեսզի մենք հասկանանք, որ դրանից ներքեւ մեր բյուջեի ծախսերի կատարման տեսանկյունից խնդիր կունենանք: Բայց ինչպիսին կլինի իրավիճակը, շատ դժվար է կանխատեսել:

Մեր գործընկերը քիչ առաջ խոսում էր, որ տնտեսության զարգացման մոդելը պարզ չի: Պարզ չի, որովհետեւ մենք չենք կարող հիմա մոդել դնել տնտեսության զարգացման հիմքում, որովհետեւ մոդելը կաղապար է: Իսկ չի կարող ստեղծագործ պրոցեսը կաղապարել, երբ մենք խոսում ենք հեղափոխության մասին, հեղափոխական արժեքների մասին:

Եւ մյուսը՝ ինչպես անել. այդ ինչպես անել հարցի պատասխանը ծրագիրն ամբողջությամբ տալիս է՝ ազատ դաշտ ստեղծելով, կոռուպցիայից զերծ հանրություն ստեղծելով: Այսինքն, մենք էլի հնարավոր է՝ նույն ճանապարհը կառուցենք, բայց ճանապարհը կկառուցենք մեր ժողովրդի համար, Հայաստանի քաղաքացու համար, այլ ոչ թե այն բանի համար, որ Իրանի բեռնատարը անցնի Վրաստան»,- ասաց Կարապետյանը:

Պատգամավորը նշեց, որ դա էլ է շատ կարեւոր նպատակ, բայց մեր երկրի ցանկացած գործողության վերջնանպատակ մարդն է, մեր երկրի քաղաքացին. «Եւ ինչպե՞ս անենք, անենք այնպես, որ այդ ճանապարհը կառուցելու պրոցեսում կոռուպցիոն ռիսկերը բացառենք:

Մի շատ կարեւոր խնդիր կա` կապված է լավատեսության հետ: Սա ամենամեծ ռեսուրսն է, որ կուտակված է հիմա եւ մենք այդ ռեսուրսը պետք է սնենք բոլոր կողմերից` բոլորս: Որովհետեւ, եթե մենք ուզում ենք, որ մեր երկիրը զարգանա, այս լավատեսության պաշարը չպետք է թուլանա, այլ պետք է ուժեղանա: Դրա համար բոլորս մեր դերը ունենք:

Կառավարությունը իր դերը` հավասար պայմաններ ստեղծելով, ժողովուրդն իր դերը ունի`ստեղծարար աշխատանքով, անընդհատ աշխատելով եւ սովորելով: Պետք է միջավայր ստեղծենք, որ բոլորս հաճույք ստանանք մեր սովորելուց: Մարդկանց տարբեր գործոններ կան, որ դրդում են ծուլության: Ամենակարեւոր գործոնը, եթե մարդը չի գտնում իր սրտի թելադրած կրթությունը կամ աշխատանքը: Եթե չգտավ` գնում է ծուլության:

Դա ես ամեն օր իմ ընտանիքում, իմ մեծ աղջկա օրինակով գիտեմ: Հենց այդ կրթական առարկան իրեն հետաքրքիր չի, ինքը ծուլանում է, անհնար է սովորի այդ առարկան: Այսինքն, մենք պետք է այնքան բազմազանություն ապահովենք ե՛ւ մեր կրթական համակարգում ե՛ւ մեր տնտեսության մեջ, որ մեր երկրի բոլոր քաղաքացիները իրենց հարմար, իրենց սրտի թելադրած զբաղմունքը, կրթությունը եւ աշխատանքը կարողանան գտնել»,- ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ լավատեսության տեսանկյունից մի կարեւոր խնդիր էլ կա. «Հիմա ընդդիմության դերը ճանապարհներ ցույց տալն է, եթե մենք սահմանում ենք նպատակը եւ ասում ենք, որ մեր նպատակն այն է, որ մարդիկ մեր երկրում երջանիկ լինեն եւ մարդու ստեղծարար աշխատանքը ամենակարեւոր գործոնն է մեր երկրի աճի, նշանակում է՝ ակնկալում ենք, որ դուք լրացուցիչ ճանապարհներ ցույց կտաք:

Այսինքն, մեր տեսած ճանապարհին կգումարեք եւս մի քանի ճանապարհ եւ հանրությունը ընտրելու շատ տարբերակներ կունենա: Եւ մենք չենք ակնկալում, որ դուք ուղղակի կսեւացնեք այն ճանապարհները, որոնք նախանշվում են: Սա շատ կարեւոր հարց է: Ես խնդրում եմ եւ մեր ընդդիմադիր ընկերներին եւ հատկապես լրագրողներին:

Հիմա էլ, որ դուրս ենք գալիս, միջանցքներում կարող է լրագրողը կանգնեցնի եւ հարցնի՝ այս մարդը այս մարդուն ասել է բոմժ, դու համաձա՞յն ես այդ կարծիքին, թե չէ: Սա է հիմա լրագրության պատմությունը, ցավոք սրտի, եթե լրագրողը չի գիտակցում, որ ինքն էլ պետք է արժեք ավելացնի եւ որ ինքը պետք է խոսի այսօրվա գործողություններից եւ մեր ապագա պլաններից: Տեսեք, ինչո՞ւ պետք է լրագրողը ապագա պլաններից խոսի, որովհետեւ մենք պետք է կապված լինենք իրար հետ այսօր եւ կապված լինենք իրար հետ վաղը: Եւ այսօր պետք է դնենք մեր վաղվա ամուր կապերի հիմքը: Որտեղի՞ց իմանանք այդ մասին` այդ հիմնական ֆունկցիան լրագրողներինն է»- ասաց պատգամավորը:

Պատգամավորը մի խնդիր նշեց կառավարության ծրագրի մեջ. «Մենք նշում ենք, որ՝ այո, տնտեսության հիմնական դերակատարը ձեռնարկություններն են եւ մարդիկ, ես շատ կուզեի, որ հիմա, երբ որ կառավարությունը սկսի իր աշխատանքը, ստեղծվեն հարթակներ, որոնց միջոցով ձեռնարկությունները ուղիղ կապ կունենան կառավարության հետ` բոլոր ոլորտներում` գինեգործության, դեղագործության:

Այսինքն, եթե մենք ասում ենք՝ արտահանումը մեր համար էական է, բոլոր ոլորտներում ձեռնարկությունների եւ կառավարության կապը ստեղծող հարթակներ պետք է ունենանք: Հարթակները իհարկե առավելապես պետք է ֆինանսավորվեն մասնավոր հատվածի կողմից, բայց քանի որ դրա կարեւորությունը նաեւ գիտակցվում է կառավարության կողմից, այն կարող է սկզբնական շրջանում նաեւ խրախուսվել կառավարության կողմից ե՛ւ արհմիությունների գործունեության մասով ե՛ւ մասնագիտական ե՛ւ գործարար միությունների մասով:

Երբ որ ես դուրս էի գալիս` մեր սենյակում 2 մարդ՝ Ռիման եւ Գրիշան` վարորդը եւ գործավարը, ասացին, որ ես պետք է կողմ քվեարկեմ ծրագրին, որովհետեւ իրենք վստահում են: Վստահում են, որ այս առաջնորդությամբ մեր երկիրը կգնա առաջ եւ իրենք պատրաստ են իրենց դերը վերցնել եւ մենք բոլորս մեր դերը պետք է գիտակցենք եւ ճիշտ կատարենք»,- իր ելույթը եզրափակեց Կարապետյանը:

Տպել
2225 դիտում

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ