ԱՄՆ-ը կարող է օգնել Հայաստան վերադարձնել ապօրինի ձեռքբերված գումարները. քննարկում Վաշինգտոնում

14/02/2019 schedule10:23

«Մենք չունենք ոչ նրանց փողերի, ոչ էլ նրանց կարիքը, նրանք մարդիկ են, ովքեր չեն հարգում օրենքը եւ գալով այստեղ՝ թունավորում են մեր համակարգը, փորձում կաշառել մեր քաղաքացիներին», - Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին հատուկ գործակալ Բրայան Էրլը կրկին անգամ հիշեցնում է՝ ԱՄՆ-ը պատրաստ է իր կողմից բոլոր ջանքերը գործադրել զարգացող երկրներից ապօրինի ձեռքբերված գումարները վերադարձնելու համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում՝ Էրլն ընդգծում է. Վաշինգտոնում պատրաստ են աշխատելու զարգացող երկրների քաղաքացիներից գողացված գումարները վերադարձնելու ուղղությամբ, սակայն, գործընթացը հաջողությամբ իրականացնելու համար Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է մյուս կողմի իշխանությունների համագործակցելու պատրաստակամությունը: Հայաստանի նոր իշխանությունների հետ ԱՄՆ-ի իրավապահները նույնպես սերտ համագործակցում են, համոզված է Բրայան Էրլը.

«Շատ բան այստեղ կախված է իրենց ժողովուրդը ներկայացնող իշխանություններից, քանի որ դրա համար բոլոր գործիքներն առկա են»:

Սակայն, հիշեցնում է նախկին հատուկ գործակալը, ապօրինի ձեռքբերված գումարների վերադարձը պահանջում է երկար տարիների աշխատանք բոլոր կողմերից: Հաճախ երկրների իշխանությունները, որտեղից դուրս էին բերվել գումարները, չունեն բավարար փորձ կամ ցանկություն ամերիկյան իրավապահներին փաստեր տրամադրելու համար, որը կօգներ բացահայտել այդ գումարները:

Հայաստանի դեպքում երկրի նախկին իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարը հիմնականում սահմանափակում էին արտերկրյա դոնորներից ֆինանսական միջոցներ խնդրելով, մինչդեռ, միջազգային մասնագետների գնահատմամբ 2004-2013 թվականներին Հայաստանից շուրջ 9 միլիարդ դոլար է ապօրինի արտահանվել, նշեց Transparancy International կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Սոնա Այվազյանը: «Թավշյա հեղափոխությունից» հետո, կարծես թե, իրավիճակը փոխվել է.

«Առաջին անգամ մենք ունենք կառավարություն, կամ, մի գուցե, ճիշտ կլինի ասել, առաջնորդ, ով հետաքրքրված է կոռուպցիան արմատախիլ անելու մեջ եւ պատրաստ է այդ ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկել»:

Ապօրինի միջոցների՝ հայրենիք վերադարձնելու ճանապարհին մարտահրավերները սակայն այդքանով չեն սահմանափակվում: Հաճախ այդ միջոցների մի մասն այլեւս անհնար է լինում վերադարձնել, նշում է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին հատուկ գործակալ Քերեն Գրինուեյը.

«Միջոցների վերադարձման հիմնական խնդիրն այն է, որ դրանք հաճախ ծախսվում են վերավաճառքի ոչ ենթակա ապրանքների վրա կամ փոշիացվում թանկարժեք հագուստի, սպորտային խաղերում կամ խաղատներում»:

Շքեղ զբոսանավ, օլիմպիական խաղերի տոմսեր, թանկարժեք հագուստ՝ այս ամենն անհնար կամ չափազանց բարդ է վերավաճառել, նշում է Գրինուեյը: Նրա խոսքով, Միացյալ Նահանգներն իր կողմից պատրաստ է ամեն կերպ աջակցել երկրներին վերադարձնել իրենց միջոցները, քանի որ քաղաքացիներից գողացված հարստությունը ոչ միայն ապօրինի է այլեւ՝ ոչ բարոյական:

Տպել
3133 դիտում

Հայաստանը շուրջ 300 մլն դոլար պարտք է Ռուսաստանին. ամենամեծ պարտքն ունի Բելառուսը

Ռուսաստանցիների համար Հայաստանն ամենապահանջված տուրիստական ուղղությունն է. հետազոտություն

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Պատգամավորը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով յուրաքանչյուր քաղաքացի կարող է լինել երթեւեկությունը վերահսկող մարմին

Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է. Միրզոյան

Դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդուն. բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած սպանությունը

Էջմիածնում մոտ 32 հեկտար ցորենի հնձած արտ է այրվել

ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել. դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. Արծրուն Հովհաննիսյան

Միջադեպ Հյուսիսային պողոտայում` Վահագն Չախալյանի մասնակցությամբ. նրան եւ մի քանի հոգու բերման են ենթարկել (տեսանյութ)

Ջերմուկցիները գալիս են Երեւան. սպասվում է թեժ քննարկում

Հատվել է 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի, մեկ անձ հետախուզվում է

Մեկնարկել է Ամուլսարի շահագործման դեմ ջերմուկցիների ավտոերթը դեպի Երեւան

Lոռու մարզպետարանի պաշտոնյան սպանվել է դանակի 17 հարվածով. նոր մանրամասներ (լուսանկարներ)

Հրդեհ՝ Շիրակի մարզում. այրվել է անասնագոմ եւ պահեստավորած անասնակեր

Նռնակ՝ իր պայթուցիչով, 37 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ. կինը զինամթերք է հանձնել

«Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհը ժամանակավոր փակ է լինելու. ժայռը կպայթեցնեն

«Լիդիան Արմենիա»-ն ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության առաջարկների մասին պատասխաններ

Շոգը չի նահանջելու նաև այս շաբաթ. ջերմաստիճանը կտատանվի +40-ի սահմաններում. Սուրենյան

Արեգնադեմ գյուղում տնակ է հրդեհվել, ապա պայթել գազի բալոն․ 1 հոգի այրվածքներով հոսպիտալացվել է

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 48 հրդեհ` ներգրավելով 58 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ