Կառավարությունն իրականացնում է ՀՀ-ին տրամադրվող բոլոր վարկային ծրագրերի վերլուծություն և գույքագրում. Ավինյան

Փետրվարի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ ԵՆԲ-ի հետ հաստատվել է արդյունավետ ու հաջողված գործընկերություն և բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը:

Փոխվարչապետը նշել է, որ ընթանում է Հայաստանին տրամադրվող բոլոր վարկային ծրագրերի վերլուծություն և գույքագրում: Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև այժմ ԱԺ-ում քննարկվող կառավարության ծրագրի գերակայություններին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մաչեյ Չուրան ասել է, որ այս տարի լրանում է Հայաստանի հետ ԵՆԲ գործընկերության 10 տարին, որի ընթացքում իրականացված և շարունակվող ծրագրերի ծավալը շուրջ 380 մլն եվրո  է կազմել: Նա նաև նշել է, որ կառավարության ներկայացրած զարգացման տեսլականը ներդաշնակ է ԵՆԲ-ի Հայաստանում գործունեության ռազմավարական նպատակների հետ, որոնք են սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը, մասնավոր հատվածին աջակցությունը և կլիմայական փոփոխությունների ազդեցության մեղմումը: 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տրանսպորտի, ջրային ռեսուրսների կառավարման համակարգի, էներգետիկայի և էներգաարդյունվետության ոլորտներին վերաբերող ծրագրերին ու դրանց կատարման գործընթացին։

Տպել
346 դիտում

Ավելորդ վարչարարություն, բյուրոկրատական քաշքշուկ բացառում եմ․ Հունան Պողոսյանը՝ Սյունքի մարզում ներդրումների մասին

Երբ ասում են՝ «Սորոս»–ի հետ կապեր, ես չեմ հասկանում՝ դա ինչն է. Ռուստամ Բադասյան

ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բարձրացման գումարի տարբերությունը վճարում է «Գազպրոմ Արմենիա»-ն. ՀԾԿՀ նախագահ

Ռուս զբոսաշրջիկների արտահոսքը բացասաբար կազդի ազգային արժույթի վրա. Վրաստանի ազգային բանկ

Անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման իրավունք է տրվում մինչեւ 18 տարեկան բոլոր երեխաներին

Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են մի ողջ զինանոց

Կառավարության որոշմամբ 13 բասկետբոլիստի տարկետում տրամադրվեց

Համագործակցության ընդլայնման հնարավորություններ. ՀՀ դեսպանի հանդիպումը Ռումինիայի առողջապահության նախարարի հետ

Հայ-վրացական օրակարգը հագեցած է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում բազմաթիվ հեռանկարային ծրագրերով. Ավինյան

Ազգային հավաքականի 6 ֆուտբոլիստներ ազատվեցին զինծառայությունից

Ոսկերչական արտադրանքի արտահանումը 5 ամսում ունեցել է 86 տոկոսի աճ. Խաչատրյան

Ձեր ինստիտուտի շրջակայքը, երեւի թե, մեկ-երկու ամիս առաջ սեփական ձեռքերով եմ մաքրել. վարչապետը՝ ԵԹԿՊԻ նորընտիր ռեկտորին

Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ռոյալ գլաս գրուպ»-ին եւ «Քանաքեռի կարի ֆաբրիկա»-ին. 42 աշխատատեղ կստեղծվի

Շաբաթներով կարող են պահել. Վրաստանի մաքսավորները խոչնդոտում են հայկական ապրանքների արտահանմանը. հայտարարություն

Այս տարի հունվար-մայիսին ունենք 25 ներդրումային ծրագիր՝ 254 մլն դոլարի ներդրման պայմանով եւ 2379 աշխատատեղով. վարչապետ

Կոնդի առանձնատների համար տարիներով ջրի վարձ չի վճարվել. կառավարությունը 48 մլն դրամ հատկացրեց

Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Մանուկյան կոնյակի գործարան»-ին. 42 նոր աշխատատեղ կստեղծվի

Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու գործով ավտոբուսի ուղևորներից մեկին մեղադրանք է առաջադրվել

Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ. այն կազդի 80 հազար քաղաքացու վրա

Կիեւի մարզային պետվարչակազմի նախագահ է դարձել Միխայիլ Բնո-Հայրիյանը