Ասֆալտ. ջրի բերած, ջրի տարած

15/02/2019 schedule10:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի փետրվարի 15-ի համարում

Այս տարի տեղացած առատ ձյունը առաջին հերթին բացահայտեց մեր քաղաքային ու համայնքային իշխանությունների ապաշնորհությունը ձնամաքրման տարրական աշխատանքների կատարման հարցում: Սակայն սա միակ բացահայտումը չէ: Ձնհալից հետո հավանական խնդիրները կարող են շատ ավելի լուրջ լինել. հանրապետության բազմաթիվ միջպետական ճանապարհների եւ Երեւանի փողոցների ասֆալտն արդեն սկսել է քայքայվել, կամ դրա նախանշաններն արդեն առկա են: Անգամ սկսել է «քերվել» Երեւանի Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածի ասֆալտի շերտը. ուղիղ կառավարության շենքի դիմաց:

Խոսքը մասնավորապես այն ճանապարհների մասին է, որոնք «Լինսի» հիմնադրամի միջոցներով եւ «նախագահի բարձր հովանու ներքո» հիմնանորոգվել եւ շահագործման են հանձնվել ընդամենը երկու տարի առաջ՝ 2003 թվականի նոյեմբերի 1-ին: Ընդ որում, «Լինսի» ծրագրի իրականացումը ներկայացվում էր որպես «նոր խոսք» Հայաստանի ասֆալտապատման պատմության մեջ, այսինքն՝ դա Հայաստանում երբեւէ արված ամենաորակյալ ասֆալտն էր լինելու: Այսօր այդ «որակյալ» ասֆալտը սահուն տեմպերով քայքայվում է: Եւ ուրեմն,  ինչպե՞ս բացատրել, որ ընդամենը 2 տարի առաջ արված ասֆալտը չի «դիմանում» ընդամենը 2 ձմեռ:

Արդյոք իրականությանը չե՞ն համապատասխանում ժամանակին հնչած այն տեսակետները, որ «Լինսի» ծրագրի շրջանակներում հսկայական միջոցներ են փոշիացվում, ինչի արդյունքում կառուցվող ճանապարհները չեն համապատասխանում պահանջվող տեխնիկատնտեսական չափանիշներին: «Լինսի» հիմնադրամի ծրագրերի իրագործման գրասենյակի տնօրեն Էդուարդ Բեզոյանը բացառում է, որ իրենց վերահսկողությամբ նորոգված ճանապարհների ասֆալտը կարող է քայքայվել:

Ըստ նրա, այսօր հանրապետության ճանապարհներին առաջացած փոսերը մասնավոր դեպքեր են, եւ պետք չէ դրանք ընդհանրացնելով եզրակացնել, թե ճանապարհների ասֆալտը քայքայվում է: Պրն Բեզոյանը վստահեցնում է, որ մեր ճանապարհներին փռված է իսկապես որակյալ ասֆալտ, եւ բնականաբար, անհիմն է համարում անորակ ճանապարհներ կառուցելու՝ անուղղակիորեն նաեւ իրեն վերագրվող մեղադրանքը: «Լինսի» հիմնադրամի ԾԻԳ-ի տնօրենն ասում է նաեւ, որ իր ղեկավարած գրասենյակը պատասխանատու չէ հիմնանորոգված ճանապարհների որակի վերահսկման համար: Որեւէ պատասխանատվություն չեն կրում նաեւ այն կապալառու կազմակերպությունները, որոնք ԾԻԳ-ի հայտարարած մրցույթներում հաղթելուց հետո կատարել են ասֆալտապատման աշխատանքները:

Ըստ պրն Բեզոյանի, կապալառու կազմակերպությունները, Համաշխարհային բանկի տիպային պայմանագրի համաձայն, այսպես ասած, «երաշխիքային սպասարկում» իրականացրել են ճանապարհները շահագործման հանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Դրանից հետո հանրապետական ճանապարհների սպասարկումն անցել է տրանսպորտի եւ կապի նախարարության կազմում գործող «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին, իսկ քաղաքային ճանապարհները՝ համայնքային իշխանություններին: Իսկ ՏԿ նախարարությունից մեզ հայտնեցին, որ հանրապետական ճանապարհներին դեռեւս որեւէ արտառոց դեպք չի արձանագրվել, չնայած ճանապարհների վիճակը չեն կարող վերջնականապես գնահատել, մինչեւ ձյունն ամբողջությամբ չհալվի:

Ի դեպ, 2006թ. պետական բյուջեով պետական նշանակության ավտոճանապարհների պահպանության եւ շահագործման համար հատկացվել է մոտ 5.5 մլրդ դրամ, որից 1 մլրդ 3 մլն դրամը՝ ընթացիկ եւ ձմեռային շահագործման նպատակով: Այս աշխատանքներն իրականացնում են 35 կապալառու կազմակերպություններ, որոնք հաղթել են ՏԿ նախարարության հայտարարած մրցույթներում: Իսկ ձմեռային շահագործման շրջանն ընդգրկում է հունվար-ապրիլ եւ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները: Եւ հավանաբար արդեն մարտի սկզբից  կսկսվեն ճանապարհների կոսմետիկ վերանորոգման աշխատանքները, այսինքն՝ փոսերն ու ճեղքերը կլցվեն ասֆալտով: Բնականաբար, ասֆալտի քայքայման գործում դեր է խաղացել նաեւ սառցապատումից խուսափելու համար ցանված աղը:

Ի դեպ, մեր տեղեկություններով, «Լինսի» ծրագրով վերանորոգված ճանապարհները շահագործելուց հետո դրանք սպասարկող կազմակերպություններին ներքին կարգով հրահանգ է տրվել աղ չցանելու վերաբերյալ: Սակայն քանի որ այս տարի տեղումները սովորականից առատ էին, հնարավոր չի եղել խուսափել աղից: Հավանաբար, ծրագրի պատասխանատուներն ի սկզբանե կանխատեսել են ասֆալտի քայքաման հեռանկարը: Մի խոսքով, ինչպես շահագործման հանձնելուց ընդամենը 6-7 ամիս հետո սկսեցին քանդվել նույն «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգված Երեւանի կենտրոնական փողոցների մայթեզրերն ու սալիկները, այնպես էլ քայքայվում է ճանապարհների ասֆալտի շերտը: Իսկ ընդհանրապես, ինչպես իր հանդիպումներից մեկի ժամանակ բացահայտել էր Ռոբերտ Քոչարյանը, ասֆալտը քանդվում է, որովհետեւ ձմռանը շատ է ցուրտ, ամռանը շատ է շոգ: Այսինքն՝ մեր ասֆալտը քանդվելու «դաբրոն» ստացել է:

Գառնիկ Գեւորգյան

Տպել
1522 դիտում

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան