Ովքեր եւ ինչ նպատակով են Վանաձորի փողոցներում տեսախցիկներ տեղադրում

Վանաձոր քաղաքի փողոցներում ու խաչմերուկներում տեւական ժամանակ է՝ տեսախցիկներ են տեղադրվում: Քաղաքացիները հստակ չգիտեն, թե ովքեր եւ ինչ նպատակով են դրանք տեղադրում: Մի մասն ասում է, որ դրանք ՃԵԿ-ի կանոնները խախտած վարորդներին են տուգանելու, մյուս մասի կարծիքով՝ քաղաքում տիրող իրավիճակն է ֆիքսվելու՝ չնախատեսված վայրերում աղբ թափելուց մինչեւ գողությունների ու հանցագործությունների նախականխում: Առաջին հայացքից տեսախցիկների տեղադրումը անհրաժեշտ է, սակայն հարցեր կան, որոնց պատասխանները վանաձորցիները դեռեւս չունեն:

«Վանաձորցի վարորդների ակումբ»-ի հիմնադիր Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքով՝ մարդկանց վերահսկողություն մասնավոր ընկերությունը չի կարող ունենալ, իսկ քաղաքապետարանն էլ պետք է տվյալները հավաքի բացառապես մի նպատակով և այլ նպատակներով չօգտագործի. «Իմ կարծիքով՝ դա պիտի աներ ոստիկանությունը, ոչ թե քաղաքապետարանը, կամ համատեղ կազմակերպեին, իսկ տեսանյութերին թույլտվություն լիներ միայն բացառիկ մարդկանց մոտ, ովքեր պետք է գաղտնիության համաձայնագիր ստորագրեն և քրեորեն պատժվեն խախտելու համար»:

Հովհաննիսյանը չի բացառում, որ որոշ ժամանակ անց տեսախցիկները կօգտագործվեն նաեւ ՃՈ-ի կողմից, ինքն անձամբ դեմ չէ դրան. «Թող հսկեն ու երթևեկը կանոնակարգվի, բայց նախ և առաջ պետք է նկարահանելուց առաց մարդկանց տեղեկացնեն, որ տեսանկարահանվում է, քաղաքացիները պետք է իրազեկվեն, որ անվտանգության նպատակով այսպիսի բան է կազմակերպվում»:

ՀԺ-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասաց, որ Վանաձոր համայնքի 2018թ-ի բյուջեից տեսախցիկների տրամադրման համար հատկացվել է 6.700 հազար դրամ գումար: Աշխատանքներն իրականացնում է այդ ոլորտում մասնագիտացված «ՍԻ Ընդ ՓԻ Էս» կազմակերպությունը: Տեխնիկական սպասարկման համար նոր մրցույթ է հայտարարվելու այս տարի. «Տեսախցիկները տեղադրվել են համայնքի միջոցներով, անվտանգության նկատառումներից ելնելով: Վերջին տարիներին Վանաձորում ավելացել են բնակարանային գողությունները, բազմաթիվ չբացահայտված վթարները, ինչպես նաեւ՝ չնախատեսված վայրերում աղբ թափողներին հայտնաբերելու եւ վերահսկելու համար է: Ի սկզբանե դա էր մեր նպատակը, բայց հետագայում ոստիկանության եւ դատախազության հետ համատեղ քննարկումների ընթացքում բարձրացվեց հանցավորության դեմ պայքարը, եւ համայնքը իր միջոցներով մի շարք վայրերում տեղադրեց տեսախցիկներ, որոնք երթեւեկության հետ բացարձակ կապ չունեն, վարորդները չեն տուգանվելու, նպատակը քաղաքում հսկողություն սահմանելն է»,-ասաց քաղաքապետը՝ նշելով, որ ներկայումս տվյալները կոդավորված են, այս պահին միայն ինքը կարող է օն-լայն դիտել, հետագայում որոշված է, որ նաեւ աշխարհի տարբեր վայրերից կարողանան դիտել Վանաձորը: Ասլանյանը բացառում է, թե տեսախցիկները հետագայում կհանձնվեն ՃՈ-ին. «Չկա նման բան, դա մեր սեփականությունն է, մեր քաղաքի անցուդարձը տեսնելու համար է, ծաղիկները գողացողներին ու համայնքի գույքը փչացնողներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար է»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ տեսագրությունները կարող են հայտնվել 3-րդ անձի ձեռքում, ինչն էլ կարող է բերել անձնական կյանքի գաղտնիության խախտման, համայնքի ղեկավարն ասաց. «Նախ այդտեղ անձնական տվյալների խնդիր չկա, որովհետեւ մեքենաների ներսը չի երեւում, տեսախցիկները տեղադրված են շատ բարձր, իսկ 3-րդ անձի մոտ հայտնվելու հավանականությունը զրո է, որովհետեւ դա պաշտպանված համակարգ է: Տվյալները հավաքվելու են քաղաքապետարանի համակարգչում»:

Նկատենք, որ ներկայումս, ըստ համայնքի ղեկավարի, արդեն իսկ տեղադրվել է թվով 32 տեսախցիկ: Մնում է հուսալ, որ գոնե տեսախցիկների առկայությունը կնվազեցնի Վանաձորում օր օրի ավելացող գողությունների թիվն ու կավելացնի բացահայտման ցուցանիշը: Իսկ մեքենաներից աղբ թափողներն ու համայնքային նստարանները ջարդողները վերջապես «կհայտնաբերվեն» ու պատասխանատվության կենթարկվեն:

Տպել
3065 դիտում

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ