Պատասխանատվության որակն էլ է փոխվել. խմբագրական

Կառավարության ծրագիրը քաղաքական ուժերի համար ինքնահաստատման ասպարեզ է դարձել: Առիթն իսկապես գտնված է՝ կարելի է պարզապես կոշտ քննադատության ենթարկել ծրագիրը կամ համեմատաբար մեղմ ձեւակերպումներով հայտարարել, թե «դեմ ենք քվեարկելու», եւ վերջ. ընդդիմադիրի կարգավիճակը պատրաստ է: Առավել եւս, որ ծրագիրն անթերի չէ, ու քննադատելու պատրվակներ գտնելը բարդ չէ:

Դաշնակցությունն, օրինակ, հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «ծրագիրը մշակվել է պատասխանատվությունից խուսափելու եւ հանրությանը հաշվետու չլինելու մոտեցմամբ», ակնկալվող տարեկան 5 տոկոսանոց տնտեսական աճն էլ բավական չէ տնտեսական քաղաքականությունը հեղափոխական կոչելու համար: Ու քանի որ մոտավորապես նույն մեղադրանքներն են հնչեցնում նաեւ քաղաքական այլ ուժերն ու «փորձագիտական հանրույթը», արժե այս հարցերին անդրադառնալ ավելի հանգամանորեն:

Սկսենք 5 տոկոսանոց աճից: Ճիշտ են ասում, որպես թիվ՝ 5 տոկոսն այնքան էլ տպավորիչ չէ: Հայաստանում ավելի տպավորիչ թվեր էլ են եղել (նկարած, թե իրական՝ տվյալ դեպքում էական չէ): Բայց նման «մեղադրանք» ներկայացնողներն իրենք վստահաբար շատ լավ գիտեն, որ կարեւորը ոչ թե աճի տոկոսն է, այլ որակը: Օրինակ՝ կարելի է մայրաքաղաքի կենտրոնն ավերել, հողը կոպեկներով վաճառել յուրայիններին ու շինարարական բումի հաշվին մի 10-12 տոկոսանոց աճ ստանալ, կամ պարզապես ավելի շատ պղնձի ու մոլիբդենի հանքաքար վաճառել ու «առնվազն 7 տոկոսանոց աճ» ապահովել, բայց դա տնտեսության մեջ որեւէ հեղափոխական փոփոխության չի հանգեցնի: Իսկ եթե ապահովվի ընդամենը 5 տոկոսանոց աճ, բայց ոչ թե ընդերքի, այլ պատրաստի արտադրանքի արտահանման ու բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ոլորտների հաշվին, դա կլինի հեղափոխական բեկում: Կհաջողվի իշխանություններին իրականացնել դա, թե ոչ՝ այլ հարց է, բայց փաստը մնում է փաստ, որ աճի բարձր կամ ցածր տոկոսները տնտեսական գործընթացների՝ հեղափոխական կամ ոչ հեղափոխական լինելու հետ կապ չունեն:

Հիմա՝ «պատասխանատվությունից խուսափելու եւ հանրությանը հաշվետու չլինելու մոտեցման» մասին: Առաջին հայացքից թվում է, թե ասվածի մեջ հստակ տրամաբանություն կա. չկան կոնկրետ թվեր՝ չկա նաեւ առարկայական պատասխանատվություն այդ թվերը չապահովելու համար: Բայց սա՝ միայն առաջին հայացքից: Իրականում ժողովրդավարական երկրներում պատասխանատվության մեխանիզմները բոլորովին այլ են: Ժողովրդավարական երկրներում իշխանությունները պատասխանատու են ժողովրդի առաջ այն պարզ պատճառով, որ իշխանության են եկել ժողովրդի քվեներով, ու անկախ թվերից՝ եթե ժողովուրդը դժգոհ լինի իրենց աշխատանքից, իրենք հաջորդ ընտրությունների ժամանակ պարզապես կկորցնեն իշխանությունը: Ավելի մեծ պատասխանատվություն եւ «հաշվետվողականություն» պարզապես գոյություն ունենալ չի կարող: Իսկ Սերժ Սարգսյանն, օրինակ, շատ կոնկրետ, հստակ թվերով հագեցած նախընտրական խոստումներ էր տալիս, խոստանում էր կրկնակի-եռակի բարձրացնել աշխատավարձերը, կիսով չափ կրճատել աղքատությունը, եւ այլն: Խոստումներից որեւէ մեկը, բնականաբար, չկատարեց: Ավելին՝ աղքատությունը գնալով աճում էր, իսկ նրա նախագահության հենց երկրորդ տարում տնտեսությունն «առնվազն 7 տոկոսով աճելու» փոխարեն 14,2 տոկոսանոց անկում արձանագրեց: Եվ ի՞նչ, նա հանրությանը հաշվետու եղա՞վ դրա համար, ինքն իրեն պատասխանատու համարե՞ց: Նա դրա կարիքը պարզապես չուներ, որովհետեւ ժողովրդի ձայներով չէր դարձել նախագահ ու հաջորդ ընտրություններում էլ հույսը ժողովրդի ձայների վրա չէր դրել: Իսկ ում շնորհիվ նախագահ էր դարձել ու պլանավորում էր երկրորդ անգամ նույնպես դառնալ, նրանց առջեւ հաշվետու լինելու անհրաժեշտություն չկար. տնտեսական կոլապսից նրանք միայն շահել էին:

Այլ կերպ ասած՝ եթե որեւէ երկրում իշխանությունները ձեւավորվում են ժողովրդի կամքով, այդ իշխանություններն այսպես թե այնպես հաշվետու են ժողովրդի առաջ (անկախ նրանից՝ կոնկրետ թվերով արտահայտված խոստումներ տվե՞լ են, թե ոչ): Կապ չունի՝ կհայտարարես, որ արդյունաբերությունն այս տարի աճելու է, ասենք, 9,2 տոկոսով, ու տարվա վերջում կասես, որ հենց այդպես էլ եղե՞լ է, թե՞ կխոստանաս, որ առաջիկա մեկ տարում մարդիկ ավելի երջանիկ են դառնալու, ու տարեվերջին կհայտարարես, որ ԱՎԾ տվյալների համաձայն՝ մարդկանց երջանկության գործակիցն աճել է, ասենք, 23,1 տոկոսով: Եթե մարդիկ իրենց մաշկի վրա զգան, որ ավելի լավ են ապրում, հաջորդ ընտրություններում էլ են իրենց ձայնը տալու այս իշխանություններին, իսկ եթե առաջընթաց չզգան՝ չեն տալու: Եվ կառավարությունը շատ լավ գիտակցում է սա:

Ու սա կառավարության պատասխանատվության ամենակարեւոր բաղադրիչն է:

Արմեն Բաղդասարյան

Տպել
2286 դիտում

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան