Ֆիքսված մեկ փոխմարզպետը, կրճատվող հաստիքները, Լապշինն ու Անին. Սուրեն Պապիկյանը պատասխանել է հարցերին

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին ներկայացնելուց հետո ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Առաջին գծում հաստիքների կրճատումն էր: Ինչպես է կազմակերպվելու այս գործընթացը, ո՞վ եւ ինչ կերպ է որոշելու, թե որ աշխատակիցն է շարունակելու աշխատանքը կամ հակառակը: Նախարարը հստակ պատասխան չուներ: Հստակ էր միայն հաստիքների կրճատման հրահանգը, բայց ով եւ ինչպեսը դեռ հատնի չէ:

«Տարբեր մարզերի համար կգործեն տարբեր մեխանիզմներ, մենք արդեն խորհրդատվական ընկերություններ ենք ներգրավել, ովքեր ուսումնասիրել են եւ արդեն առանձնացրել ենք օղակներ, թե որ մարզում որ օղակն է ուռճացված: Այսինքն, կարող է ստացվի այնպես, որ Գեղարքունիքի մարզում կրճատվի իրավաբանական վարչությունը, Շիրակի մարզում՝ ՏԻ վարչությունը, ես օրինակներ եմ բերում: Այսինքն, չեմ կարող ասել, թե էս պահին էստեղ որ վարչություններին ու բաժիններին կվերաբերվի սա: Բայց վերախմբավորումներ են լինելու, տարբեր բաժիններ իրենց մեջ ներառելու են այլ բաժիններ, անվանումների եւ գործառույթի փոփոխություններ են լինելու: Մարզպետի լիազորությունները կֆիքսվեն տարածքային կառավարման մասին օրենքով, որն արդեն կառավարությունում է, շուտով կշրջանառվի»,-ասաց  Սուրեն Պապիկյանը:

Ինչ է նախատեսվում փոխմարզպետների մասով, քանիսը կաշխատեն Շիրակի մարզպետարանում՝ ՀԺ-ի հարցին նախարարը պատասխանեց՝ թիվը կորոշվի կրճատումների արդյունքում:

«Այսինքն, կառավարության որոշում պիտի լինի, նախագծով այս պահին նախատեսված է 1 փոխմարզպետ, եւ հիմա մինչ նախագծի որոշում դառնալը մենք բոլոր տեղերում արդեն անցում ենք կատարել մեկական փոխմարզպետերի, միայն 2 մարզում կա երկու փոխմարզպետ: Պետք է հասկանանք՝ բարդություն առաջացնու՞մ է աշխատել մեկ փոխմարզպետով, թե՝ ոչ: Կարծում եմ, չի առաջացնում, եւ նախագիծը հենց այդպես էլ կընդունվի: Այնուամենայնիվ, քննարկելի է դեռեւս»:

Խոսվեց նաեւ բլոգեր Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան գրառման մասին, որով բլոգերը մտահոգություն էր հայտնում Անին առանց Թուրքիա գնալու տեսնելու եւ առկա բարդությունների հետ կապված:

«Հայ ու ռուս սահմանապահների միմյանց հետ ունեցած անճշտությունների հետևանքով մենք չտեսանք հինավուրց հայկական մայրաքաղաքը: Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանը հսկում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը: Հայկական կողմը թույլտվություն ստանալու համար ուղղորդում էր ռուսների մոտ, ռուսները՝ հայերի: Մոտ 3 շաբաթ տեւեց սա: Որպես բոնուս մենք մոտիկից տեսանք, թե ինչով են ապրում սահմանամերձ գյուղերի բնակիչները»,-գրել է Լապշինը: Ըստ նրա, անիմաստ բյուրոկրատիայի պատճառով Հայաստանը կորցնում է շատ կարևոր զբոսաշրջային օբյեկտ՝ բաց թողնելով հայկական կողմից 300 մետր հեռավորության վրա գտնվող սեփական հինավուրց մայրաքաղաքը երկիր ժամանած զբոսաշրջիկներին ցույց տալու հնարավորությունը:Լուսանկարը Լապշինի ֆեյսբուքյան էջից

«Խնդիրն այն է, որ հին խորհրդային ցանկապատը ձգվում է իրական սահմանից 3-4 կմ այն կողմ, որտեղ զորամաս է տեղակայված: Դրանից այն կողմ անցնելու հնարավորություն չկա: Չնայած որ կարող էին զբոսաշրջիկներով շատ ավտոբուսներ տանել: Սա նաեւ հնարավորություն է, որ տեղի բնակիչները, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, կարողանան գումար վաստակել», - գրել է բլոգերը:Լուսանկարը Լապշինի ֆեյսբուքյան էջից

Նախարարը լսեց, սակայն ասաց՝ խնդրին խորապես ծանոթ չէ, անպայման կուսումնասիրի եւ նկատի կունենան:

«Ես կարծում եմ, որ զբոսաշրջության մեջ դա կարող է լինի եւ կարեւոր ուղի դառնա, եւ այս հարցում մեր գործընկեր գերատեսչության հետ, մասնավորապես սա ազգային անվտանգության խնդիր է, նաեւ սահմանապահների հետ քննարկման ու բանակցության խնդիր է: Հարցը կբարձրացնեմ եւ շահագրգիռ եմ, որ այն լուծվի: Խնդրին մանրամասն չեմ տիրապետում, խոստանում եմ, հետամուտ կլինեմ»:

Տպել
1442 դիտում

Առաջիկա օրերին որոշ շրջաններում ձյուն, մյուսներում՝ անձրև կտեղա. ջերմաստիճանը կբարձրանա

Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Էդգար Պենյա Պառայի՝ ընդլայնված կազմով հանդիպումը

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ազատման դիմում է ներկայացրել

Երկարացվել են Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ռազմական ներկայության ժամկետները

Վանաձորի նախկին քաղաքապետի գլխավորած «Ասլանյան դաշինք»-ում ընդգրկված է երկու կուսակցություն

Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Արցախի ՔԿ վարույթ է ընդունվել ադրբեջանցիների կողմից Ճարտար գյուղի բնակչի 32 կովն ու 13 հորթը հափշտակելու գործը

Սենատը Ջեֆ Ֆլեյքին հաստատել է Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում

Գործարկվելու է Զառիթափ բնակավայրի շչակը

Ովքեր են Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուները

Ըստ «Ֆորբսի»՝ Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդն աշխարհում

Երկարաձգվել է «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման ժամկետը

ԱԺ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում քննարկում է Արտակ Մանուկյանի թեկնածությունը. ինչ կենսագրություն ունի նա

Հայաստանում 1 օրում կորոնավիրուսի 2074 նոր դեպք է հաստատվել

Ընդդիմության հետ կոնսեսուսի չեկանք. ՔՊ-ն չմիացավ ընդդիմադիրների հայտարարությանը

Արցախում բուժում է ստանում կորոնավիրուսի 145 վարակակիր. 18 մարդու վիճակը ծայրահեղ ծանր է

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Քեթրին Քլարկի հետ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կրճատող նախագիծը

ՀՀ նախագահը Սաուդյան Արաբիայում այցելել է «Ապագա ներդրումային նախաձեռնություն» 5-րդ համաժողովին, զրուցել թագաժառանգի հետ

Հայկ Սարգսյանը Տաջիկստանում հանդիպել է ՀԱՊԿ Փոխգործակցություն-2021 զորավարժությունների մասնակիցներին

«Դու գնացիր կռիվ, տղես». Արսեն Սաֆարյանի նոր տեսահոլովակում նկարահանվել են պատերազմում զոհվածների ծնողները (տեսանյութ)

Ամանորի տոները կրճատելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Իրավական ծառայությունների գրասենյակն արցախցիների համար գործելու է ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի տարածքում

Նոր Երզնկա համայնքում շչակ է գործարկվելու

Գանձաքարի բնակիչը ապօրինի հատել է 111 հատ ծառ. փայտանյութով «Զիլ»-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Սաակաշվիլիի առողջական վիճակը կարող է սրվել. ընդդիմադիրներն ու ՀԿ-ները պահանջներ ունեն

Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարելիցը

Կարևոր համաձայնություններ ձեռք բերվեցին, հստակ աշխատանքային ծրագիր հաստատվեց. ԱԺ նախագահն ամփոփում է Կիպրոս այցը

Երևանի և 6 մարզերի մի մասում հոսանքի մի քանի ժամյա անջատումներ կլինեն

Հրդեհի մասին անցած 2 օրերին ահազանգեր են եղել Երևանից, Արմավիրից և Աբովյանից

Անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ (լուսանկարներ)

Վերին Գետաշեն և Ներքին Գետաշեն համայնքներում կատարվել են ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքներ

«Հայրենականչ» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆայել Սահակյանը պարգևատրվել է մարզպետի պատվոգրով

Նախագահ Արմեն Սարգսյանը պատմական այց է կատարել Սաուդյան Արաբիա (տեսանյութ)

Եկեք պատվաստվենք․ հոկտեմբերի 31-ը պատվաստումների օր Գյումրիում

Կամերային երաժշտական թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չեն խաղալու

Բարեկարգվում են Արարատ համայնքի փողոցները

Սվերդլով գյուղում այրվել է մոտ 470 հակ անասնակեր

Անցկացվել են կրակի կառավարման վարժանքներ (լուսանկարներ)

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ բնակիչը հոսպիտալացվել է