Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ֆրանսիական հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը»

Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds») այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: «Armenian Summit of Minds» անվանումը ստացած միջոցառումը կանցկացվի հունիսի 7-9-ը՝ Երևան և Դիլիջան քաղաքներում: Գագաթնաժողովի գլխավոր գործընկերը «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսն է:

Ինյչպես հայտնում են Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից, միջոցառման կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին»:

Գագաթնաժողովը հեղինակավոր միջոցառում է, որին մասնակցում են անվանի ու ազդեցիկ շուրջ 300 քաղաքական գործիչներ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների և լրատվամիջոցների ղեկավարներ ողջ աշխարհից : Միջոցառման հիմնական նպատակն է համաշխարհային հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը, անմիջական քննարկումների միջոցով փոխվստահելի գործընկերային կապերի հաստատումը: 

Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալելու է այս միջոցառումը Շամոնիից դուրս: «Armenian Summit of Minds»-ի քննարկման հիմնական թեման կունենա «Տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը, տնտեսությունը և ներդրումները. բազմաբևեռության ազդեցությունը առևտրի ու ներդրումային հոսքերի վրա» խորագիրը:

Թեմայի շուրջ զեկույցներով հանդես կգան տարբեր երկրներ ներկայացնող հայտնի բանախոսներ: Հայաստանում անցկացվող միջոցառման կարևոր առանձնահատկություններից մեկը ծրագրի հարուստ մշակութային մասն է, այդ թվում՝ այցելությունները Հայաստանի պատմամշակութային վայրեր՝ գագաթնաժողովի մասնակիցներին Հայաստանի և հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին ծանոթացնելու նպատակով: 

Հայաստանում նման միջոցառման անցկացումը, գործարար, գիտական ու քաղաքական բնագավառները ներկայացնող ազդեցիկ անհատների և առաջնորդների այցը կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը: Գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման տեսանկյունից:

Տպել
626 դիտում

Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարների կամավորական գումարտակը (տեսանյութ)

Կեղծիք՝ մանկամտության մակարդակի. «Զինուժ մեդիայի» ռեպորտաժը

Լոնդոնում հայ համայնքը բողոքի ցույց է անում նավթագազային միջազգային ընկերության դիմաց գրասենյակի դիմաց (տեսանյութ)

Վրաստանում ընտրությունների ընթացքում մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ծեծի են ենթարկել 6 լրագրողի

«Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը: Արցախը ես եմ»․Հենրիխ Մխիթարյանի՝ Արցախի անկախությունը ճանաչելու կոչը

Ադրբեջանն ունի անձնակազմի 6947 կորուստ

Տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ․ ՊԲ-ի պարգեւատրման ներկայացրած զինծառայողները

Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա․ Զոհրաբ Մնացականյան

Մեր բանակը տալիս է այդ ժամանակը

Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին (տեսանյութ)

Մարտունու շրջանի հրետակոծության հետեւանքով իր տանը զոհվել է 59-ամյա քաղաքացիական անձ․ Արցախի ՄԻՊ

Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը

Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն. Զախարովա

Հորդորում ենք եվրոպական ու միջազգային ֆուտբոլային հանրությանը՝ համարժեք գնահատական տալ «Գարաբագ» ակումբի վարքագծին

Նիկոլ Աղաբաբյանը վաճառել է կտավները եւ 33 հազար դոլար փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Դանիայի հայ համայնքը շտապօգնության մեքենաներ է նվեր ուղարկում ՀՀ ԱՆ-ին

Ֆոսֆորային զինատեսակի կիրառման փաստերը հերքելու համար Ադրբեջանը լծվել է պարզունակ հայտարարություններ տարածելուն

ԿԳՄՍՆ-ն աշակերտներին առաջարկում է արձակուրդն օգտագործել ավելի նպատակային եւ արդյունավետ

Հիվանդանոցում 10 օրից ավել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորին մայրը գտավ, 2 ժամ հետո տղան մահացավ․ Շ.Դանիելյան