Այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ. փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հանդիպել է շինարարական աշխատանքների մրցույթներին մասնակցող շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խոսելով մրցութային գործընթացի մասին՝ Հայկ Սարգսյանը նկատել է, որ չնայած օրենքով հաղթող է ճանաչվում առավել ցածր գին առաջարկած կազմակերպությունը, սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ հաճախ ընկերություննները դիմել են դեմպինգի՝ առաջարկելով խիստ տարբերվող ցածր գին, ինչը ձևավորել է ոչ առողջ մրցակցային մթնոլորտ: Սա, փողքաղաքապետի խոսքով, անմիջականորեն ազդել է աշխատանքների որակին:

«Այսուհետ քաղաքապետարանն ուժեղացված հսկողություն է իրականացնելու շինարարական աշխատանքների որակի նկատմամբ: Ունենք դեպքեր, երբ 100 մլն դրամ նախահաշվային արժեքով մրցույթում հաղթել է ընկերություն, որը, դիմելով դեմպինգի, առաջարկել է 20 մլն դրամ: Կամ, օրինակ, 40 մլն նախահաշվային գնով մրցույթներում հաղթել են 11 մլն-ով: Ակնհայտ է, որ տեղի է ունեցել արհեստական գնիջեցում, որը չի կարող չանդրադառնալ նաև իրականացվող աշխատանքների որակին, որովհետև նախահաշվային արժեքները մշակվում և հաշվարկվում են շուկայական իրական արժեքների հիման վրա: Մենք, իհարկե, հակված ենք, որ տնտեսումներ լինեն և դրանք ուղղենք այլ՝ ոչ պակաս կարևոր ծրագրերին, բայց նաև չենք կարող թույլ տալ, որ մրցույթներին մասնակցությունը շարունակվի նման մոտեցմամբ», - ընդգծել է Հայկ Սարգսյանը: 

Փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ: Թե՛ շինարարության, և թե՛ տեխնիկական հսկողության ժամանակ թերությունների հայտնաբերման դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված բոլոր միջոցները: Ընկերությունները ոչ միայն կտուգանվեն և կհայտնվեն «սև ցուցակում», այլև, կախված խախտումների տեսակից, կարող են ենթարկվել մինչև անգամ քրեական պատասխանատվության: 

Փոխքաղաքապետն ընդգծել է, որ քաղաքի այս տարվա բյուջեով կապիտալ շինարարությունների համար հատկացումներն ամենամեծն են, ինչը նշանակում է, որ կան բավարար միջոցներ որակյալ աշխատանք իրականացնելու և դրանց նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու համար: 

«Ժամանակն է, որպեսզի մենք և մեր երեխաները քայլենք որակյալ կառուցված մայթերով ու փողոցներով, ապրենք ամուր շենքերում: Եթե որևէ գործառույթ իրականացվեց խախտումով կամ պահանջների թերի կատարմամբ, ապա դրանք չեն ընդունվելու և ունենալու են իրավական լուրջ հետևանքներ», - ընդգծել է Հայկ Սարգսյանը: 
Հանդիպման ընթացքում կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հերթին բարձրացրել են մրցութային պահանջների հետ կապված որոշ խնդիրներ:

Տպել
1652 դիտում

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար