ՄԻԵԴ-ը վեց վճիռ է ընդունել Հայաստանի դեմ. Թեղուտի գործով գյուղացիների իրավունքները խախտվել են

14/02/2019 schedule16:00

Այսօր՝ 14/02/2019թ․-ին ՄԻԵԴ-ի 6 վճիռներով սեփականության եւ այլ գույքային իրավունքների խախտումներ են ճանաչվել Թեղուտի հանքավայրի շահագործման համար քաղաքացիներից գյուղատնտեսական նշանակության հողատարածքները «հասարակության եւ պետության կարիքների» համար հարկադրաբար օտարելու համար։ Այս մասին իր Facebook-յան էջում գրում է հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը:

«Սրանք եղել են հողատարածքներ, որոնք այս տարածքի գյուղացիների ապրուստի աղբյուրն են եղել, ինչպես եւ արձանագրել է ՄԻԵԴ-ը։ Վերիջինիս կողմից օգտագործված երկարաշունչ իրավավաբանական բովանդակության նախադասություններից խուսափելով, այս վճիռների հակիրճ էությունը կարելի է նկարագրել այսպես․

Հայաստանի Հանրապետության ամբողջ դատական իշխանությունը, իր եռաստիճան համակարգով եւ հարյուրավոր դատավորներով ի վիճակի չի եղել երաշխավորեն դիմող գյուղացիների տարրական իրավունքների պաշտպանությունը։ Վերջիններիս իրենց կամքին հակառակ սեփականազրկելու պարագայում նույնիսկ, այս համակարգն այն աստիճան անողնաշար եւ անսկզբունք է գտնվել, որ այս մարդկանց համար չի ապահովել իրենց չնչին ապրուստի միջոցի աղբյուր հանդիսացող հողատարածքների արժեքի բավարարումը ահռելի ֆինանսական կարողությունների տիրապետող հանքարդյունաբերողի հետ վեճերում։

Այն փոխհատուցումը, որ ՄԻԵԴ-ը վճռել է այս ընտանիքների համար, չնչին գումարներ են համեմատ այն ֆինանսական ներդրումային հնարավորությունների, որոնց տիրապետել է հանքարդյունաբերող կազմակերպությունը։ Բայց, այդ տարբերությունը նկատել են հայաստանյան կոնտեքստից հեռու 3 միջազգային դատավոր, մինչդեռ հայաստանյան դատարանների ջայլամաբարո կեցվածքի բերումով այս՝ սենյակի մեջտեղում մեծ փղին չեն նկատել հայաստանյան դատավորները։

Այս գործերով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել այս գյուղացիական ընտանիքներին մոտ 70․000 եւրո գումար։ Սա, իհարկե, այս ընտանիքների կրած ամբողջ վնասը չէ, սակայն այս ընտանիքների գործերի վերաբացման համար ՄԻԵԴ վճիռները իրակական հնարավորություն են։

Գյուղացիներին պատճառված վնասը հատուցելու է Կառավարությունը, բայց ես վստահ չեմ, որ այս տեսակի գործերով պետությունն այլեւս կարող է իրեն թույլ տալ առաջին հերթին քաղաքացիների սահմանադրական իրավունքներին, ապա նաեւ՝ պետական բյուջեին հասցված վնասի վրա աչք փակելու շռայլությունը։ Այս ամենաթողությունը պետք է լուծում ունենա։

Այս գյուղացիները այն փոքրաթիվ մասն են հազարավոր այլ՝ նման անիրավություններից տուժած քաղաքացիներից։ Նրանք, ընդամենն ի վիճակի են եղել իրենց պատճառած վնասի մասնավոր հատուցման հասնել Կարեն Թումանյանի նման իրավական խորհրդական ունենալով։ Շնորհավորում եմ եւ պրն Թումանյանին եւ իր վստահորդներին Հայաստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտում այս կարեւոագույն հաղթանակի համար։

Այս տեսակի գործերը՝ քաղաքացիների գույքի հարկադիր օտարման գործերի խումն անխուսափելիորեն պետք է մտնի անցումային արդարադատության տիրույթ։ Ինչպես եւ այսպիսի իրավիճակներին հանգեցրած պաշտոնյաների վարքի իրավական գնահատականը», - ասված է նրա գրառման մեջ։

Տպել
2282 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական